ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Ինովացիոն կենտրոն» հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է «C#/.NET ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթաց»

Դասընթացի նպատակը

«Ինովացիոն Կենտրոն» Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է 200 մասնակցի համար նախատեսված երկամսյա «C#/.NET ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթաց», որը հնարավորություն կտա`

  • հասկանալ C# ծրագրավորման լեզվի հիմունքները
  • պրիմիտիվ տրամաբանական գործողություններ մոդելավորել կոնսոլ միջավայրում
  • կազմել հաշվիչ (calculator) կոնսոլ միջավայրի հնարավորություններով
  • մշակել ամբողջական նախագծեր, որոնք պարունակում են տվյալների բազա և կատարում որոշակի գործողություններ այդ տվյալների հետ

ինչ պետք է իմանալ

Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամն (Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան) առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրեր, որոնց միջոցով մասնակիցը կարող է սովորել ծրագրավորում և ձեռք բերել ծրագրավորման գործնական հմտություններ, խորացնել տարբեր ծրագրավորման լեզուների և տեխնոլոգիաների գիտելիքները։ Կենտրոնը օգնում է սովորողներին ձեռք բերել նաև փափուկ հմտություններ, իսկ լավ առաջադիմություն ցուցաբերածներին ուղղորդել տարբեր ՏՏ կազմակերպություններ՝ հարցազրույցների մասնակցելու համար։

Կենտրոնը առաջարկում է նորարար և արդյունավետ մոտեցում, թե ինչպես զարգացնել տեխնիկական և փափուկ /soft/ հմտություններ տեխնոլոգիական ոլորտում և մուտք գործել ՏՏ աշխատաշուկա՝ կամրջելով կրթությունը ՏՏ ընկերությունների հետ։

Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
  • կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
  • ուսանողներ
  • ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
  • յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • C# ծրագրավորման լեզվի հիմունքների իմացություն
  • տրամաբանական մտածողություն
  • համակարգչային գրագիտություն

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից (մաթեմատիկայի դպրոցական ծրագրի իմացություն և տրամաբանական հարցեր)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև)

Դասընթացի արժեքը – 110,700 ՀՀ դրամ:

Ընտրության փուլն անցնելուց հետո մասնակիցը վճարում է դասընթացի արժեքի 50%-ը (55,350)՝ անկախ ընդունելության քննության արդյունքից։ Դասընթացի ավարտական քննությունը հանձնելուց հետո կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ։

Օրինակ՝ դասընթացի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը կազմել է 80%`

  • եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը պետության կողմից կկազմի 70% (77,490), իսկ Ձեր կողմից վճարվող գումարը կկազմի՝ 30% (33,210)։ Դասընթացի ավարտին «Ինովացիոն կենտրոն» հիմնադրամը կվերադարձնի Ձեզ՝ 22,140 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի՝ 33,210 ՀՀ դրամ։
  • եթե Դուք մարզից եք կամ Արցախի Հանրապետությունից, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը պետության կողմից կկազմի 80% (88,560), իսկ Ձեր կողմից վճարվող գումարը կկազմի՝ 20% (22,140)։ Դասընթացի ավարտին «Ինովացիոն կենտրոն» հիմնադրամը կվերադարձնի Ձեզ՝ 33,210 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի՝ 22,140 ՀՀ դրամ։

«C#/.NET ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate)» դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 30 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու միջինում 25 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից`

  • տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 51,7%
  • գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 48,3%

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված ZOOM հարթակի ծրագրային ապահովման միջոցով:

Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է Testportal.net հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում`

  • 5 անընդմեջ բացակայության դեպքում
  • առցանց դասընթացները միտումնավոր խանգարելու դեպքում

Դասընթացի մասնակիցներ հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու

  • ֆունկցիոնալ կատարում
  • օբյեկտների նկարագրում
  • օբյեկտների ինկապսուլացիա
  • օբյեկտների ժառանգելիություն և պոլիմորֆիզմ
  • լրացուցիչ թեմաներ

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • գերազանցության սերտիֆիկատ (ամփոփ գնահատականի 85% և ավելի միավորի դեպքում)
  • ավարտական սերտիֆիկատ (ամփոփ գնահատականի 50-84% միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (ամփոփ գնահատականի 49% և ցածր միավորի դեպքում)

Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել թեստի փորձնական տարբերակը, որի միջոցով կարող եք ծանոթանալ խնդիրների տեսակներին և բարդությանը։

Հանձնել փորձնական թեստ՝ հղում

*Տեղեկացնում ենք, որ փորձնական թեստը գիտելիքների ստուգման համար է, իսկ դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

«C#/.NET ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով

*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:

50%-ից ցածր արդյունք
30%
40%
Երևան
Մարզեր և ԱՀ
51%-75% արդյունք
50%
60%
Երևան
Մարզեր և ԱՀ
76%-ից բարձր արդյունք
70%
80%
Երևան
Մարզեր և ԱՀ

մասնակիցների քանակ

200
Միջին

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 16:00

դասավանդողներ

Արմեն Բարխուդարյան

Արմեն Բարխուդարյան

Full stack .Net Developer

Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյան

Lead Software Engineer

Գարեգին Համբարձումյան

Գարեգին Համբարձումյան

Software Engineer

Լուսինե Հովսեփյան

Լուսինե Հովսեփյան

․NET Software Engineer

Հակոբ Հովհաննիսյան

Հակոբ Հովհաննիսյան

Lecturer

Սուրեն Էդիլյան

Սուրեն Էդիլյան

.NET Developer

Գարիկ Համբարյան

Գարիկ Համբարյան

.NET Developer

Միշա Զաքարյան

Միշա Զաքարյան

․Net Developer

Սարգիս Պարունակյան

Սարգիս Պարունակյան

.Net Developer