Դասընթացի նպատակը
Armenian Code Academy-ն համաֆինանսավորմամբ իրականացնում է 3 ամիս տևողությամբ «Node.JS ծրագրավորման լեզվի II մակարդակի դասընթաց»
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կունենան անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնք պահանջվում են սկսնակ բեքենդ ծրագրավորողից, այդ թվում՝
- կկարողանան ստեղծել վեբ սերվերներ` օգտագործելով node.js և express.js տեխնոլոգիաները
- կկարողանան աշխատել ֆայլերի և պանակների հետ
- կկարողանան օգտագործել ՕՕՊ ճարտարապետությունը կիրառական նախագծի շրջանակներում
- կկարողանան ստեղծել, կառավարել (manage) և տեղայակել (host) mongoDB տվյալների բազան
- ձեռք կբերեն մասշտաբային տվյալների բազաներ նախագծելու գիտելիքներ
- կհասկանան ցանցերի աշխատանքը, կտիրապետեն մի շարք բազային կոնցեպտների, այդ թվում՝ (TCP/IP, HTTP(S) և այլն
Կկարողանան իրականացնել ծրագրերի deployment-ը Virtual Hosting Provider-ում
ինչ պետք է իմանալ
Armenian Code Academy-ն (ACA) կրթական հաստատություն է, որն առաջարկում է ինտենսիվ դասընթացներ, սեմինարներ և պրակտիկայի հնարավորություններ ՏՏ ոլորտի ամենապահանջված նորարարական մասնագիտացումներով։ Armenian Code Academy-ին նախագծում է ուսումնական ծրագրեր թե՛ ոլորտի սկսնակների, թե՛արդեն փորձառու մասնագետների համար, ովքեր ցանկանում են վերապրոֆիլավորվել կամ խորացնել գիտելիքները:
Ունենալով կրթական ծրագրերի իրականացման մեծ փորձ և համագործակցելով նվիրյալ դասախոսների հետ՝ ACA-ը պատրաստում է առաջատար մասնագետներ, ովքեր աշխատանքի են հրավիրվում հայաստանյան և արտասահմանյան լավագույն ՏՏ կազմակերպությունների կողմից։
Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
- կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
- ուսանողներ
- ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
- յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն
Դասընթացին մասնակցելու համար JavaScript լեզվի հիմնային գիտելիքների և բազային անգլերենի իմացությունը պարտադիր է:
Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։
Ընդունելության առցանց թեստում ներառված կլինեն ծրագրավորման հիմունքներին վերաբերող տեսական թեստային հարցեր և ծրագրավորման խնդիրներ, որոնք դիմորդները պետք է լուծեն JavaScript լեզվով։ 60% և բարձր արդյունք ցուցաբերած մասնակիցների հետ կանցկացվեն անհատական առցանց ինտերվյուներ, ինչի ընթացքում կգնահատվեն մասնակցի տեխնիկական գիտելիքները, տրամաբանությունը և մոտիվացիան:
Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև)
Դասընթացի արժեքը – 162,000 ՀՀ դրամ
Դասընթացի վճարումը փուլային է և ունի հետևյալ տեսքը։
Երևան | Մարզեր և Արցախի Հանրապետություն |
Կանխավճար՝ 35% (56,700 ՀՀ Դրամ) II ամիս՝ 28,350 ՀՀ դրամ III ամիս՝ 28,350 ՀՀ դրամ | Կանխավճար՝ 30% (48,600 ՀՀ Դրամ) II ամիս՝ 24,300ՀՀ դրամ III ամիս՝ 24,300ՀՀ դրամ |
Օրինակ` ուսանողը գրանցված է Շիրակի մարզում, այս պարագայում նա վճարում է 48,600 դրամ՝ որպես կանխավճար, և 24,300-ական դրամ դասընթացի երկրորդ և երրորդ ամիսների սկզբում (ընդհանուր 97,200 Հհ դրամ)։ 80% առաջադիմություն գրանցելու դեպքում, նա կստանա 64,800 դրամ փոխհատուցում, այսինքն դասընթացի համար կվճարի 32,400 դրամ։
Node.js ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 4 անգամ (ընդհանուր 52 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ):
Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից․
- տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 50%
- գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 50%
Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված ZOOM հարթակի ծրագրային ապահովման միջոցով:
Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հաջորդական 4 տնային հանձնարարություններ չկատարելու դեպքում:
Ուսումնական ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված տեսական և գործնական գիտելիքները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝
- գերազանցության սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի` 85% և ավելի միավորի դեպքում)
- ավարտական սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի՝ 50%-85% միավորի դեպքում)
- մասնակցության տեղեկանք (ամփոփիչ գնահատական՝ 50%-ից ցածր միավորի դեպքում)
Ավարտական քննության արդյունքում 75% և ավել միավոր հավաքած ուսանողներին ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններում հնարավոր թափուր աշխատատեղերի համար:
Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել թեստի փորձնական տարբերակը, որի միջոցով կարող եք ծանոթանալ խնդիրների տեսակներին և բարդությանը։
Հանձնել փորձնական թեստ՝ հղում
*Տեղեկացնում ենք, որ փորձնական թեստը գիտելիքների ստուգման համար է, իսկ դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով
Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ
«Node.Js ծրագրավորման լեզվի II մակարդակի դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով
*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:
մասնակիցների քանակ
Ընթացակարգ

Լրացնել գրանցման թերթիկը

Հանձնել առցանց թեստ

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ
Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը
Դիմի՛ր հիմա
լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 16:00