ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Skill»-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Digital Marketing (SMM)» դասընթացը

Դասընթացի նպատակը

«Skill»-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է 200 մասնակցի համար նախատեսված սկսնակ մակարդակի «SMM» մասնագետների պատրաստման դասընթաց որը հնարավորություն կտա՝

  • Իմանալ՝ ինչ դեր ունեն սոցիալական ցանցերը առաջխաղացման համար
  • Իմանալ Հայաստանում և այլ երկներում տարածված սոցցանցերը
  • Ստանալ հիմնական գիտելիքներ Facebook, Instagram, Linkedin, Twitter, Youtube ցանցերում կազմակերպության գործունեությունը ներկայացնելու, էջեր վարելու վերաբերյալ, ինչպես նաև Facebook Messenger, Telegram, WhatsApp, Viber մեսենջերները մարքեթինգում կիրառելու վերաբերյալ
  • Տեղադրել գովազդ Facebook, Instagram, Facebook Messenger հարթակներում, սովորել հիմնական թիրախավորման գործիքները
  • Facebook, Instagram, Messenger֊ում միացնել խորացված գովազդ
  • Աշխատել սոցցանցերի ալգորիթմերի հետ
  • Բովանդակության հետ խորացված աշխատանք կատարել․ սթորիներ, տեսանյութեր, լայվեր և այլն
  • Իրականացնել լսարանի գնահատում և ձևավորում, մրցակիցների գնահատում
  • Զարգացնել արագ կողմնորոշվելու, հաղորդակցության և քննադատական մտածողության հմտությունները

ինչ պետք է իմանալ

Skill-ը մասնագիտացած է օֆլայն և օնլայն բիզնես միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև կորպորատիվ ուսուցման և մասնագիտական դասընթացների կազմակերպման ոլորտում:

Skill.am-ը սկսել է իր գործունեությունը 2016թ.-ից՝ որպես առցանց հարթակ: Հարթակի նպատակն է մի կողմից օգնել կրթական միջոցառումների կազմակերպիչներին հեշտությամբ և շատ արագ տեղադրել ու առաջխաղացնել իրենց միջոցառումները և կազմակերպել տոմսերի առցանց վաճառքը, իսկ մյուս կողմից օգտատերերին՝ ընդամենը մի քանի քայլի միջոցով ձեռք բերել իրենց նախընտրած միջոցառման կամ դասընթացին մասնակցության տոմսն առցանց:

2017թ.-ից Skill.am-ն իր գործունեությունը սկսել է միջոցառումների կազմակերպման ոլորտում՝ նախաձեռնելով «WORLD’S TOP SPEAKERS IN ARMENIA» նախագիծը:

Skillrocks կրթական հարթակի ներքո ընկերությունը 2017թ․-ից զբաղվում կորպորատիվ կրթության կազմակերպմամբ՝ համագործակցելով ընկերությունների ղեկավարների և HR ստորաբաժանումների հետ։ Կորպորատիվ ուսուցման կազմակերպման միջոցով լուծում է ընկերությունների առջև դրված հստակ բիզնես խնդիրներ՝ սկսած խնդրի խորքային ուսումնասիրությունից, համապատասխան մասնագետի որոնումից, նրա հետ հաղորդակցությունից, մինչ բուն ուսուցման գործընթացի կազմակերպումը:

Ընկերությունը ներգրավում է փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից, իսկ ուսուցման ծրագրերը հարմարեցվում են կազմակերպության խնդիրներին և պահանջներին:

Հայաստանյան մի շարք խոշոր ընկերություններ հեռահաղորդակցության, բանկային, ապահովագրության, ՏՏ և այլ ոլորտներում իրենց աշխատակիցների ուսուցման և զարգացման գործում վստահում են Skill-ին:

2018թ․-ից սկսած ընկերությունը զբաղվում է նաև կրթական պրոդուկտների մշակմամբ՝ ներգրավելով տեղական փորձագետների և օգնելով նրանց ստեղծել իրենց անձնական բրենդը և տարատեսակ ուղղվածություններ ունեցող պահանջված դասընթացներ:

