ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Business Development Group-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է «DevOps մասնագիտացման դասընթաց»

Դասընթացի նպատակը

Business Development Group-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակի «DevOps մասնագիտացման դասընթաց»:

Սկսնակ մակարդակի «DevOps» դասընթացին ուսանողները՝

  • ստանալու են Linux-ի բազային գիտելիքները
  • ծանոթանալու են GIT-ին և GIT-ի ճյուղերին
  • բացահայտելու են վիրտուալիզացիա և Cloud Computing-ը
  • ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ Docker-ի վերաբերյալ

Միջին մակարդակի «DevOps» դասընթացին ուսանողները՝

  • սովորելու են Jenkins-ով շարունակական ինտեգրացիաներ անել
  • աշխատել Cloud Service-ների հետ
  • կարողանալու են հավաքել, ստուգել և կազմակերպել կուբերնետիսային ամբողջական ենթակառուցվածք CI/CD մասերով
  • cloud-ում կամ datacenter-ում կատարել սխալների ուղղում նաև սկրիպտերով

ինչ պետք է իմանալ

Դասընթացն անց է կացնում Business Development Group ընկերությունը, որը հիմնադրվել է 2009 թվականին և 11 տարուց ավելի է՝ ապահովում է մասնագիտական կրթություն բազմաթիվ ուղղություններով՝ ունենալով մեծ ներդրում Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում։

Ընկերությունն անց է կացնում դասընթացներ ինչպես ուսանողների, այնպես էլ գործող մասնագետների համար՝ օգնելով նրանց զարգացնել գիտելիքները և կուտակել նոր հմտություններ ու փորձ։

Ընկերությունն ունի դասընթացներ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով՝ տալով կրթություն ուսանողներին ինչպես մայրաքաղաքից, ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից, այնպես էլ արտերկրից։

Business Development Group ընկերությունն անց է կացրել ավելի քան 550 դասընթացներ հետևյալ ուղղություններով՝ ծրագրավորում, մարքեթինգ, ֆինանսներ, մենեջմենթ, մարդկային ռեսուրսներ, փափուկ հմտություններ։

Տարեկան այստեղ սովորում են միջինում 3000 ուսանող, որոնցից 30%-ը՝ միջինում 800-900 ուսանող, աշխատանքի է անցնում դասընթացի ավարտին հաջորդող 6 ամիսների ընթացքում:

Տարիների գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել բազմաթիվ գործընկերային կապեր ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում։

Ընկերությունն արդեն ունի դրամաշնորհների իրականացման փորձ՝ 2020 թվականին իրականացվել է երեք ուղղությամբ դասընթացներ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ։

Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
  • կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
  • ուսանողներ
  • ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
  • յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Սկսնակ դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • անգլերենի միջին մակարադակի իմացություն
  • Network
  • օպերացիոն համակարգ
  • ծրագրավորման հիմունքեր
  • Hardware

Միջին մակարդակի դասընթացի մասնակցից պահանջվող գիտելիքներ և հմտություններ՝

  • լինուքսի բազային գիտելիքներ
  • ցանցային բազային գիտելիքներ
  • վիրտուալիզացիայի ու քլաուդի բազային գիտելիքներ
  • git-ի բազային գիտելիք(optional)

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 15 հարցից, որոնք ստուգելու են մասնագիտական բազային գիտելիքները։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին*:

* Բարձր մրցակցության և մասնակիցների սահմանափակ լինելու պայմաններում՝ դիմորդների գիտելիքների գնահատման համար անց է կացվելու հարցազրույց, որը թույլ է տալու լրացուցիչ ստուգել դիմորդների հմտությունները։

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև

Դասընթացի արժեք՝

Սկսնակ մակարդակ - 110․000 ՀՀ դրամ

Ընտրության փուլն անցնելուց հետո մասնակիցը վճարում է դասընթացի արժեքի 50%-ը (55,000)՝ անկախ ընդունելության քննության արդյունքից։ Դասընթացի ավարտական քննությունը հանձնելուց հետո կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ։

Օրինակ, դասընթացի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը կազմել է 80%, ապա

  • Եթե Դուք Երևանից եք, դասընթացի 70%-ը (77․000 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 30%-ը (33․000 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։ Դասընթացի ավարտին Business Development Group ընկերությունը կվերադարձնի Ձեզ 22,000 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի 33, 000 ՀՀ դրամ։
  • Եթե Դուք մարզից եք կամ Արցախի Հանրապետությունից, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը կկազմի 80%-ը (88․000 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (22․000 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։ Դասընթացի ավարտին Business Development Group ընկերությունը կվերադարձնի Ձեզ 33,000 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի 22, 000 ՀՀ դրամ։

