ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «CyberSecurity» դասընթաց

Դասընթացի նպատակը

ՏՀՏ գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է 125 մասնակցի համար նախատեսված 4.5 ամիս տևողությամբ սկսնակ և միջին մակարդակի «CyberSecurity» դասընթաց, որը հնարավորություն կտա՝

Սկսնակ մակարդակում ծանոթանալու

  • նկարագրել առցանց միջավայրում անվտանգ գործելու հիմունքները,
  • նկարագրել հարձակումների և վնասակիր ծրագրերի տարբեր տեսակները,
  • նկարագրել թե ինչ միջոցներ են օգտագործվում կազմակերպությունների կողմից հարձակումներին դիմակայելու համար,
  • պատկերացնել ինչպիսի կարիերային հնարավորություններ են առկա կիբերանվտանգության ոլորտում:

Այնուhետև միջին մակարդակում դեպքում.

  • նկարագրել կիբերանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը,
  • նկարագրել թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակների և կիբերանվտանգության սօառնալիքների հակազդման միջոցների հետ,
  • նկարագրել կիբերհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և և ընթացակարգերը,
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում գաղտնիությունը պաշտպանելու համար,
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում ամբողջականությունը ապահովելու համար,
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը ապահովում բարձր հասանելիություն,
  • բացատրել ինչպես են կիբերանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ, գործընթացներ և ընթացակարգեր ցանցի բոլոր բաղադրիչները պահպանելու համար,
  • բացատրել կիբերանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը:

ինչ պետք է իմանալ

ՏՀՏ գործատուների միություն

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը ստեղծվել է 2015 թվականին, ոլորտի մի շարք առաջատար կազմակերպությունների նախաձեռնությամբ, նպատակ ունենալով ներկայացնելու և պաշտպանելու ոլորտի գործատուների շահերն և իրավունքները։ Միության անդամ են դարձել Հայաստանի բազմաթիվ խոշոր ընկերություններ:

Միությունը մեծ ուշադրություն է դարձնում մասնագիտական կրթությանը, ինչպես դպրոցներում, այնպես էլ բուհերում` հաշվի առնելով ՏՀՏ մասնագետների պակասը աշխատաշուկայում և այսօրվա կրթության համապատասխանեցման անհրաժեշտությունը գործատուների պահանջներին։

Այդ բոլոր խնդիրները հաշվի առնելով ՏՀՏ գործատուների միությունը համագործակցում է ՀՀ ԿԳ նախարարության, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանի խոշոր բուհերի, մասնագիտական ուղղվածություն ունեցող դպրոցների հետ՝ իրականացնելով ոլորտի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրեր։ ՏՀՏ գործատուների միությունը համագործակցում է նաև ՏՀՏ և հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, ՀՀ կառավարության, միջազգային կառույցների և կազմակերպությունների, այլ երկրների պետական, հասարակական և ոլորտային կառույցների հետ։

Միությանը անդամակցում են Հայաստանի խոշոր տեխնիկական ուղղվածություն ունեցող համալսարանները՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանի մանկավարժական համալսարան, Հայ-ռուսական Սլավոնական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Եվրոպական համալսարան, Հայաստանում Ֆրանսիական համալսարաննը որոնց հետ իրականացվում են բազմաթիվ նախագծեր կրթական ծրագրերի արդիականացման ուղությամբ։

  • ՏՀՏ գործատուների միությունը 2015-2019 թվականները Յունիքոմփ, Սինոփսիս Արմենիա, Վիվա-ՄՏՍ ընկերությունների հետ համատեղ Հայաստանի 10 ավագ դպրոցներում իրականացնում է ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիրը: Ծրագիրը ունեցել է 2750+ շրջանավարտ, անցել է վերապատրաստում 40+ ուսուցիչ(հղում): http://ueict.org/portfolio-item/project-on-it-microelectronics-and-basics-of-telecommunication-in-high-schools-of-armenia/
  • 2019 թվականին ՏՀՏ գործատուների միությունը ՀԱՊՀ-ում հիմնեց «Խելացի լուծումների» միջհամալսարանական կենտրոնը: Կենտրոնում Միությունը Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների հետ համատեղ իրականացնում է դասախոսների և ուսանողների վերապատրաստում Միկրոէլեկտրոնիկա, Արհեստական բանականություն, Կիբերանվտանգություն, Իրերի համացանց ուղղություններով(հղում): http://ueict.org/portfolio-item/smart-solution-center/

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և ԱՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • Համակարգչից օգտվելու հմտություններ
  • Միջին մակարդակի անգլերենի իմացություն
  • Ցանցային տեխնոլոգիաների տարրական գիտելիքներ

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 20 հարցից (12 հայերեն և 8 անգլերեն)։ Թեստի անցողիկ միավորը Երևանում գրանցված մասնակիցների համար կլինի 50 և ավելի, իսկ մարզերի և Արցախի Հանրապետության դեպքում 45 և ավելի միավորը: Անգլերեն հարցերից առնվազն մեկը պետք է լրացնել ճիշտ։

*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից (սանդղակը տե՛ս այստեղ):

Քննության արդյունքների հիման վրա կսահմանվի դասընթացի վճարի այն մասը, որը պետք է կատարի դասընթացի մասնակիցը։ Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է դասընթացի մեկնարկից առաջ կատարի վճարումը։

