ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «.NET/C#» ծրագրավորման դասընթացներ

Դասընթացի նպատակը

Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է 200 մասնակցի համար նախատեսված երկամսյա սկսնակ (150 մասնակից) և միջին (50 մասնակից) մակարդակների «.NET/C#» ծրագրավորման դասընթացներ, որը հնարավորություն կտա․

Սկսնակ մակարդակի ուսանողներին՝

  • Հասկանալ C# ծրագրավորման լեզվի հիմունքները
  • Պրիմիտիվ տրամաբանական գործողություններ մոդելավորել կոնսոլ միջավայրում
  • Որպես ավարտուն առաջադրանք՝ կազմել հաշվիչ (calculator) կոնսոլ միջավայրի հնարավորություններով։

Միջին մակարդակի ուսանողներին՝

  • Մշակել ամբողջական նախագծեր, որոնք պարունակում են տվյալներ բազայում և կատարում որոշակի գործողություններ այդ տվյալների հետ

ինչ պետք է իմանալ

Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամն (Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան) առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրեր, որոնց միջոցով մասնակիցը կարող է սովորել ծրագրավորում և ձեռք բերել ծրագրավորման գործնական հմտություններ, խորացնել տարբեր ծրագրավորման լեզուների և տեխնոլոգիաների գիտելիքները։ Կենտրոնը օգնում է սովորողներին ձեռք բերել նաև փափուկ հմտություններ, իսկ լավ առաջադիմություն ցուցաբերածներին ուղղորդել տարբեր ՏՏ կազմակերպություններ՝ հարցազրույցների մասնակցելու համար։

Կենտրոնը առաջարկում է նորարար և արդյունավետ մոտեցում, թե ինչպես զարգացնել տեխնիկական և փափուկ /soft/ հմտություններ տեխնոլոգիական ոլորտում և մուտք գործել ՏՏ աշխատաշուկա՝ կամրջելով կրթությունը ՏՏ ընկերությունների հետ։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և ԱՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

Սկսնակ մակարդակի դեպքում՝

  • մաթեմատիկայի դպրոցական ծրագրի բավարար իմացություն և տրամաբանական մտածողություն
  • համակարգչային գրագիտություն

Միջին մակարդակի դեպքում՝

  • C# ծրագրավորման լեզվի հիմունքների գործնական իմացություն

Դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններ՝

  • համակարգիչ
  • արագ ինտերներ կապ
  • միկրոֆոն
  • տեսախցիկ (վերջինս ցանկալի է ունենալ, սակայն ոչ պարտադիր)

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում

Սկսնակ մակարդակ

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին։ Թեստը ստուգում է դիմորդի գիտելիքները մաթեմատիկայի դպրոցական ծրագրից

Միջին մակարդակ

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին։ Թեստը ստուգում է դիմորդի ունեցած գիտելիքները C# ծրագրավորման լեզվի հիմունքներից։

*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից (սանդղակը տե՛ս այստեղ

Քննության արդյունքների հիման վրա կսահմանվի դասընթացի վճարի այն մասը, որը պետք է կատարի դասընթացի մասնակիցը։ Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է դասընթացի մեկնարկից առաջ կատարի վճարումը։

Դասընթացի ընդհանուր արժեք` ներառյալ պետության համաֆինանսավորումը

  • Սկսնակ – 72,000 ՀՀ դրամ
  • Միջին– 249,600 ՀՀ դրամ

Օրինակ՝ «.NET/C#» սկսնակ մակարդակի դասընթացի մասնակցության քննությունից ունեք 76%-ից բարձր արդյունք և

  • եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի 80%-ը (57,600 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (14,400 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։
  • եթե Դուք մարզից եք, Ձեր դասընթացի 90%-ը (64,800 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 10%-ը (7,200 ՀՀ դրամ) կվճարի մասնակիցը։


«.NET/C#» սկսնակ մակարդակի դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 15 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու մինչև 15 ուսանողից։

Սկսնակ մակարդակի դասընթացը բաղկացած է 30 ժամից՝ տեսական և գործնական մասերից․

  • Տեսական մասում նախատեսվում է 13.5 ժամ
  • Գործնական մասում նախատեսվում է 16.5 ժամ

«.NET/C#» միջին մակարդակի դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 48 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու մինչև 15 ուսանողից։

Միջին մակարդակի դասընթացը բաղկացած է 96 ժամից դասից՝ տեսական և գործնական մասերից․

  • Տեսական մասում նախատեսվում է 48.5 ժամ
  • Գործնական մասում նախատեսվում է 47.5 ժամ

Սկսնակ մակարդակի դասընթացի արդյունքում մասնակիցը կկարողանա պրիմիտիվ տրամաբանական գործողություններ մոդելավորել կոնսոլ միջավայրում և որպես ավարտուն առաջադրանք՝ կազմել հաշվիչ (calculator) կոնսոլ միջավայրի հնարավորություններով։ Իսկ միջին մակարդակի դասընթացի արդյունքում մասնակիցը կկարողանա մշակել ամբողջական նախագծեր, որոնք պարունակում են տվյալներ բազայում և կատարում որոշակի գործողություններ այդ տվյալների հետ։

