ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Armenian Code Academy»-ն համաֆինանսավորմամբ իրականացնում է «Պրոդուկտների Կառավարում» դասընթաց

Դասընթացի նպատակը

«Armenian Code Academy»-ն համաֆինանսավորմամբ իրականացնում է 120 մասնակցի համար նախատեսված «Պրոդուկտների կառավարում» քառամսյա դասընթաց, որի նպատակն է խորացված տեսական և կիրառական գիտելիքներ փոխանցել սկսնակ և միջին մակարդակի մասնակիցներին։ Ծրագրի նպատակն է՝

  • ծանոթացնել պրոդուկտների կառավարում մասնագիտության նրբություններին, հարակից մասնագիտացումների հետ նմանություններին և տարբերություններին
  • ներկայացնել Lean մտածողության և Lean գործընթացների առավելությունները
  • ծանոթացնել պրոդուկտների բացահայտման (product discovery) արդյունավետ մեթոդոլոգիաներին
  • ներկայացնել Agile մտածողության և Agile գործընթացների առավելությունները
  • ներկայացնել պրոդուկտների զարգացման, առաջխաղացման և շուկայականացման արդիական պրակտիկաները և գործիքակազմը
  • խթանել outcome-driven և data-driven մտածողության զարգացմանը
  • ձևավորել problem space - solution space տարանջատման կարողություններ
  • ծանոթացնել պրոդուկտների իրագործման (product delivery) արդյունավետ մեթոդոլոգիաներին
  • զարգացնել ծրագրավորման, դիզայներական և մարկետինգային թիմերի հետ հաղորդակցման հմտությունները, ծանոթացնել վերոնշյալ բնագավառների հիմնային կոնցեպտներին
  • զարգացնել ուսանողների design thinking-ի, անալիտիկ և հաղորդակցման հմտությունները
  • ներկայացնել OKR (Objectives and Key Results) -ների համակարգին և դրա կիրառություններին
  • ծանոթացնել պրոդուկտ առաջնորդության տարբեր տեսակներին և խթանել ուսանողների առաջնորդական հմտությունների զարգացմանը
  • ձևավորել կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա ինքնակրթությանը «Տեխնոլոգիական Պրոդուկտների կառավարում» մասնագիտության մեջ

ինչ պետք է իմանալ

Armenian Code Academy-ն (ACA) կրթական հաստատություն է, որն առաջարկում է ինտենսիվ դասընթացներ, սեմինարներ և պրակտիկայի հնարավորություններ ՏՏ ոլորտի ամենապահանջված նորարարական մասնագիտացումներով։ Armenian Code Academy-ին նախագծում է ուսումնական ծրագրեր թե՛ ոլորտի սկսնակների, թե՛արդեն փորձառու մասնագետների համար, ովքեր ցանկանում են վերապրոֆիլավորվել կամ խորացնել գիտելիքները:

Ունենալով կրթական ծրագրերի իրականացման մեծ փորձ և համագործակցելով նվիրյալ դասախոսների հետ՝ ACA-ը պատրաստում է առաջատար մասնագետներ, ովքեր աշխատանքի են հրավիրվում հայաստանյան և արտասահմանյան լավագույն ՏՏ կազմակերպությունների կողմից։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • Անալիտիկ մտածողություն
  • Անգլերենի իմացություն
  • Համակարգչային և մաթեմատիկական գիտելիքներ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Ոչ ֆորմալ միջավայրում սովորելու կարողություն

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում:

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի տրամաբանական, մաթեմատիկական և արձակ պատասխաններ պահանջող 8 - 10 հարցերից։

60% և բարձր արդյունք ցուցաբերած մասնակիցների հետ կանցկացվեն անհատական առցանց հարցազրույցներ։

Նախապատվությունը տրվելու է առավել բարձր միավորներ ստացած մասնակիցներին, ովքեր հաջողությամբ հաղթահարել են հարցազրույցի փուլը՝ ցուցաբերելով անալիտիկ և ստրատեգիկ մտածողության, հաղորդակցման զարգացած հմտություններ և բարձր մոտիվացիայի մակարդակ։

*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության մրցույթի արդյունքներից (սանդղակը տե՛ս այստեղ)

Քննության և հարցազրույցի արդյունքների հիման վրա կսահմանվի դասընթացի վճարի այն մասը, որը պետք է կատարի դասընթացի մասնակիցը։ Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է դասընթացի մեկնարկից առաջ կատարի վճարումը։

Դասընթացի արժեք

Չորս ամիս տևողությամբ դասընթացի արժեքը 200, 000 ՀՀ դրամ է։

Օրինակ, եթե քննության և հարցազրույցի արդյունքում մասնակիցը ցուցաբերել է 76%-ից բարձր ցուցանիշ և

  • եթե մասնակիցը Երևանից է, դասընթացի վճարի 80%-ը (160,000 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (40,000 ՀՀ դրամ) կվճարի մասնակիցը։
  • եթե մասնակիցը մարզից է, դասընթացի արժեքի 90%-ը (180,000 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 10%-ը (20,000 ՀՀ դրամ) կվճարի մասնակիցը։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից՝

