Դասընթացի նպատակը
Armenian Code Academy-ն համաֆինանսավորմամբ իրականացնում է 4 ամիս տևողությամբ Angular framework-ի II մակարդակի դասընթաց:
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կունենան անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնք պահանջվում են սկսնակ ֆրոնտենդ ծրագրավորողից, այդ թվում՝
- կկարողանան ստեղծել վեբ կայքեր՝ օգտագործելով HTML/CSS/DOM տեխնոլոգիաները
- կկարողանան ապահովել վեբ կայքերի accessibility-ն՝ օգտագործելով HTML5ի հնարավորությունները
- ձեռք կբերեն SEO օպտիմալ HTML կոդ՝ օգտագործելով սեմանտիկ տեգեր/մետաթեգեր
- կկարողանան ստեղծել responsive վեբ կայքեր տարբեր չափսերի սարքերի համար
- խորությամբ կհասկանան ասինխրոնությունը JavaScript-ում և այլ լեզուների հետ տարբերությունները
- կկարողանան ստեղծել բազմակի օգտագործման կոմպոնենտներ ՝ օգտագործելով Typescript, Angular, Templates Engine և CSS տեխնոլոգիաները
- օգտագործելով HttpClient Service-ը կկատարեն network request-ներ և կարտապատկերեն ստացած տվյալները
- կկարողանան օգտագործել ՕՕՊ ճարտարապետությունը կիրառական նախագծի շրջանակներում
- ձեռք կբերեն chrome devtools գործիքակազմի հետ աշխատելու հմտություններ (վիզուալ թեստավորում, debugging)
- կկարողանան օգտագործել JavaScript-ը ընդլայնող Typescript ծրագրավորման լեզուն
ինչ պետք է իմանալ
Armenian Code Academy-ն (ACA) կրթական հաստատություն է, որն առաջարկում է ինտենսիվ դասընթացներ, սեմինարներ և պրակտիկայի հնարավորություններ ՏՏ ոլորտի ամենապահանջված նորարարական մասնագիտացումներով։ Armenian Code Academy-ին նախագծում է ուսումնական ծրագրեր թե՛ ոլորտի սկսնակների, թե՛արդեն փորձառու մասնագետների համար, ովքեր ցանկանում են վերապրոֆիլավորվել կամ խորացնել գիտելիքները:
Ունենալով կրթական ծրագրերի իրականացման մեծ փորձ և համագործակցելով նվիրյալ դասախոսների հետ՝ ACA-ը պատրաստում է առաջատար մասնագետներ, ովքեր աշխատանքի են հրավիրվում հայաստանյան և արտասահմանյան լավագույն ՏՏ կազմակերպությունների կողմից։
Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
- կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
- ուսանողներ
- ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
- յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն
Դասընթացին մասնակցելու համար JavaScript լեզվի հիմնային գիտելիքների և բազային անգլերենի իմացությունը պարտադիր է:
Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։
Ընդունելության առցանց թեստում ներառված կլինեն ծրագրավորման հիմունքներին վերաբերող տեսական թեստային հարցեր և ծրագրավորման խնդիրներ, որոնք դիմորդները պետք է լուծեն JavaScript լեզվով։ 60% և բարձր արդյունք ցուցաբերած մասնակիցների հետ կանցկացվեն անհատական առցանց ինտերվյուներ, ինչի ընթացքում կգնահատվեն մասնակցի տեխնիկական գիտելիքները, տրամաբանությունը և մոտիվացիան:
Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներից(սանդղակը տե՛ս ստորև)
Դասընթացի արժեքը – 162,000 ՀՀ դրամ
Դասընթացի վճարումը փուլային է և ունի հետևյալ տեսքը։
Երևան | Մարզեր և Արցախի Հանրապետություն |
Կանխավճար՝ 35% (56,700 ՀՀ Դրամ) II ամիս՝ 18,900 ՀՀ դրամ III ամիս՝ 18,900 ՀՀ դրամ IV ամիս՝ 18,900Հ Հ դրամ | Կանխավճար՝ 30% (48,600 ՀՀ Դրամ) II ամիս՝ 16,200 ՀՀ դրամ III ամիս՝ 16,200 ՀՀ դրամ IV ամիս՝ 16,200 ՀՀ դրամ |
Օրինակ` ուսանողը գրանցված է Շիրակի մարզում, այս պարագայում նա վճարում է 48,600 դրամ՝ որպես կանխավճար, և 16,200-ական դրամ դասընթացի երկրորդ , երրորդ և չորրորդ ամիսների սկզբում (ընդհանուր 97,200 Հհ դրամ)։ 80% առաջադիմություն գրանցելու դեպքում, նա կստանա 64,800 դրամ փոխհատուցում, այսինքն դասընթացի համար կվճարի 32,400 դրամ։
Angular ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 4 անգամ (ընդհանուր 68 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ):
Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից․
- տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 50%
- գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 50%
Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված ZOOM հարթակի ծրագրային ապահովման միջոցով:
Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հաջորդական 4 տնային հանձնարարություններ չկատարելու դեպքում։
Ուսումնական ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված տեսական և գործնական գիտելիքները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝
- գերազանցության սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի` 85% և ավելի միավորի դեպքում)
- ավարտական սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի՝ 50%-84% միավորի դեպքում)
- մասնակցության տեղեկանք (ամփոփիչ գնահատական՝ 49%-ից ցածր միավորի դեպքում)
Ավարտական քննության արդյունքում 75% և ավել միավոր հավաքած ուսանողներին ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններում հնարավոր թափուր աշխատատեղերի համար:
Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել թեստի փորձնական տարբերակը, որի միջոցով կարող եք ծանոթանալ խնդիրների տեսակներին և բարդությանը։
Հանձնել փորձնական թեստ՝ հղում
*Տեղեկացնում ենք, որ փորձնական թեստը գիտելիքների ստուգման համար է, իսկ դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով
Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ
«Angular framework-ի II մակարդակի դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով
*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:
մասնակիցների քանակ
Ընթացակարգ

Լրացնել գրանցման թերթիկը

Հանձնել առցանց թեստ

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ
ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՐԵ՛Ք ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿԸ:
Դիմի՛ր հիմա
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 16:00