Դասընթացի նպատակը
«Sunny School» ուսումնական կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է 130 մասնակցի համար նախատեսված «Կիբեռանվտանգություն» դասընթաց, որը հնարավորություն կտա՝
- ներկայացնել կիբեռանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը,
- բացատրել, թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակների և կիբեռանվտանգության սպառնալիքների հակազդման միջոցների հետ,
- նկարագրել կիբեռհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և ընթացակարգերը,
- ներկայացնել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում գաղտնիությունը պաշտպանելու համար,
- նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում ամբողջականությունը ապահովելու համար,
- նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը ապահովում բարձր հասանելիություն,
- բացատրել ինչպես են կիբեռանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ, գործընթացներ և ընթացակարգեր ցանցի բոլոր բաղադրիչները պահպանելու համար,
- բացատրել կիբեռանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը,
- տիրապետել ցանցային հարձակումներին, դրանց հայտնաբերման և հակազդման համակարգերին,
- նկարագրել վեբ հավելավածների ճարտարապետության մասին,
- տիրապետել վեբ հավելվածներին ուղղված հարձակումների և դրանց հակազդմանը, ինչպես նաև պրակտիկ կիրառել այդ գիտելիքները հավելվածի անվտագությունը բարձրացնելու համար։
ինչ պետք է իմանալ
«Sunny school» ուսումնական կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Կիբեռանվտանգություն» դասընթացը:
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- ԲՏ ոլորտի աշխատող մասնագետները,
- Արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
- Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:
Դասընթացին
մասնակցելու
համար դիմորդը
պետք է
ունենա Կիբեռանվտանգության և մաթեմատիկայի հիմնային գիտելիքներ, ինչպես նաև անգլերենի միջին մակարդակի իմացություն:
Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։
Ընդունելության առցանց թեստը ներառում է 20 հարց։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին:
Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը:
Դասընթացի արժեքը – 350,000 ՀՀ դրամ։
* Բարձր առաջադիմությամբ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի «Sunny School» ուսումնական կենտրոնը:
«Կիբեռանվտանգություն» դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 30 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ):
Խումբը կազմված է լինելու է առավելագույնը 25 ուսանողից։
Դասընթացը ներառում է տեսական և գործնական մասեր՝
- տեսական մասը՝ ընդհանուր դասընթացի 50%,
- գործնական մասը՝ ընդհանուր դասընթացի 50%:
Դասընթացները իրականացվելու են անցանց (offline) եղանակով՝ լիցենզավորված Cisco Webex Trainings համակարգի միջոցով։
Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է Cisco Networking Academy-ի հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։
Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի՝ իրականացված դասընթացների 1/3-ից ավելի բացակայելու դեպքում:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան՝
- ներկայացնել կիբեռանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը,
- բացատրել, թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակների և կիբեռանվտանգության սպառնալիքների հակազդման միջոցների հետ,
- նկարագրել կիբեռհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և ընթացակարգերը,
- ներկայացնել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում գաղտնիությունը պաշտպանելու համար,
- նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում ամբողջականությունը ապահովելու համար,
- նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը ապահովում բարձր հասանելիություն,
- բացատրել ինչպես են կիբեռանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ, գործընթացներ և ընթացակարգեր ցանցի բոլոր բաղադրիչները պահպանելու համար,
- բացատրել կիբեռանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը,
- տիրապետել ցանցային հարձակումներին, դրանց հայտնաբերման և հակազդման համակարգերին
Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի սերտիֆիկատ:
Ավարտական քննության արդյունքում 80% և ավել միավոր հավաքած ուսանողների ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններում՝ հնարավոր թափուր աշխատատեղերի համար:
Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ
«Կիբեռանվտագություն» դասընթացը իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (սանդղակը տե՛ս ստորև)`
*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:
մասնակիցների քանակ
Ընթացակարգ

Լրացնել գրանցման թերթիկը

Հանձնել առցանց թեստ

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ
Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը։
Դիմի՛ր հիմա
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 18:00