ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Sunny School» ուսումնական կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «iOS» ծրագրավորման դասընթացներ

Դասընթացի նպատակը

«Sunny School» ուսումնական կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականանցնում է 170 մասնակցի համար նախատեսված սկսնակ (120 մասնկից) և միջին (50 մասնակից) մակարդակների «iOS» ծրագրավորման դասընթացներ), որը հնարավորություն կտա՝

  • տիրապետել SWIFT-ի և iOS-ի բազային գիտելիքների
  • ունենալ գաղափար OOP-ի մասին
  • ծանոթանալ iOS հավելվածների ծրագրավորմանը (էջերի Life cycle, էջից էջ անցում և այլ գործիքակազմեր)
  • տիրապետել մեր ամենօրյա օգտագործման հավելվածների նմանօրինակ ծրագրերի պատրաստմանը
  • պատրաստել ֆունկցիոնալ iOS- հավելված՝ օգտագործելով SWIFT-ը
  • դիմել և մասնակցել հարցազրույցների iOS-ի ծրագրավորող աշխատելու համար

ինչ պետք է իմանալ

Դասընթացը իրականացնում է «Sunny School» ուսումնական կենտրոնը, որը հիմնադրվել է 2012 թվականին և գործում է շուրջ 9 տարի: 2015 թվականից կենտրոնը սկսել է անցկացնել դասընթացներ ծրագրավորման տարբեր լեզուներով: Կենտրոնում դասավանդում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնավոր ընկերությունների առաջատար մասնագետները՝ աշխատաշուկայի պահանջարկը բավարարող մասնագետներ պատրաստելու նպատակով:

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

Սկսնակ դեպքում

  • Մաթեմատիկական և տրամաբանական ուղղություններով

Միջին դեպքում

  • Որևէ ծրագրավորման լեզվի ուղղությամբ

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Սկսնակ մակարդակ

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից (հայերեն և անգլերեն լեզուներով 5 մաթեմատիկական և 5 տրամաբանական հարցեր)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր արդյունք ստացած դիմորդների, որոնք կմասնակցեն մինչև 5 փորձնական դասերին և կախված առաջադիմությունից (տնային հանձնարարությունների կատարողական, հաճախելիություն և այլն)՝ կորոշվի, թե ովքեր են շարունակում մասնակցել դասընթացներին։ Ինչպես նաև նախապատվությունը տրվելու է այն դիմորդներին, ովքեր կունենան MacBook, MacBook Air, Mac Mini, Mac Pro, iMac, iMac Pro կամ նվազագույն պարամետրերը բավարարող համակարգիչ (նվազագույն պարամետրերն են՝ Intel i5 4590, NVIDIA GTX 970 կամ AMD 290, 8GB RAM)

Միջին մակարդակ

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից (հայերեն և անգլերեն լեզուներով ծրագրավորման ընդհանուր հարցեր)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր արդյունք ստացած դիմորդների, որոնք կմասնակցեն մինչև 5 փորձնական դասերին և կախված առաջադիմությունից (տնային հանձնարարությունների կատարողական, հաճախելիություն և այլն)՝ կորոշվի, թե ովքեր են շարունակում մասնակցել դասընթացներին։ Ինչպես նաև նախապատվությունը տրվելու է այն դիմորդներին, ովքեր կունենան MacBook, MacBook Air, Mac Mini, Mac Pro, iMac, iMac Pro կամ նվազագույն պարամետրերը բավարարող համակարգիչ (նվազագույն պարամետրերն են՝ Intel i5 4590, NVIDIA GTX 970 կամ AMD 290, 8GB RAM)

*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից.
(սանդղակը տես այստեղ)
Քննության արդյունքների հիման վրա կսահմանվի դասընթացի վճարի այն մասը, որը պետք է կատարի դասընթացի մասնակիցը։
Դասընթացի արժեք․
Սկսնակ – 84.000 ՀՀ դրամ երեք ամսվա համար (ամսավճարը 28.000 ՀՀ դրամ)
Միջին – 114.000 ՀՀ դրամ երեք ամսվա համար (ամսավճարը 38.000 ՀՀ դրամ)

Օրինակ՝ «iOS» սկսնակ մակարդակի դասընթացի մասնակցության քննությունից ունեք 76%-ից բարձր արդյունք և մասնակցելով մինչև 5 փորձնական դասերին ունեք բարձր առաջադիմություն (50% և ավելի տնային հանձնարարությունների կատարողական, հաճախելիություն և այլն)։
• եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի 80%-ը (67,200 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (16,800 ՀՀ դրամ) կվճարեք Դուք
• եթե Դուք մարզից եք, Ձեր դասընթացի 90%-ը (75,600 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 10%-ը (8,400 ՀՀ դրամ) կվճարեք Դուք