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով: Դասախոսի և դասընթացի մյուս մասնակիցների հետ ամենօրյա հաղորդակցության համար կօգտագործվի slack հարթակը։ Տնային առաջադրանքների համար կօգտագործվի github հարթակը:

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում․

  • 3 անընդմեջ բացակայության դեպքում Դուք կհեռացվեք դասընթացից, և Ձեր վճարած գումարը հետ չի վերադարձվելու։
  • Դասընթացի 50% և ավել բացակայությունների դեպքում Դուք չեք ստանա ոչ մի վկայական և զրկված կլինեք հաջորդ փուլին մասնակցելու հնարավորությունից։

Ծրագրի մասնակիցները մանրամասն կծանոթանան՝

Սկսնակ մակարդակ

  • համակարգչային գիտության հիմնական հասկացություններին՝ Գորդոն Մուրի օրենք, համակարգչի աշխատանքի կազմակերպում, պրոցեսորի աշխատանք, հիշողության բաշխվածություն, օպերացիոն համակարգի աշխատանք
  • հաշվարկման երկուական և տասնվեցական համակարգերին
  • ինչ է փոփոխականը, փոփոխականների տիպերը, ինչպես հայտարարել փոփոխականներ և հաստատուններ C# լեզվում, ինչպես ճիշտ վերագրել, ընտրել համապատասխան տիպ, string-երի հայտարարումը և բազմաձև գործողություններ նրան
  • if/else և switch/case պայմանների/արտահայտություններին, ինչպես նաև ցիկլի օպերատորների for, foreach, while և do/while բլոկերի ներածությանը
  • բազմաչափ զանգվածներին
  • սորտավորման մի շարք ալգորիթմերին
  • օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման հիմունքներին

Միջին մակարդակ

  • մեթոդներին և ռեկուրսիա գաղափարին
  • օբյեկտների թվայնացման գաղափարին
  • օբյեկտ կողմորոշված ծրագրավորման գաղափարներին՝ ինկապսուլացիան, ժառանգելիություն և պոլիմորֆիզմ
  • ASP.NET Core և Entity Framework

Դասացուցակին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով՝

սկսնակ մակարդակ

միջին մակարդակ

Դասընթացի յուրաքանչյուր փուլի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։

Ի հավելումն թեստի արդյունքների՝ գրանցվելու է նաև դասերի մասնակցության ցուցանիշը՝ «օնլայն հաճախելիությունը»։ Մասնավորապես, 50% ավել (15 դաս և ավելին) բացակայություն ունեցող մասնակիցները հնարավորություն չեն ունենա հանձնել ավարտական թեստը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

Սկսնակ մակարդակի դասընթացի դեպքում

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 65% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 65%-ից ցածր միավորի դեպքում)

Միջին մակարդակի դասընթացի դեպքում

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 65% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 65%-ից ցածր միավորի դեպքում)


  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Հանձնել առցանց թեստ․ ստորև հղումներով կարող եք հանձնել փորձնական թեստ՝
    սկսնակ մակարդակ
    միջին մակարդակ
  • Ընդունելության թեստից ստացած միավորների հիման վրա կանցկացվի մրցույթ: Առավելագույն միավորներ ստացած դիմորդների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացները իրականցվելու են համաֆինանսավորմաբ։ «.Net/C#» դասընթացին մասնակցելու համար անցկացվելու են ընդունելության քննություններ, որի արդյունքում պետությունը կֆինանսավորի ուսանողների կրթությունը հետևյալ սանդղակով

50%-ից ցածր արդյունք
10%
30%
Երևան
Մարզեր
51%-75% արդյունք
40%
60%
Երևան
Մարզեր
76%-ից բարձր արդյունք
80%
90%
Երևան
Մարզեր

մասնակիցների քանակ

150
Սկսնակ
50
Միջին
200
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 16:00

դասավանդողներ

Արայիկ Մելքոնյան

Արայիկ Մելքոնյան

Lecturer at NPUA

Արմեն Բարխուդարյան

Արմեն Բարխուդարյան

Full stack .Net Developer

Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյան

Lead Software Engineer

Գարեգին Համբարձումյան

Գարեգին Համբարձումյան

Software Developer

Լուսինե Հովսեփյան

Լուսինե Հովսեփյան

․NET Software Engineer

Հակոբ Հովհաննիսյան

Հակոբ Հովհաննիսյան

IT Manager

Սուրեն Էդիլյան

Սուրեն Էդիլյան

.NET Developer

Գարիկ Համբարյան

Գարիկ Համբարյան

.NET Developer

Միշա Զաքարյան

Միշա Զաքարյան

Software Engineer

Սարգիս Պարունակյան

Սարգիս Պարունակյան

Software Engineer