ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Business Development Group»-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «Java/Spring fr.» ծրագրավորման դասընթացներ

Դասընթացի նպատակը

«Business Development Group»-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է 210 մասնակցի համար նախատեսված սկսնակ (160 մասնակից) և միջին (50 մասնակից) մակարդակների «Java/Spring fr.» ծրագրավորման դասընթացներ, որը հնարավորություն կտա․

Սկսնակ մակարդակի ուսանողներին՝

  • Սովորել ծրագրավորման հիմունքները, մոտեցումները
  • Ինքնուրույն լուծել ծրագրավորման տիպիկ խնդիրներ
  • Կազմել փոքր հավելվածներ
  • Խորացնել գիտելիքները Java ծրագրավորման լեզվում
  • Ստեղծել հավելվածներ համացանցի, բջջային սարքավորումների, դեսքթոփի համար
  • Աշխատել generics, Collections Framework-ի և functional ծրագրավորման հետ
  • Գիտելիքներ Java-ում մուտքի ու ելքի, maven գործիքի, Spring Framework-ի վերաբերյալ

Միջին մակարդակի ուսանողներին՝

  • Խորացնել գիտելիքները Java ծրագրավորման լեզվում
  • Ստեղծել հավելվածներ համացանցի, բջջային սարքավորումների, դեսքթոփի համար
  • Աշխատել generics, Collections Framework-ի և functional ծրագրավորման հետ
  • Գիտելիքներ Java-ում մուտքի ու ելքի, maven գործիքի, Spring Framework-ի վերաբերյալ


ինչ պետք է իմանալ

«Business Development Group»-ն իր գործունեությունն է ծավալում՝ սկսած 2009 թվականից, և այդ պահից սկսած իր ներդրումն ունի կրթության ոլորտում՝ մարդկանց առավել ուժեղ ու մրցունակ դարձնելով աշխատաշուկայում։ Մենք անց ենք կացնում մասնագիտական դասընթացներ ուսանողների, աշխատակիցների և գործատուների համար՝ ամրապնդելով նրանց գիտելիքները և ապահովելով նոր հմտություններ։

Մեր ընկերության գոյության ընթացքում անց ենք կացրել ավելի քան 400 դասընթաց ծրագրավորման, մենեջմենթի, մարդկային ռեսուրսների, մարքեթինգի, դիզայնի և այլ ոլորտներում։

Մեր դասընթացները հաջողությամբ ավարտում և առաջատար ընկերություններում աշխատանքի են անցնում տարեկան միջինում 2400 ուսանող։

Մեր գործունեության ընթացքում դասընթացներն հիմնականում անց ենք կացրել առկա ուսուցման տարբերակով՝ հատուկ դասընթացների համար ստեղծված, կահավորված և տեխնիկապես հագեցած լսարաններում։

Այդուհանդերձ, ունեցել ենք դասընթացներ, թրեյնինգներ, որոնք եղել են առցանց կամ հիբրիդային տարբերակով՝ հեռավար և առկա։

Նոր կորոնավիրուսի նետած մարտահրավերն ընդունելով՝ մենք շարունակեցինք մեր բնականոն դասընթացները հեռավար տարբերակով՝ կիրառելով բազմաթիվ հարթակներ, փորձելով տարբեր մոտեցումներ և մեթոդաբանություն։

Հիմա, երբ ունենք ավելի քան երկու ամսվա ինտենսիվ փորձ, վստահորեն կարող ենք ասել, որ հաջողում ենք նաև հեռավար ուսուցման մեջ, քանի որ դասընթացներն անց ենք կացնում նույն հաճախականությամբ, ինչ առաջ էր, ունենք ուսանողների ավելի լայն աշխարհագրություն և նրանց բարձր գոհունակություն, ինչը փաստում է մեր հաջողությունը։

Տարիների գործունեության ընթացքում մենք ձեռք ենք բերել բազմաթիվ գործընկերային կապեր ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում։ Մեր համագործակցությունները տարբեր ոլորտների հետ են և տարբեր ուղղությամբ՝ ներառելով ինչպես աշխատակիցների վերապատրաստում, այնպես էլ ընկերությունների առաջատար մասնագետների ներգրավում որպես դասախոս։

Դասընթացների ավարտից հետո 3 ամսվա ընթացքում աշխատանքի է անցնում շրջանավարտների միջինում 32%-ը, իսկ դասընթացին հաջորդող 6 ամիսների ընթացքում՝ հասնում 38%-ի։ Նշենք նաև, որ մեզ մոտ դասընթացների են մասնակցում գործող մասնագետներ՝ վերաորակավորվելու, գիտելիքները խորացնելու և նմանօրինակ այլ նպատակներով, ովքեր իրենց առաջ չեն դնում աշխատանք գտնելու խնդիր։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և ԱՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