«iOS» ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (սկսնակ մակարդակում 36 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ, իսկ միջինում՝ 44 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խմբերը կազմված են լինելու մինչև 30 ուսանողից:

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից ու թեմատիկ խմբակային աշխատանքից։

Դասընթացներն իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով:

Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու է Google Classroom և Slack համակարգերը, որը թույլ է տալիս ապահովել դասախոս-ուսանող կապը, ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Հայտնում ենք, որ մեկ ամսվա ընթացքում մասնակիցը 50% և ավելի բացակայության և/կամ տնային հանձնարարությունները չկատարելու դեպքում կհեռացվի դասընթացից։

Ծրագրի մասնակիցները մանրամասն կծանոթանան՝

Սկսնակ դասընթաց

  • SWIFT-ի բազային գիտելիքներին
  • OOP-ին
  • iOS հավելվածների ծրագրավորման հիմքերին (էջերի Life cycle, էջից էջ անցում)
  • մեր ամենօրյա օգտագործման հավելվածների կառուցմանը
  • ֆունկցիոնալ iOS հավելվածի պատրաստմանը՝ օգտագործելով SWIFT-ը

Միջին դասընթաց

  • SWIFT-ի բազային գիտելիքներին
  • OOP-ին
  • iOS հավելվածների ծրագրավորմանը (էջերի Life cycle, էջից էջ անցում և այլ գործիքակազմեր)
  • մեր ամենօրյա օգտագործման հավելվածների նմանօրինակ ծրագրերի պատրաստմանը
  • ֆունկցիոնալ iOS հավելվածի պատրաստմանը՝ օգտագործելով SWIFT-ը
  • Նկարող և տեսաձայնագրող սարքերի կառավարող գրադարանների հետ աշխատանքին (նկար և տեսանյութ ստանալ, պահպանել և տարածել)
  • Multy Threading-ի հիմունքներին
  • Design patterner-ի հիմնական գիտելիքներին
  • Երրորդ կողմից ստեղծված գրադարանների ներմուծմանը և օգտագործմանը
  • Ինֆորմացիայի ստացում և մշակում HTTP հարցման միջոցով

Դասացուցակին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով՝

սկսնակ դասընթաց

միջին դասընթաց

Հայտնում ենք, որ ծրագրավորման դասընթացներին զուգահեռ շաբաթական մեկ անգամ անգլերեն լեզվով կիրականացվի ՏՏ տերմինաբանության դասընթաց, որը կիրականացվի Longman-ի կողմից հրատարակված էլեկտրոնային փաթեթով:

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 60% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

Սկսնակ մակարդակի համար

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 60% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 60%-ից ցածր միավորի դեպքում)

Միջին մակարդակի համար

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 70% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 70%-ից ցածր միավորի դեպքում)

Լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողներին հնարավորություն կտրվի ներկայացնել իրենց խմային աշխատանքը «Sunny School» ուսումնական կենտրոնի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ աշխատանքի ընդունվելու նպատակով։ Ընդ որում, այն ուսանողները ովքեր դասընթացն ավարտելուց կընդունվեն մեր գործընկեր կազմակերպություններում աշխատանքի, ետ կստանան վճարած ամբողջ գումարը։

  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Հանձնել առցանց թեստ․
    ստորև հղումներով կարող եք հանձնել փորձնական թեստ՝
    սկսնակ մակարդակի
    միջին մակարդակի
  • Ընդունելության թեստից ստացած միավորների հիման վրա կանցկացվի մրցույթ և առավելագույն միավորներ ստացած դիմորդների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացները իրականցվելու են համաֆինանսավորմամբ։ «iOS» դասընթացին մասնակցելու համար անցկացվելու են ընդունելության քննություններ, որի արդյունքում պետությունը կֆինանսավորի ուսանողների կրթությունը հետևյալ սանդղակով

50%-ից ցածր արդյունք
10%
30%
Երևան
Մարզեր
51%-75% արդյունք
40%
60%
Երևան
Մարզեր
76%-ից բարձր արդյունք
80%
90%
Երևան
Մարզեր

մասնակիցների քանակ

120
Սկսնակ
50
Միջին
170
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԼՐԱՑՐԵ՛Ք ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿԸ

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 18:00

դասավանդողներ

Արմեն Շահվալադյան

Արմեն Շահվալադյան

Senior iOS Developer

Արթուր Հակոբյան

Արթուր Հակոբյան

Senior iOS Developer

Սերգեյ Չարչողլյան

Սերգեյ Չարչողլյան

Senior iOS Developer

Հայկ Բրսոյան

Հայկ Բրսոյան

Senior iOS Developer