Երկար տարիներ, ներգրավված լինելով կորպորատիվ և մասնագիտական դասընթացների ուսուցման ոլորտում, ընկերության առաքելությունն է առաջնորդել և ոգեշնչել մարդկանց իրենց անձնական և մասնագիտական զարգացման գործում, ինչպես նաև զարգացնել շարունակական կրթության մշակույթը Հայաստանում։

Ընկերության կողմից անցկացվող դասընթացների առանձնահատկություններից մեկն այն է, որ դասընթացի շրջանակներում բոլոր մասնակիցները նեղ մասնագիտացումից և դասընթացների հիմնական ծրագրից զատ հնարավորություն ունեն ծանոթանալու նաև ոլորտի առաջատար մասնագետների հետ, ովքեր հանդես են գալիս որպես հրավիրյալ խոսնակներ և մասնակիցների հետ կիսվում իրենց փորձով, գիտելիքներով ու խորհուրդներով։

Skillrocks-ը հնարավորություն է տալիս մասնագիտական դասընթացների միջոցով ձեռք բերել և խորացնել հմտությունները հետևյալ ոլորտներում՝

  • մարդկային ռեսուրսների կառավարում
  • նախագծերի կառավարում
  • թվային մարքեթինգ
  • սոցիալական մեդիա մարքեթինգ
  • միջոցառումների կազմակերպում

Ծրագրին կարող են մասնակցել Երևանից` 18 տարին, իսկ Արցախի Հանրապետությունից և ՀՀ մարզերից` 16 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

«Digital Marketing (SMM)» դասընթացի մասնակցի անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • պատկերացում սոց․ ցանցերի մասին
  • սոց․ ցանցերից օգտվելու հիմնական հմտություններ և գիտելիքներ
  • համակարգչային գրագիտություն
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն
  • անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի, այնուհետև գրավոր հարցազրույցի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 15 հարցից՝ կազմված հայերեն լեզվով՝ դիմորդների սոցիալական մեդիաների մասին ընդհանուր պատկերացումը հասկանալու համար։

Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր արդյունք գրանցած դիմորդներին։

*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից (սանդղակը տես այստեղ)

Քննության արդյունքների հիման վրա կսահմանվի դասընթացի վճարի այն մասը, որը պետք է կատարի դասընթացի մասնակիցը։ Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է դասընթացի մեկնարկից առաջ կատարի վճարումը։

Դասընթացի արժեք

  • «Digital Marketing (SMM)» դասընթացի սկսնակ մակարդակ 59 000 ՀՀ դրամ

Օրինակ՝ «Digital Marketing (SEO)» սկսնակ մակարդակի դասընթացի մասնակցության քննությունից ունեք 76%-ից բարձր արդյունք և

  • եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի 80%-ը (47,200 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (11,800 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։
  • եթե Դուք մարզից եք, Ձեր դասընթացի 90%-ը (53,100 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 10%-ը (5,900 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։

«Digital Marketing (SMM)» դասընթացը իրականացվելու է շաբաթական 2 անգամ (ընդհանուր 10 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու մինչև 25 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից:

  • Տեսական մասում մասնակիցները կստանան սոցիալական մեդիաների հետ աշխատելու ամբողջական գործիքակազմ, անհրաժեշտ գիտելիքներ և գրականություն, մասնավորապես կիմանան, թե ինչ դեր ունեն սոցցանցերը մարքեթինգում, որոնք են Հայաստանում և աշխարհում ամենատարածված սոցցանցերն ու մեսենջերները, կստանան հիմնական գիտելիքներ Facebook, Instagram, Linkedin, Twitter սոցցանցերում և Youtube հարթակում էջեր վարելու, առավել արդյունավետ բովանդակության վերաբերյալ, կսովորեն տեղադրել գովազդ, ձևավորել լսարաններ, ճիշտ ձևավորել բովանդակություն, աշխատել սթորիների, լայվերի, տեսանյութերի հետ, կծանոթանան Facebook Business Manager -ի և Creator Studio -ի աշխատանքին, սոցցանցերում ալգորիթմերի աշխատանքին և դրանց հետ աշխատելու արդյունավետ մեթոդներին, ինչպես նաև լսարանի գնահատման և ձևավորման հիմնական գործիքներին, Google Analytics, Facebook Analytics, Pixel֊ի հետ աշխատանքին:
  • Գործնական մասում սովորածի հիման վրա յուրաքանչյուր անցած թեմայի վերաբերյալ դասընթացի մասնակիցները կիրականացնեն գիտելիքները ստուգող և ամրապնդող առաջադրանքներ և կկիրառեն ձեռք բերած գործիքակազմը ու կկարողանան դասընթացավարների հետ միասին չափել և վերլուծել իրենց աշխատանքի արդյունքը։
    Մասնակիցները ներկայացնելու են իրենց վերլուծությունները սոցցանցերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնելու են բովանդակության ստեղծում և ձևավորում սոցցանցերում:

