ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Բլոքչեյն» դասընթաց

Դասընթացի նպատակը

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ ՀԱՊՀ) համաֆինանսավորմամբ իրականացնում է 100 մասնակցի համար նախատեսված «Բլոքչեյն» դասընթաց:

  • Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան ընդհանուր գիտելիքներ բլոքչեյնի պատմության և հիմունքների վերաբերյալ։
  • Կուսումնասիրեն բլոքչեյն տեխնոլոգիայի հիմնական հասկացությունները, բլոքչեյնի ապագայի ընդհանուր WEB3 ենթակառուցվածքը,
  • Կսովորեն ծրագրավորում EVM բլոքչեյնի հիմնական լեզվով՝ Solidity-ով, ինչպես նաև կսովորեն իրականացնել backend-ական WEB3 call-եր դեպի այդ լեզվով գրված կոդերը,
  • Ուսանողները կծանոթանան նաև բլոքչեյնի հետ աշխատելու ծրագրավորման գործիքներին՝ Truffle, Remix, HardHet: Դասընթացն իրականացվելու է նախագծային հենքով (Project Based Learning) ուսուցման մեթոդներով, ինչը թույլ կտա մասնակիցներին աշխատել և դասընթացի ավարտին ներկայացնել բլոքչեյնի վրա աշխատող համակարգը՝ մասնավորապես ՀԱՊՀ ուսանողների դիպլոմների պատրաստման և տրամադրման համակարգը:

ինչ պետք է իմանալ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Բլոքչեյն» դասընթացը

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • ԲՏ ոլորտի աշխատող մասնագետները,
  • Արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
  • Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

Ծրագրում շահառու մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստավորման միջոցով, որի արդյունքում ֆիքսված նվազագույն շեմը հաղթահարած դիմորդները՝ մրցութային կարգով, հնարավորություն կստանան դառնալու բլոկչեյն դասընթացի շահառուներ։

Համաձայն գիտելիքների և հմտությունների չափորոշիչների ֆիքսված նվազագույն շեմի՝ կիրականացվի դիմորդների թեստավորման գործընթաց։ Կազմված թեստերի բովանդակությունը և իրականացման մեթոդոլոգիան հնարավորություն կտան անցկացնելու թափանցիկ և հիմնավոր ընտրություն։ Հարցաշարի հիմքում ընկած են ՀԱՊՀ-ի կողմից 2021 թվականին իրականացված «Python ծրագրավորման լեզվի I մակարդակի (Beginner) դասընթաց»-ի համար մշակված և ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համաձայնեցված հարցերը։ Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 20 հարցից։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին, որոնց վերջնական ընտրությունը իրականացվելու է հարցազրույցով:


Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը:

Դասընթացի արժեքը – 323 700 ՀՀ դրամ:

* Ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

«Բլոքչեյն» դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 96 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ):

Խումբը կազմված է լինելու 25 ուսանողից։

Դասընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործնական դասերը լինելու են 15 – 20 հոգանոց խմբերով, ինչպես նաև խմբերի հետ լրացուցիչ աշխատելու են խորհրդատու ասիստենտներ և նախագծերի ղեկավարներ։

Դասընթացները իրականացվելու են անցանց եղանակով, ճկուն գրաֆիկով՝ ՀԱՊՀ մասնագիտացված լսարաններում։

Դասընթացները տեսաձայնագրվելու են։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում՝

  • Իրականացված դասընթացների 1/3 բացակայելու դեպքում,
  • Միջանկյալ թեստավորման բացասական արդյունքի դեպքում (առաջարկված հարցերի 30 տոկոսից պակաս),
  • Համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում:

Դասընթացի ավարտին ունկնդիրը կկարողանա՝

  • Նկարագրել բլոքչեյնի հիմնական հասկացությունները, բլոքչեյն տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները,
  • Նկարագրել բլոքչեյն տեխնոլոգիայի կիրառման բնագավառները,
  • Ներկայացնել կրիպտոգրաֆիայի հիմունքները,
  • Նկարագրել առավել հայտնի բլոքչեյնների տարբերությունները,
  • EVM բլոքչեյնում գրել “Smart contract“-ներ՝ օգտագործելով Solidity ծրագրավորման լեզուն,
  • Հասկանալ “Smart contract“-ի և ապակենտրոնացված application-ների այլ կողմերի միջև փոխկապվածությունը
  • Հասկանալ մի շարք տեխնոլոգիաներ, որոնք աջակցում են ապակենտրոնացված տվյալների պահպանմանը (օրինակ՝ IPFS): Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի սերտիֆիկատ:

Ավարտական քննության արդյունքում 80% և ավել միավոր հավաքած ուսանողների ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններին՝ հնարավոր թափուր աշխատատեղերի համար:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (սանդղակը տե՛ս ստորև)

* Ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

[0;50] արդյունք
30%
40%
Երևան
Մարզեր և ԱՀ
(50;76) արդյունք
50%
60%
Երևան
Մարզեր և ԱՀ
[76;100] արդյունք
70%
80%
Երևան
Մարզեր և ԱՀ

մասնակիցների քանակ

100
Միջին

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ|10:00-19:00


դասավանդողներ

Ալեքսանդր Մարտիրոսյան

Ալեքսանդր Մարտիրոսյան

Դասախոս

Արսեն Ահարոնյան

Արսեն Ահարոնյան

Դասախոս

Արտյոմ Հարությունյան

Արտյոմ Հարությունյան

Դասախոս

Հրանտ Արոյան

Հրանտ Արոյան

Դասախոս

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

Դասախոս

Գևորգ Սիմոնյան

Գևորգ Սիմոնյան

Դասախոս