Դասընթացի նպատակը
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է 100 մասնակցի համար նախատեսված «Կիբերանվտանգություն» դասընթաց, որը հնարավորություն կտա ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և ձիրքեր կիբերանվտանգության բոլոր տիրույթներում, այն է` տեղեկատվական անվտանգություն, համակարգերի անվտանգություն, ցանցային անվտանգություն, շարժական սարքերի անվտանգություն, ֆիզիկական անվտանգություն, էթիկական և իրավական պահանջներ, բիզնեսի տեղեկատվական անվտանգության ապահովման համար օգտագործվող պաշտպանողական մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև միջադեպերի հետևանքների մեղմացում:
Դասընթացը հաջող ավարտած ուսանողները կկարողանան`
- նկարագրել կիբերանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը
- նկարագրել թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակների և կիբերանվտանգության սպառնալիքների հակազդման միջոցների հետ
- նկարագրել կիբերհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և ընթացակարգերը
- նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում գաղտնիությունը պաշտպանելու համար
- նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում ամբողջականությունը ապահովելու համար
- նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը ապահովում բարձր հասանելիություն
- բացատրել ինչպես են կիբերանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ, գործընթացներ և ընթացակարգեր ցանցի բոլոր բաղադրիչները պահպանելու համար
- բացատրել կիբերանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը
ինչ պետք է իմանալ
«Կիբերանվտանգություն» դասընթացն իրականացվում է ՏՀՏ գործատուների միության կողմից Cisco Networking Academy հարթակի միջոցով։ ՏՀՏ գործատուների միության կողմից, ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում դասընթացն իրականացվում է արդեն երկրորդ անգամ։
Միությունը հիմնել է ՀԱՊՀ-ի 9-րդ մասնաշենքի 7-րդ հարկում «Խելացի լուծումների» միջհամալսարանական կենտրոն, որտեղ սեպտեմբերից մեկնարկելու են տարբեր դասընթացներ, ինչպես նաև ուսանողների համար նախատեսված, անվճար Startup Movement աքսելերացիոն ծարգիր։
Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
- կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
- ուսանողներ
- ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
- յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
- համակարգչից օգտվելու հմտություններ
- միջին մակարդակի անգլերենի իմացություն
- ցանցային տեխնոլոգիաների տարրական գիտելիքներ
Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։ Թեստը անցողիկ շեմը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 20 հարցից (12 հայերեն և 8 անգլերեն)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին: Անգլերեն հարցերից առնվազն մեկը պետք է լրացնել ճիշտ։
Դասընթացներն իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև)
Դասընթացի արժեքը – 150 000 ՀՀ դրամ
Ընտրության փուլն անցնելուց հետո մասնակիցը վճարում է դասընթացի արժեքի 50%-ը (75,000)՝ անկախ ընդունելության քննության արդյունքից։ Դասընթացի ավարտական քննությունը հանձնելուց հետո կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ։
Օրինակ՝ դասընթացի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը կազմել է 80%՝
- Եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը պետության կողմից կկազմի 70% (105,000), իսկ Ձեր կողմից վճարվող գումարը կկազմի՝ 30% (45,000)։ Դասընթացի ավարտին «ՏՀՏ գործատուների միությունը» կվերադարձնի Ձեզ՝ 30,000 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի՝ 45,000 ՀՀ դրամ։
- եթե Դուք մարզից եք կամ Արցախի Հանրապետությունից, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը պետության կողմից կկազմի 80% (120,000), իսկ Ձեր կողմից վճարվող գումարը կկազմի՝ 20% (30,000)։ Դասընթացի ավարտին «ՏՀՏ գործատուների միությունը» կվերադարձնի Ձեզ՝ 45,000 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի՝ 30,000 ՀՀ դրամ։
«Կիբերանվտանգություն» ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 27 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու միջինում 50-60 ուսանողից։
Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից՝
- տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 54 %
- գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 46 %
Դասընթացներն իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Cisco Webex Trainings հարթակի միջոցով, որն համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին: Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է Cisco Networking Academy-ի հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։
Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում՝
- 9 բացակայություն ունենալու դեպքում
- Պայմանագիրը կնքելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում դասընթացի ընդհանուր գումարը 50%-ի չափով չվճարելու դեպքում
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու՝
- Կիբերանվտանգություն. Փորձագետների և կրիմինալի աշխարհ,
- Կիբերանվտանգության խորանարդը,
- Կիբերանվտանգության սպառնալիքներ, խոցելիություններ և հարձակումներ,
- Գաղտնիքների պաշտպանման արվեստը,
- Ամբողջականության ապահովման արվեստը,
- Հինգ ինների հասկացողությունը,
- Կիբերանվտանգության դոմենի պաշտպանում,
- Մուտք կիբերանվտանգության մասնագետների համայնք։
Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝
- գերազանցության սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի 85% և ավելի միավորի դեպքում)
- ավարտական սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի 50-84% միավորի դեպքում)
- մասնակցության տեղեկանք (ամփոփիչ գնահատականի 49% և ցածր միավորի դեպքում)
Ավարտական քննության արդյունքում 76% և ավել միավոր հավաքած ուսանողների ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններում՝ հնարավոր թափուր աշխատատեղերի համար:
Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ
«Կիբերանվտագություն դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով
*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:
մասնակիցների քանակ
Ընթացակարգ

Լրացնել գրանցման թերթիկը

Հանձնել առցանց թեստ

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ
Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը։
Դիմի՛ր հիմա
լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը։
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 18:00
դասավանդողներ

Ասքանազ Չիբուխչյան
Senior System Administrator

Արթուր Ադունց
Head of Cybersecurity