  • Դասընթացի տեսական մասը ներառում է ծանոթացում ԲՏ ոլորտին, Տեխնոլոգիական Պրոդուկտների տեսակներին, դրանց բացահայտման(discovery), իրականացման(delivery) և գնահատման մեթոդներին ։
  • Գործնական դասերը ներառում են ինքնուրույն առաջադրանքներ, խմբային կիրառական նախագծեր, տարբնույթ իրավիճակների (case study) և տնային հանձնարարությունների քննարկումներ:

«Պրոդուկտների կառավարում» դասընթացը իրականացվելու է շաբաթական 4-5 անգամ՝ 3 տեսական (ընդհանուր 4.5 ժամ) և 1 կամ 2 գործնական (ընդհանուր 3 ժամ) ֆորմատով: Դասընթացի տևողությունը 4 ամիս է՝ ընդհանուր 72 դաս (54 տեսական և 18 գործնական դաս)։

Գործնական դասերը կազմակերպվելու են միջինում 24 հոգանոց խմբերով:

Բացի ծրագրում ներառված թեմաներին հատկացած դասաժամերից, յուրաքանյուր շաբաթ դասախոսները կունենան երկուական (ընդհանուր 4) ժամ տևողությամբ հարցուպատասխանի սեմինարներ (office hours):

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Clickmeeting webinar և/կամ Zoom ծրագրային ապահովման միջոցով: Դասախոսի և դասընթացի մյուս մասնակիցների հետ ամենօրյա հաղորդակցության համար կօգտագործվի Slack հարթակը։

Տնային հանձնարարությունները ստուգվելու են դասախոսների օգնականների կողմից, ովքեր տալու են անհատական մեկնաբանություններ յուրաքանչյուր ուսանողի աշխատանքի վերաբերյալ (հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հաջորդական 4 տնային հանձնարարություններ չկատարելու դեպքում):

«Պրոդուկտների կառավարում» դասընթացի բովանդակային միջուկը նախագծված է այնպես, որ հասանելի լինի ոլորտում առաջին քայլեր անող ուսանողների համար՝ միաժամանակ խորացնելով և ընդլայնելով ավելի փորձառուների գիտելիքները «Պրոդուկտներ Կառավարում» մասնագիտությունում։

Ուսումնական ծրագիրը բաղկացած է հետևյալ գլուխներից.

  • Տեխնոլոգիական պրոդուկտներ, նախաբան
  • Պրոդուկտների կառավարչի դերը
  • Lean և Agile գաղափարախոսություններ
  • Պրոդուկտ թիմեր
  • Պրոդուկտների բացահայտման (Product Discovery) փուլերը
  • Պրոդուկտների իրականացման (Product Delivery) փուլերը
  • Գիտելիքների ամրապնդում
  • Ամփոփիչ քննարկումներ
  • Պրոդուկտ դիզայն
  • Ծրագրերի ստեղծում
  • Agile Delivery

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԹԵՄԱՆԵՐ

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հղումով:

Ուսանողի ամփոփիչ արդյունքը հնարավորինս համապարփակ գնահատելու համար կկիրառվեն տնային աշխատանքների, խմբային կիրառական նախագծի, միջանկյալ և ավարտական քննությունների հետևյալ կշիռները.

  • Տնային առաջադրանքներ - 14%
  • Միջանկյալ քննություն - 21%
  • Ավարտական քննություն - 35%
  • Խմբային կիրառական նախագիծ - 30%

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • գերազանցության սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի` 85% և ավելի միավորի դեպքում)
  • ավարտական սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի՝ 50%-85% միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (ամփոփիչ գնահատական՝ 50%-ից ցածր միավորի դեպքում)

Դասընթացը գերազանց և լավ ավարտած ուսանողների ինքնակենսագրականները և ավարտական նախագծերը կներկայացվեն ACA-ի գործընկեր կազմակերպություններին, իսկ լավագույն 10-ին կտրվեն նաև երաշխավորության նամակներ:

  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Հանձնել առցանց թեստ.
    հետևյալ հղումով կարող եք հանձնել փորձնական թեստ
  • Ընդունելության թեստի անցողիկ շեմը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն անհատական առցանց հարցազրույցի, ինչի արդյունքների ամփոփումից հետո հետ կապ կհաստատվի առավելագույն միավորներ ստացած դիմորդների հետ և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացները իրականցվելու են համաֆինանսավորմամբ։ «Product Management» դասընթացին մասնակցելու համար անցկացվելու են ընդունելության քննություններ, որի արդյունքում պետությունը կֆինանսավորի ուսանողների կրթությունը հետևյալ սանդղակով

50%-ից ցածր արդյունք
10
30
Երևան
Մարզեր
51%-75% արդյունք
40
60
Երևան
Մարզեր
76%-ից բարձր արդյունք
80
90
Երևան
Մարզեր

մասնակիցների քանակ

120
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 11:00 - 19:00

դասավանդողներ

Ռաֆայել Մկրտչյան

Ռաֆայել Մկրտչյան

Chief Product Officer

Հայկ Պողոսյան

Հայկ Պողոսյան

Product Manager

Խաչատուր Վանցյան

Խաչատուր Վանցյան

Product Manager