Դասընթացի շրջանակներում բոլոր մասնակիցները նեղ մասնագիտացումից և դասընթացների հիմնական ծրագրից զատ հնարավորություն կունենան ծանոթանալու նաև ոլորտի առաջատար մասնագետների հետ, ովքեր հանդես կգան որպես հրավիրյալ խոսնակներ և կկիսվեն իրենց փորձով, գիտելիքներով ու խորհուրդներով։

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom համակարգ» ծրագրային ապահովման միջոցով: Ֆորսմաժորային իրավիճակներում, եթե լինի համընդհանուր խնդիր հենց Zoom համակարգի հետ, դասընթացներն իրականացվելու են «Cisco Web Meetings» համակարգով, որն ունի նույն գործիքակազմը ինչ Zoom-ը։ Երկու համակարգերն էլ հասանելի են բոլոր տեսակի կրիչների համար՝ լինի դա համակարգիչ, բջջային հեռախոս թե պլանշետ, և մասնակիցները հաշված րոպեների ընթացքում կարող են բեռնել ծրագիրն անվճար ու միանալ առցանց դասընթացին։

Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու է «Testportal» համակարգը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի 3 և ավել դասից բացակայելու և ընդհանուր առաջադրանքների 40%-ից ավելին չկատարելու դեպքում։

Ծրագրի մասնակիցները մանրամասն կծանոթանան հետևյալ թեմաներին.

  • Սոցցանցերի դերը մարքեթինգում
  • Սոցիալական մեդիաները Հայատանում և աշխարհում
  • Հիմնական գիտելիքներ սոցցանցերում էջեր վարելու վերաբերյալ
  • Գովազդի ինքնուրույն տեղադրում սոցցանցերում
  • Սոցցանցերի ալգորիթմերի հետ աշխատանքը
  • Բովանդակության հետ խորացված աշխատանք
  • Լսարանի գնահատում և ձևավորում, հիմնական գործիքները

«Digital Marketing (SMM)» դասընթացի ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 40% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 80% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 80%-ից ցածր միավորի դեպքում)

Լավագույն արդյունքներ ցուցաբերած 10 ուսանողներին հնարավորություն կտրվի մասնակցելու մեր ընկերության կողմից անցկացվող «Digital Marketing Fundamental Course» խորացված երկամսյա դասընթացի իրենց նախընտրած դասերին՝ ամրապնդելու և խորացնելու իրենց գիտելիքները Digital Marketing-ի ոլորտում:

  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Հանձնել առցանց թեստ՝ (թեստի նմուշը ներկայացված է այստեղ)
  • Ընդունելության թեստը հանձնելուց հետո մասնակիցները կստանան գրավոր հարցազրույցի հարցաշարը, որն անհրաժեշտ է լրացնել 5 օրվա ընթացքում:
  • Ընդունելության թեստից ստացած միավորների և գրավոր հարցազրույցի արդյունքների հիման վրա առավելագույն միավորներ ստացած և բարձր արդյունք գրանցած դիմորդների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացները իրականցվելու են համաֆինանսավորմամբ։ «Digital Marketing (SMM)» դասընթացին մասնակցելու համար անցկացվելու են ընդունելության քննություններ, որի արդյունքում պետությունը կֆինանսավորի ուսանողների կրթությունը հետևյալ սանդղակով

50%-ից ցածր արդյունք
10%
30%
Երևան
Մարզեր
51%-75% արդյունք
40%
60%
Երևան
Մարզեր
76%-ից բարձր արդյունք
80%
90%
Երևան
Մարզեր

մասնակիցների քանակ

200
Սկսնակ
200
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 18:00

դասավանդողներ

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

Co-Founder at CyberHUB-AM