Սկսնակ մակարդակի դեպքում

  • Անգլերենի բազային գիտելիքներ
  • Մաթեմատիկական բազային գիտելիքներ
  • Համակարգչից օգտվելու հմտություններ
  • Համացանցով աշխատելու հմտություններ
  • Զարգացած տրամաբանություն

Միջին մակարդակի դեպքում

  • բազային գիտելիքներ ծրագրավորման մասին
  • Java ծրագրավորման լեզվի մասին ընդհանուր պատկերացումներ
  • անգլերենի միջին մակարդակի իմացություն

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Սկսնակ մակարդակ

Դիմորդների նախնական գնահատումն իրականացվելու է առցանց թեստի միջոցով։ Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 15 հարցից (հայերեն և անգլերեն լեզուներով 7 մաթեմատիկական և 8 տրամաբանական հարցեր Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր միավոր հավաքած ուսանողներին։

Միջին մակարդակ

Դիմորդների նախնական գնահատումն իրականացվելու է առցանց թեստի միջոցով։ Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 15 հարցից (հայերեն և անգլերեն լեզուներով տրամաբանական հարցեր, Java-ի բազային գիտելիքների վերաբերյալ հարցեր)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր միավոր հավաքած ուսանողներին։

*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից: (սանդղակը տես այստեղ)

Դասընթացի արժեք

  • Սկսնակ 98.000 ՀՀ դրամ
  • Միջին 106.000 ՀՀ դրամ

Օրինակ՝ «Java/Spring)» սկսնակ մակարդակի դասընթացի մասնակցության քննությունից ունեք 76%-ից բարձր արդյունք և

  • եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի 80%-ը (78400ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (19600ՀՀ դրամ) կվճարեք Դուք։
  • եթե Դուք մարզից եք, Ձեր դասընթացի 90%-ը (88200ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 10%-ը (9800ՀՀ դրամ) կվճարի մասնակիցը։

«Java / Spring fr.» ծրագրավորման դասընթացը իրականացվելու է շաբաթական 2 անգամ ( յուրաքանչյուրը 2,5 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու 15-20 ուսանողից։

Սկսնակ մակարդակի դասընթացը բաղկացած է 21 դասից՝ տեսական և գործնական մասերից, նախագծերի իրականացումից։

  • Տեսական մասում նախատեսվում է ուսանողներին փոխանցել ամբողջական գիտելիքներ JavaSpring-ի վերաբերյալ՝ ծանոթացում IT ոլորտին, պրոյեկտների Life cycle-ին, թեստավորմանը, Java ծրագրավորման լեզվին, մասնավորապես՝ ուսանողները կիմանան, թե ինչ է Java-ն, ինչ առավելություններ ունի, ինչով է տարբերվում ծրագրավորման մյուս լեզուներից։ Այնուհետև ուսանողները կսովորել տեղադրել Java, Intellij IDEA և աշխատել դրանց հետ, այնուհետև կսովորեն Hello World Project-ը, հիմնական մեթոդը, փոփոխականներն ու պարզ տիպերը, ինչպես նաև Control Flow պնդումները։ Ուսանողները սովորելու են OOP՝ Classes, Constructors և Inheritance, ինչպես նաև Composition, Encapsulation և Polymorphis, ինչպես նաև Arrays, Java inbuilt Lists, Autoboxing և Unboxing, Inner և Abstract Classes & Interfaces, Java Generics, կոնվենցիաների և փաթեթների անվանում, ստատիկ և վերջնական բանալի բառեր, Java Collection Framework և ալգորիթմներ , Lambda արտահայտություններ։
  • Գործնական մասում լինելու են առաջադրանքներ՝ Java և Intellij IDEA-ի տեղադրումից մինչև աշխատանք while և do while պնդումներով։ Ուսանողները ձեռք կբերեն խորքային գիտելիքներ OOP կոմպոնենտների մասին և կվարժեն հմտությունները՝ կատարելով տնային առաջադրանքներ։ Յուրաքանչյուր ուսումնասիրվող թեմայի ընթացքում և հետո հանձնարարվելու են համապատասխան գործնական առաջադրանքներ։
  • Նախագծի վրա աշխատանքի ընթացքում գրվում է ծրագիր և ամեն նոր դասի հետ ստացված գիտելիքները կիրառվում են այդ ծրագրում։ Java IntelliJ IDEA-ով ստեղծվելու է բանկոմատների ծրագիր։ Մյուս նախագիծը ենթադրում է գլադիատորների մասին սցենարով կոնսոլային խաղի ստեղծում, որի ժամանակ ուսանողները կվարժեն multithreading գործիքի, սինխրոնացման հմտությունները։ Գործիքները հետևյալն են՝ IntelliJ IDEA, Java SE, Apache Maven և Git:

Միջին մակարդակի դասընթացը բաղկացած է 16 դասից՝ տեսական և գործնական մասերից, նախագծերի իրականացումից։

  • Տեսական մասում ներկայացվելու են Java-ի խորքային հնարավորությունները, թեմաներն ու գործընթացները (Threads and Processes) Java-ում, շաբլոնները և դրանց հետ աշխատանքը, տվյալների բազաները, SQL-ը, Maven գործիքը և JDBC դրայվերը։ Ներկայացվելու է նաև Spring Framework-ն ամբողջությամբ։
  • Գործնական մասում աշխատանք է արվում Threads-ի հետ, շաբլոնների կիրառությամբ հանձնարարություններ են իրականացվում։ Նախատեսում են տվյալների բազաների տեղադրում, SQL պարզ հրամանների իրականացում, Maven նախագծի ստեղծում, տվյալների բազայից տվյալների տեղադրում Java դասերի համար, ինչպես նաև Maven-ով Spring հավելված են ստեղծելու՝ կատարելով տարաբնույթ աշխատանքներ դրա հետ։
  • Նախագծերի իրականացումը ենթադրում է ծրագրի ստեղծում՝ social network նամակագրության համար, online shop, գրադարան։ Նախագծով ենթադրվում է ու յուրաքանչյուր ուսանող ունենալու է web հիմքով իր ծրագիրը։

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով:

Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու են Typeform և Google Forms համակարգը, որոնք թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի դասընթացից առաջին 2 դասից անընդմեջ բացակայության և ընդհանուր դասընթացի 50%-ից պակաս ներկայության դեպքում, ինչպես նաև արտագրության, խարդախության, արդյունքները կեղծելու դեպքում։

Ծրագրի սկսնակ մակարդակի մասնակիցները մանրամասն կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին, Java ծրագրավորման լեզվին, OOP-ին, Java Generics-ին, կոնվենցիաների և փաթեթների անվանմանը, ստատիկ և վերջնական բանալի բառերին, Java Collection Framework-ին և ալգորիթմներին, Lambda արտահայտություններին։

Ծրագրի միջին մակարդակի մասնակիցները մանրամասն կծանոթանան Java-ի խորքային հնարավորություններին, թեմաներին ու գործընթացներին (Threads and Processes) Java-ում, շաբլոններին և դրանց հետ աշխատանքին, տվյալների բազաներին, SQL-ին, Maven գործիքին և JDBC դրայվերին, Spring Framework-ին ամբողջությամբ։

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ․

Սկսնակ մակարդակ

Միջին մակարդակ

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • գերազանցության սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 80% և ավելի միավորի դեպքում)
  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 50% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 50%-ից ցածր միավորի դեպքում)

Լավագույն արդյունքներ ցուցաբերած (80% և ավելի արդյունքներ) ուսանողներին ընկերության կողմից տրվելու է վարձավճարի 10%-ի չափով գումարի ետվերադարձ։

  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Հանձնել առցանց թեստ՝

Թեստի նմուշ՝

Սկսնակ մակարդակ

Միջին մակարդակ

  • Ընդունելության թեստից ստացած միավորների հիման վրա կանցկացվի մրցույթ և առավելագույն միավորներ ստացած դիմորդների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացները իրականցվելու են համաֆինանսավորմաբ։ «Java/Spring Framework» դասընթացին մասնակցելու համար անցկացվելու են ընդունելության քննություններ, որի արդյունքում պետությունը կֆինանսավորի ուսանողների կրթությունը հետևյալ սանդղակով

50%-ից ցածր արդյունք
10%
30%
Երևան
Մարզեր
51%-75% արդյունք
40%
60%
Երևան
Մարզեր
76%-ից բարձր արդյունք
80%
90%
Երևան
Մարզեր

մասնակիցների քանակ

160
Սկսնակ
50
Միջին
210
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք ստորև ներկայացված հայտադիմումը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 16:00

դասավանդողներ

Լուիզա Խառատյան

Լուիզա Խառատյան

Senior Software Engineer

Տիգրան Հովսեփյան

Տիգրան Հովսեփյան

Software Engineer

Տիգրան Սարիբեկյան

Տիգրան Սարիբեկյան

Software Engineer

Վիլյամ Առուստամյան

Վիլյամ Առուստամյան

Software Engineer

Արեն Մայիլյան

Արեն Մայիլյան

Java Developer

Էդգար Այվազյան

Էդգար Այվազյան

Software Engineer

Հովհաննես Տոնականյան

Հովհաննես Տոնականյան

Java Developer

Սերգեյ Թանթուշյան

Սերգեյ Թանթուշյան

AUA պրոֆեսոր