ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ ՀԱՊՀ) համաֆինանսավորմամբ իրականացնում է «Արհեստական բանականություն» դասընթացը

Դասընթացի նպատակը

Դասընթացի միջոցով մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ արհեստական բանականության վերաբերյալ։ Ուսումնասիրվում են արհեստական բանականության, մեքենայական ուսուցման հիմնական հասկացությունները, մեքենայական ուսուցման ձևերը, տրամաբանական, գծային դասակարգման, ռեգրեսիայի մի շարք մեթոդներ և ալգորիթմներ, կլաստերացման առանձնահատկությունները և մոդելները, Python ծրագրավորման լեզվով տվյալների վերլուծության և վիզուալիզացիայի միջոցները, մեքենայական ուսուցման համար նախատեսված մի շարք գրադարաններ (Numpy, Pandas, ScikitLearn, OpenCV, NLTK), ինչպես նաև կիրառական խնդիրների լուծման տարբեր գործիքներ և ռեսուրսներ (Anaconda, Google Colab, Kaggle.com, OpenML և այլն):

Դասընթացն իրականացվելու է նախագծային հենքով (Project Based Learning) ուսուցման մեթոդներով, ինչը թույլ կտա մասնակիցներին աշխատել և դասընթացի ավարտին ներկայացնել արհեստական բանականությամբ աշխատող ծրագրեր (տվյալների ինտելեկտուալ վերլուծություն, կանխատեսումներ, տեքստի վերլուծություն, պատկերների ճանաչում և այլն)։

ինչ պետք է իմանալ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ ՀԱՊՀ) համաֆինանսավորմամբ իրականացնում է «Արհեստական բանականություն» դասընթացը

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • ԲՏ ոլորտի աշխատող մասնագետները,
  • Արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
  • Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ:

Ծրագրում շահառու մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստավորման միջոցով, որի արդյունքում ֆիքսված նվազագույն շեմը հաղթահարած դիմորդները՝ մրցութային կարգով, հնարավորություն կստանան դառնալու արհեստական բանականություն դասընթացի շահառուներ։

Համաձայն գիտելիքների և հմտությունների չափորոշիչների ֆիքսված նվազագույն շեմի կիրականացվի դիմորդների թեստավորման գործընթաց։ Կազմված թեստերի բովանդակությունը և իրականացման մեթոդոլոգիան հնարավորություն կտան անցկացնելու թափանցիկ և հիմնավոր ընտրություն։ Հարցաշարի հիմքում ընկած են ՀԱՊՀ-ի կողմից 2021 թվականին իրականացված «Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթաց»-ի համար մշակված և ԲՏԱ նախարարության հետ համաձայնեցված հարցերը։ Մինչ դասընթացի մեկնարկը, առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 25 հարցից։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև)

Դասընթացի արժեքը – 347 000 ՀՀ դրամ

* Ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

«Արհեստական բանականություն դասընթացն» իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 41 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու 25 ուսանողից։ Դասընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործնական դասերը լինելու են 15 – 20 հոգանոց խմբերով, ինչպես նաև խմբերի հետ լրացուցիչ աշխատելու են խորհրդատու ասիստենտներ և նախագծերի ղեկավարներ։

Դասընթացները իրականացվելու են անցանց եղանակով ճկուն գրաֆիկով՝ ՀԱՊՀ մասնագիտացված լսարաններում։ Դասընթացները տեսաձայնագրվելու են։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում՝

  • Իրականացված դասընթացների 1/3 բացակայելու դեպքում
  • Միջանկյալ թեստավորման բացասական արդյունքի դեպքում (առաջարկված հարցերի 30 տոկոսից պակաս)
  • Համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում

Դասընթացի ավարտին ունկնդիրը կկարողանա՝

  • Նկարագրել մեքենայական ուսուցման կիրառության բնագավառները:
  • Նկարագրել և կիրառել supervised, unsupervised, reinforcement ուսուցման ալգորիթմները:
  • Ներկայացնել և կիրառել supervised ուսուցման մի շարք մոդելներ և ալգորիթմներ (որոշումների ծառեր, ծառերի կոմբինացիներ, գծային մոդելներ, գծային ռեգրեսիա և այլն):
  • Նկարագրել և կիրառել կլաստերացման իրականացման մի շարք ալգորիթմներ:
  • Python ծրագրավորման լեզվով մշակել տվյալներ, իրականացնել տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա։
  • Ներկայացնել նեյրոնային ցանցի մաթեմատիկական նկարագրությունը։
  • Իրականացնել թվային պատկերի վերլուծություն (OpenCV)։
  • Իրականացնել տեքստերի վերլուծություն (NLTK)։
  • Տարբեր միջավայրերում լուծել մեքենայական ուսուցման խնդիրներ:

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի սերտիֆիկատ:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

[0;50] արդյունք
30%
40%
Երևան
Մարզեր և ԱՀ
(50;76) արդյունք
50%
60%
Երևան
Մարզեր և ԱՀ
[76;100] արդյունք
70%
80%
Երևան
Մարզեր և ԱՀ

մասնակիցների քանակ

150
Միջին

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 18:00

Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը

դասավանդողներ

Վարազդատ Ավետիսյան

Վարազդատ Ավետիսյան

Դասախոս

Շահեն Գասպարյան

Շահեն Գասպարյան

Դասախոս

Քրիստինե Համբարձումյան

Քրիստինե Համբարձումյան

Դասախոս

Գրիգոր Բարսեղյան

Գրիգոր Բարսեղյան

Դասախոս

Լևոն Հովհաննիսյան

Լևոն Հովհաննիսյան

Դասախոս