ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (այսուհետ՝ ԳՏՏԿ) համաֆինանսավորմամբ իրականացնում է միջին մակարդակի «Արհեստական բանականություն» դասընթացը


Դասընթացի նպատակը

«Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների Կենտրոն» ԳԿՀ համաֆինանսավորմամբ իրականացնում է 50 մասնակցի համար նախատեսված «Արհեստական բանականություն» միջին մակարդակի դասընթաց, որը մասնակիցներին հնարավորություն կտա՝

  • Սովորել արհեստական բանականության տեսական և գործնական կիրառությունները Python լեզվով
  • Ուսումնասիրել տեսական և գործնականում կիրառելի խորը ուսուցման հիմունքները PyTorch-ով
  • Կիրառել CNN
  • Սովորել և գործնականում փորձարկել օբյեկների հայտնաբերման սկզբունքները (Practice Object detection)
  • Ինտեգրել մեքենայական ուսուցման մոդելը գոյություն ունեցող միջավայրում
  • Դասընթացի ավարտին ուսանողները կունենան խորացված գիտելիքներ, հմտությոուններ և կարողություններ, որոնք պահանջվում են միջին և բարձր մակարդակի արհեստական բանականության մասնագետից
  • Մասնակիցները դասընթացի ավարտին լիարժեք կտիրապետեն Solve classic ML problems, Object Detection, Graduation project deployment (individual projects) հմտություններին
  • Գործնական աշխատանքների ընթացքում կկիրառվեն նախագծային ուսուցման մեթոդներ, կիրականացվեն թիմային նախագծեր, որոնք ստուգվում և քննարկում են իրական աշխատանքային համատեքստին մոտ գործիքակազմերով (առաջադրանքների պլանավորում, Sprint Backlog, Trello պլատֆորմ, Slack, Git)

ինչ պետք է իմանալ

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (այսուհետ՝ ԳՏՏԿ) համաֆինանսավորմամբ իրականացնում է միջին մակարդակի «Արհեստական բանականություն» դասընթացը:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • ԲՏ ոլորտի աշխատող մասնագետները,
  • Արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
  • Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • Բարձրագույն Մաթեմատիկա
  • AI ոլորտի հիմնարար գիտելիքներ
  • Python լեզվի առանձնահատկությունները և կիրառության բնագավառները
  • Python լեզվի պարզագույն օպերատորները
  • Ճյուղավորված և ցիկլային ալգորիթմներով խնդիրների լուծումներ
  • Python լեզվի պայմանական, ցիկլային օպերատորները և դրանց կիրառության առանձնահատկությունները
  • Python լեզվում տվյալների կառուցվածքների իրականացման միջոցները (ցուցակ, բազմություն, կորտեժ և այլն)
  • Python լեզվում ֆունկցիան որպես ծրագրային միավոր, դրա տեսակները և ֆունկցիոնալ ծրագրավորման առանձնահատկությունները
  • մոդուլների և փաթեթների նշանակությունը և դրանց մշակման առանձնահատկությունները
  • Python լեզվով ֆայլային համակարգի հետ փոխգործակցության միջոցները
  • Կանոնավոր արտահայտությունների նշանակությունը և դրանց իրագործումը Python լեզվում
  • Բացառությունների նշանակությունը և իրականացման միջոցները

Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը:

Դասընթացի արժեքը – 257,900 ՀՀ դրամ։

* Ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի ԳՏՏԿ-ը։

«Արհեստական Բանականություն» միջին մակարդակի դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 30 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է միջինում 15 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից՝

  • տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 67%
  • գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 33%

Դասընթացները իրականացվելու են լսարանային եղանակով։

Որպես լրացուցիչ գործիքներ՝ տեսակոնֆերանսի ռեժիմում դասընթացների կազմակերպման համար որոշակի դեպքերում կարող են կիրառվել նաև Google Meet, Zoom համակարգերը։

Ավարտական քննությունները կիրականցվեն Pluralsight հարթակի միջոցով։ Հարթակում ուսանողները ստանալով իրենց անդամակցությունը համակարգին կանցնեն գիտելիքների ստոուգման համապատասխան թեստ դասընթացի չափորոշիչներին համպատասխան։

*Pluralsight-ը հանդիսանում է «ԳՏՏԿ»-ի գործընկեր, ինչը հնարավոր է դարձնում օգտագործել հարթակի հավելյալ հնարավորությունները։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում՝

  • Իրականացված դասընթացների 1/3 բացակայելու դեպքում
  • Միջանկյալ թեստավորման բացասական արդյունքի դեպքում (առաջարկված հարցերի 30 տոկոսից պակաս)
  • Համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մասնակիցները դասընթացի ավարտին կտիրապետեն` classic ML algorithms, deep learning, object detection, object recognition:

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 60% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (սանդղակը տե՛ս ստորև)`

*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:

[0;50] արդյունք
30%
40%
Երևան
Մարզեր և ԱՀ
(50;76) արդյունք
50%
60%
Երևան
Մարզեր և ԱՀ
[76;100] արդյունք
70%
80%
Երևան
Մարզեր և ԱՀ

մասնակիցների քանակ

50
Միջին

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 18:00

դասավանդողներ

Դավիթ Կասյան

Դավիթ Կասյան

Machin Learning and AI Expert/Trainer