Միջին մակարդակ - 159․000 ՀՀ դրամ

Ընտրության փուլն անցնելուց հետո մասնակիցը վճարում է դասընթացի արժեքի 50%-ը (79,500)՝ անկախ ընդունելության քննության արդյունքից։ Դասընթացի ավարտական քննությունը հանձնելուց հետո կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ։

Օրինակ, դասընթացի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը կազմել է 80%, ապա

  • Եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը կկազմի 70%-ը ( 111․300 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ Ձեր կողմից վճարվող գումարը կկազմի 30%-ը ( 47․700 ՀՀ դրամ)։ Դասընթացի ավարտին Business Development Group ընկերությունը կվերադարձնի Ձեզ 31800 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի՝ 31, 800 ՀՀ դրամ ։
  • Եթե Դուք մարզից եք կամ Արցախի Հանրապետությունից, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը կկազմի 80%-ը (127,200 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ Ձեր կողմից վճարվող գումարը կկազմի 20%-ը ( 31․800 ՀՀ դրամ) ։ Դասընթացի ավարտին Business Development Group ընկերությունը կվերադարձնի Ձեզ 47,700 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի՝ 31,800 ՀՀ դրամ։

Սկսնակ մակարդակի ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 21 դաս՝ յուրաքանչյուրը 2,5 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու մինչև 20 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից․

  • տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 23․8%
  • գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 76․2%

Միջին մակարդակի ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 22 դաս՝ յուրաքանչյուրը 2,5 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է մինչև 20 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից․

  • տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 29%
  • գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 71%

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Zoom հարթակի ծրագրային ապահովման միջոցով:

Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է Testportal հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում։

  • Երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով կամ առանց զգուշացումների տնային աշխատանք չկատարող ուսանողները
  • Երեք դաս անընդմեջ անհարգելի պատճառով կամ առանց զգուշացումների բացակայող ուսանողները

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու՝

Սկնակ մակարդակ

  • Linux basics
  • What is DevOps, AWS intro
  • GIT intro, GIT branches
  • Virtualization and Cloud Computing
  • Docker containers
  • Configuration management tools (Ansible)

Միջին մակարդակ

  • Continuous Integration (Jenkins)
  • Cloud Services
  • Databases, MySQL
  • Scripting
  • Terraform
  • Kubernetes

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ

Սկսնակ մակարդակ

Միջին մակարդակ

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ/նախագիծ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։

Ուսանողի վերջնական գնահատականը ձևավորվում է երեք բաղադրիչների հիման վրա՝ դասապրոցեսի ակտիվություն (20%), տնային հանձնարարությունների կատարում (30%), ավարտական քննություն (50%)։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • գերազանցության սերտիֆիկատ (ամփոփ գնահատականի 85% և ավելի միավորի դեպքում)
  • ավարտական սերտիֆիկատ (ամփոփ գնահատականի 50-84% միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (ամփոփ գնահատականի 49% և ցածր միավորի դեպքում)

Ավարտական քննության արդյունքում 85% և ավել միավոր հավաքած ուսանողներին ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններում հնարավոր թափուր աշխատատեղերի համար:

Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել թեստի փորձնական տարբերակը, որի միջոցով կարող եք ծանոթանալ խնդիրների տեսակներին և բարդությանը։

Հանձնել փորձնական թեստ՝

Սկսնակ մակարդակ

Միջին մակարդակ

*Տեղեկացնում ենք, որ փորձնական թեստը գիտելիքների ստուգման համար է, իսկ դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

«DevOps մասնագիտացման դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով

*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:

50%-ից ցածր արդյունք
30%
40%
Երևան
Մարզեր
51%-75% արդյունք
50%
60%
Երևան
Մարզեր
76%-ից բարձր արդյունք
70%
80%
Երևան
Մարզեր

մասնակիցների քանակ

90
Սկսնակ
50
Միջին
140
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 19:00

դասավանդողներ

Արշակ Մաթևոսյան

Արշակ Մաթևոսյան

IT Systems & Infrastructure Senior Engineer

Տիգրան Գևորգյան

Տիգրան Գևորգյան

Site Reliability Engineer

Արեն Աբրահամյան

Արեն Աբրահամյան

DevOps Engineer

Սամվել Իսոյան

Սամվել Իսոյան

DevOps Engineer

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

DevOps Engineer

Մուշեղ Դավթյան

Մուշեղ Դավթյան

DevOps Engineer