Դասընթացի նպատակը
«Ինովացիոն Կենտրոն» Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է 200 մասնակցի համար նախատեսված երկամսյա «C#/.NET ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթաց», որը հնարավորություն կտա`
- հասկանալ C# ծրագրավորման լեզվի հիմունքները
- պրիմիտիվ տրամաբանական գործողություններ մոդելավորել կոնսոլ միջավայրում
- կազմել հաշվիչ (calculator) կոնսոլ միջավայրի հնարավորություններով
- մշակել ամբողջական նախագծեր, որոնք պարունակում են տվյալների բազա և կատարում որոշակի գործողություններ այդ տվյալների հետ
ինչ պետք է իմանալ
Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամն (Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան) առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրեր, որոնց միջոցով մասնակիցը կարող է սովորել ծրագրավորում և ձեռք բերել ծրագրավորման գործնական հմտություններ, խորացնել տարբեր ծրագրավորման լեզուների և տեխնոլոգիաների գիտելիքները։ Կենտրոնը օգնում է սովորողներին ձեռք բերել նաև փափուկ հմտություններ, իսկ լավ առաջադիմություն ցուցաբերածներին ուղղորդել տարբեր ՏՏ կազմակերպություններ՝ հարցազրույցների մասնակցելու համար։
Կենտրոնը առաջարկում է նորարար և արդյունավետ մոտեցում, թե ինչպես զարգացնել տեխնիկական և փափուկ /soft/ հմտություններ տեխնոլոգիական ոլորտում և մուտք գործել ՏՏ աշխատաշուկա՝ կամրջելով կրթությունը ՏՏ ընկերությունների հետ։
Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
- կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
- ուսանողներ
- ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
- յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
- C# ծրագրավորման լեզվի հիմունքների իմացություն
- տրամաբանական մտածողություն
- համակարգչային գրագիտություն
Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։
Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից (մաթեմատիկայի դպրոցական ծրագրի իմացություն և տրամաբանական հարցեր)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին:
Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև)
Դասընթացի արժեքը – 110,700 ՀՀ դրամ:
Ընտրության փուլն անցնելուց հետո մասնակիցը վճարում է դասընթացի արժեքի 50%-ը (55,350)՝ անկախ ընդունելության քննության արդյունքից։ Դասընթացի ավարտական քննությունը հանձնելուց հետո կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ։
Օրինակ՝ դասընթացի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը կազմել է 80%`
- եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը պետության կողմից կկազմի 70% (77,490), իսկ Ձեր կողմից վճարվող գումարը կկազմի՝ 30% (33,210)։ Դասընթացի ավարտին «Ինովացիոն կենտրոն» հիմնադրամը կվերադարձնի Ձեզ՝ 22,140 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի՝ 33,210 ՀՀ դրամ։
- եթե Դուք մարզից եք կամ Արցախի Հանրապետությունից, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը պետության կողմից կկազմի 80% (88,560), իսկ Ձեր կողմից վճարվող գումարը կկազմի՝ 20% (22,140)։ Դասընթացի ավարտին «Ինովացիոն կենտրոն» հիմնադրամը կվերադարձնի Ձեզ՝ 33,210 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի՝ 22,140 ՀՀ դրամ։
«C#/.NET ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate)» դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 30 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու միջինում 25 ուսանողից։
Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից`
- տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 51,7%
- գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 48,3%
Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված ZOOM հարթակի ծրագրային ապահովման միջոցով:
Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է Testportal.net հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։
Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում`
- 5 անընդմեջ բացակայության դեպքում
- առցանց դասընթացները միտումնավոր խանգարելու դեպքում
Դասընթացի մասնակիցներ հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու
- ֆունկցիոնալ կատարում
- օբյեկտների նկարագրում
- օբյեկտների ինկապսուլացիա
- օբյեկտների ժառանգելիություն և պոլիմորֆիզմ
- լրացուցիչ թեմաներ
Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝
- գերազանցության սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի 85% և ավելի միավորի դեպքում)
- ավարտական սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի 50-84% միավորի դեպքում)
- մասնակցության տեղեկանք (ամփոփիչ գնահատականի 49% և ցածր միավորի դեպքում)
Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել թեստի փորձնական տարբերակը, որի միջոցով կարող եք ծանոթանալ խնդիրների տեսակներին և բարդությանը։
Հանձնել փորձնական թեստ՝ հղում
*Տեղեկացնում ենք, որ փորձնական թեստը գիտելիքների ստուգման համար է, իսկ դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով
Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ
«C#/.NET ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով
*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:
մասնակիցների քանակ
Ընթացակարգ

Լրացնել գրանցման թերթիկը

Հանձնել առցանց թեստ

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ
Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը
Դիմի՛ր հիմա
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 16:00