Դասընթացի վճարը կկազմի՝ 230 400 ՀՀ դրամ

Օրինակ՝ եթե դասընթացի մասնակցության քննությունից ունեք 76%-ից բարձր արդյունք և

  • եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի 80%-ը (184,320 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (46,080 ՀՀ դրամ) կվճարեք Դուք
  • եթե Դուք մարզից եք, Ձեր դասընթացի 90%-ը (207,360 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 10%-ը (23,040 ՀՀ դրամ) կվճարեք Դուք

*ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՏՀՏ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ 4.800.000 ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԵՌԸ ԹԵԹԵՒԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

«Կիբերանվտանգության» դասընթացը իրականացվելու է շաբաթական 2 անգամ (ընդհանուր 37 դաս՝ յուրաքանչյուրը 74 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է մինչև 50 ուսանողից։

Սկսնակ մակարդակի դասընթացը բաղկացած է 8 դասից՝ տեսական և գործնական մասերից:

Միջին մակարդակի դասընթացը բաղկացած է 29 դասից՝ տեսական և գործնական մասերից:

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Webex» ծրագրային ապահովման միջոցով: Դասախոսի և դասընթացի մյուս մասնակիցների հետ ամենօրյա հաղորդակցության համար կօգտագործվի Webex հարթակը։ Տնային առաջադրանքների ստուգման համար կօգտագործվի Cisco Networking Academy հարթակը։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում։

  • 5 և ավել դաս բացակայելու դեպքում
  • Սկսնակ մակարդակից միջին մակարդակ անցնելու միջանկյալ թեստը անբավարար հանձնելու դեպքում

ՍԿՍՆԱԿ մակարդակի փուլ

Ներածական դասընթացը մասնակիցներին ծանոթացնում է մասնակիցներին առցանց միջավայրում անվտանգ գործելու եղանակների հետ, ծանոթացնում է հարձակումների և վնասակիր ծրագրերի տարբեր տեսակներին: Դիտարկվում են կազմակերպությունների կողմից հարձակումներին դիմակայելու համար օգտագործվող միջոցները: Դասընթացի ավարտին դիտարկվում են նաև կիբերանվտանգության ոլորտի կարիերային հնարավորությունները:

Դասընթացը հաջող ավարտած ուսանողները կկարողանան`

  • նկարագրել առցանց միջավայրում անվտանգ գործելու հիմունքները,
  • նկարագրել հարձակումների և վնասակիր ծրագրերի տարբեր տեսակները,
  • նկարագրել թե ինչ միջոցներ են օգտագործվում կազմակերպությունների կողմից հարձակումներին դիմակայելու համար,
  • պատկերացնել ինչպիսի կարիերային հնարավորություններ են առկա կիբերանվտանգության ոլորտում:

ՄԻՋԻՆ մակարդակի փուլ

Դասընթացը մատուցում է հիմնարար գիտելիքներ և ձիրքեր կիբերանվտանգության բոլոր տիրույթներում, այն է` տեղեկատվական անվտանգություն, համակարգերի անվտանգություն, ցանցային անվտանգություն, շարժական սարքերի անվտանգություն, ֆիզիկական անվտանգություն, էթիկական և իրավական պահանջներ, բիզնեսի տեղեկատվական անվտանգության ապահովման համար օգտագործվող պաշտպանողական մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև միջադեպերի հետևանքների մեղմացում:

Դասընթացը հաջող ավարտած ուսանողները կկարողանան`

  • նկարագրել կիբերանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը,
  • նկարագրել թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակների և կիբերանվտանգության սօառնալիքների հակազդման միջոցների հետ,
  • նկարագրել կիբերհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և և ընթացակարգերը,
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում գաղտնիությունը պաշտպանելու համար,
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում ամբողջականությունը ապահովելու համար,
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը ապահովում բարձր հասանելիություն,
  • բացատրել ինչպես են կիբերանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ, գործընթացներ և ընթացակարգեր ցանցի բոլոր բաղադրիչները պահպանելու համար,
  • բացատրել կիբերանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը:

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ.

Սկսնակ մակարդակի փուլ

Միջին մակարդակի փուլ

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 70% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 70 % և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 70%-ից ցածր միավորի դեպքում)
  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Ընդունելության թեստից ստացած միավորների հիման վրա կանցկացվի մրցույթ և առավելագույն միավորներ ստացած դիմորդների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացները իրականցվելու են համաֆինանսավորմաբ։ «Cybersecurity» դասընթացին մասնակցելու համար անցկացվելու են ընդունելության քննություններ, որի արդյունքում պետությունը կֆինանսավորի ուսանողների կրթությունը հետևյալ սանդղակով

50%-ից ցածր արդյունք
10
30
Երևան
Մարզեր
51%-75% արդյունք
40
60
Երևան
Մարզեր
76%-ից բարձր արդյունք
80
90
Երևան
Մարզեր

մասնակիցների քանակ

125
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման հարցաթերթիկը։

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 18:00

դասավանդողներ

Խորեն Մամիկոնյան

Խորեն Մամիկոնյան

Head of System Integration Department

Ասկանազ Չիբուխչյան

Ասկանազ Չիբուխչյան

Senior System Administrator

Արմեն Տիրատուրյան

Արմեն Տիրատուրյան

Head of Information Security

Արթուր Ադունց

Արթուր Ադունց

Head of Cybersecurity