ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է «SS վաճառքների (IT Sales)» դասընթաց

Դասընթացի նպատակը

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է 120 մասնակցի համար նախատեսված «SS վաճառքների (IT Sales)» հեռավար դասընթաց, որը հնարավորություն կտա՝

  • ձեռք բերել բավարար հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես ՏՏ վաճառքների մասնագետ
  • ձեռք բերել հմտություններ հաղորդակցվելու հաճախորդների հետ tech ոլորտում
  • կարողանալ մշակել առաջարկներ
  • կարողանալ մշակել IT վաճառքների ռազմավարություն
  • ձեռք բերել բիզնեսի զարգացման հմտություններ

ինչ պետք է իմանալ

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հիմնադրվել է 1994թ․ և իրականացնում է բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման և զարգացմանն ուղղված նախագծեր Հայաստանում և 10-ից ավելի երկրներում։

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իր գործունեության 27 տարիների ընթացքում հասել է մեծ նվաճումների: Մասնավորապես հատկանշական է ընկերության հարուստ փորձը դասընթացների կազմակերպման և անցկացման, ձեռնարկատիրության, փոքր և միջին բիզնեսի զարգացման բնագավառում:

«Բի Էս Սի»-ն խթանում է ընկերություններում նորարար տոխնոլոգիաների ներդրումը՝ նպաստելով ոչ միայն ձեռներեցության ոգու զարգացմանը, այլ նաև համայնքային, մասնավոր, հասարակական և պետական հատվածների կայուն տնտեսական և սոցիալական զարգացմանը։

«Բի Էս Սի»-ն, 1994թ-ից առ այսօր, ակտիվ համագործակցում է պետական կառույցների, տեղական և միջազգային հաստատությունների հետ՝ անմիջական աջակցություն ցուցաբերելով ձեռնարկատերերին և բիզնեսի ներկայացուցիչներին ՀՀ բոլոր մարզերում և Երևանում՝ մատուցելով խորհրդատվական, հետազոտական և թրեյնինգների անցկացման ծառայություններ:

Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
  • կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
  • ուսանողներ
  • ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
  • յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • մաթեմատիկայի բազային գիտելիքներ
  • անգլերենի իմացություն (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)
  • վերլուծական մտածողություն
  • հաղորդակցման հմտություններ
  • կրթվելու, զարգանալու, նորը սովորելու ձգտում

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից (հայերեն և անգլերեն լեզուների, մաթեմատիկական գիտելիքների, ընդհանուր զարգացվածության ու ՏՏ ոլորտին ծանոթ լինելու վերաբերյալ և տրամաբանական հարցեր)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր միավորներ հավաքած մասնակիցներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև)

Դասընթացի ընդհանուր արժեքը` 52,000 ՀՀ դրամ

Ընտրության փուլն անցնելուց հետո մասնակիցը վճարում է դասընթացի արժեքի 50%-ը (26,000 ՀՀ դրամ)` անկախ ընդունելության քննության արդյունքից։ Դասընթացի ավարտական քննությունը հանձնելուց հետո կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ։

Օրինակ՝ եթե դասընթացի ավարտին Ձեր ընդունելության և ավարտական քննությունների միջին միավորը 76%-ից բարձր է, ապա

  • եթե Դուք Երևանից եք, համաֆինանսավորման չափը պետության կողմից կկազմի 70% (36,400 ՀՀ դրամ), ուստի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը Ձեզ կվերադարձնի՝ 10,400 ՀՀ դրամ։ Արդյունքում Դուք ողջ դասընթացի համար կվճարեք ընդամենը՝ 15,600 ՀՀ դրամ։
  • եթե Դուք մարզից կամ Արցախի Հանրապետությունից եք, համաֆինանսավորման չափը պետության կողմից կկազմի 80% (41,600 ՀՀ դրամ), ուստի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը Ձեզ կվերադարձնի՝ 15,600 ՀՀ դրամ։ Արդյունքում Դուք ողջ դասընթացի համար կվճարեք ընդամենը՝ 10,400 ՀՀ դրամ։

«SS վաճառքների (IT Sales)» ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 13 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է միջինում 20-25 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից՝

  • տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 39.42%
  • գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 60.58%

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված ZOOM հարթակի ծրագրային ապահովման միջոցով:

Դիմորդների գիտելիքները գնահատելու համար կազմակերպությունը կիրառելու է Test Portal համակարգը: Դասընթացների մասնակիցների գիտելիքները ընթացիկ և ավարտական գնահատումն իրականացվելու է Google Forms-ի միջոցով:

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում՝

  • դասընթացին 50%-ից պակաս մասնակցության դեպքում
  • հանձնարարությունները պարբերաբար չկատարելու դեպքում
  • այլ մասնակիցների աշխատանքներից ուղղակիորեն օգտվելու և արտագրելու դեպքում

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու

  • Ծանոթացում ՏՏ վաճառքներին
  • Բրենդի Տեսանելիություն և իմիջի ստեղծում
  • Networking. Հարթակների և գործիքների ստեղծում
  • Նախապատրաստում Վաճառքին –Pre-Sales Activities
  • Վաճառքի փուլերի ուսումնասիրություն
  • Հաճախորդի Ճանաչում և կարիքների գնահատում
  • Business / Tech Proposal
  • Ապրանքների/ծառայությունների ներկայացում
  • Վաճառքի գործիքների ծանոթացում
  • Վաճառքի ամփոփում կամ չեղարկում
  • Վաճառքի հավելյալ տեխնիկաների ուսումնասիրություն (Cross-selling, up-selling)

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • գերազանցության սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի 85% և ավելի միավորի դեպքում)
  • ավարտական սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի 50-84% միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (ամփոփիչ գնահատականի 49% և ցածր միավորի դեպքում)

Ավարտական քննության արդյունքում 85% և ավել միավոր հավաքած ուսանողների ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններին հնարավոր թափուր աշխատատեղերի համար:

Բացի դասընթացին մասնակցությունից, բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին անվճար կմասնակցեն 2 ժամ տևողությամբ softskill-երի զարգացման դասընթացի: Դասընթացի հիմնական նպատակը մասնակիցներին՝ CV կազմելու և հարցազրույցին ներկայանալու հմտությունների փոխանցումն է:

Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել թեստի փորձնական տարբերակը, որի միջոցով կարող եք ծանոթանալ խնդիրների տեսակներին և բարդությանը։

Հանձնել փորձնական թեստ՝ հղում:

*Տեղեկացնում ենք, որ փորձնական թեստը գիտելիքների ստուգման համար է, իսկ դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

«SS վաճառքների (IT Sales) դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով

*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:

50%-ից ցածր արդյունք
30%
40%
Երևան
Մարզեր և ԱՀ
51%-75% արդյունք
50%
60%
Երևան
Մարզեր և ԱՀ
76%-ից բարձր արդյունք
70%
80%
Երևան
Մարզեր և ԱՀ

մասնակիցների քանակ

120
Միջին

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 16:00

դասավանդողներ

Հայկուհի Թանգյան

Հայկուհի Թանգյան

Business Development and Marketing

Սվետլանա Ջաղացպանյան

Սվետլանա Ջաղացպանյան

CEO, Team Lead

Անի Գևորգյան

Անի Գևորգյան

Director of Business Development

Սամվել Գևորգյան

Սամվել Գևորգյան

CEO BSC Consultant and Trainer

Նունե Վարոսյան

Նունե Վարոսյան

Management Consultant and Trainer

Գարիկ Գևորգյան

Գարիկ Գևորգյան

Head of Business Development

Անուշ Ափիկյան

Անուշ Ափիկյան

Head of Sales Department