ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «ԹՐԵՅՆԻՆԳՍ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ն համաֆինանսավորմամբ իրականացնում է «Նախագծերի կառավարում (Project management)» դասընթաց

Դասընթացի նպատակը

«ԹՐԵՅՆԻՆԳՍ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ն համաֆինանսավորմամբ իրականացնում է 120 մասնակցի համար նախատեսված երկամսյա «Նախագծերի կառավարում (Project management)» դասընթաց, որը հնարավորություն կտա`

  • իրականացնել գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն)
  • ծանոթանալ նախագծերի կառավարման հիմունքներին և «Agile նախագծերի կառավարում» մեթոդոլոգիային
  • դասընթացի ավարտին կարողանալ կառավարել ինչպես ՏՏ, այնպես էլ ցանկացած այլ ոլորտի նախագծեր, կիրառել նախագծերի կառավարման տարածված գործիքները և մեթոդները

ինչ պետք է իմանալ

«ԹՐԵՅՆԻՆԳՍ ԷՅ ԷՄ» ընկերությունը կրթական գործունեությամբ զբաղվող ընկերություն է, որը հանդես է գալիս “Quick Start” ապրանքանիշով։ Ընկերությունն իրականացնում է ինչպես անհատական, այնպես էլ՝ կորպորատիվ դասընթացներ մասնագիտական աճի և/կամ փափուկ հմտությունների զարգացման համար: Գործունեության չորս տարիների ընթացքում անցկացվել են 120+ դասընթացներ, ունեցել է 3000+ մասնակից, 150+ գործընկերներ, եվ մասնակիցների 65%-ից ավելին դասընթացների արդյունքում կարողացել է ձեռք բերել ցանկալի աշխատանք։

Կազմակերպությունը գործունեության ընթացքում իրականացրել է դասընթացներ հետևյալ ուղղություններով՝

  • ՏՏ նախագծերի կառավարչի (IT Project Manager) պատրաստում
  • պրոդուկտ մենեջերի պատրաստում
  • թվային մարքեթինգի (Digital Marketing) մասնագետի պատրաստում
  • միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում
  • Scrum Master-ի պատրաստում
  • Agile project management և այլն

Դասընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն է տրվում միանալու Quick Start Community-ին, որը Quick Start-ի նախկին ծրագրերի մասնակիցների խումբ է։ Ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողների համար Ընկերությունը կապ է հաստատում գործատուների հետ և աջակցում վերջիններիս աշխատանք գտնելու գործընթացին:

Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
  • կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
  • ուսանողներ
  • ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
  • յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • անգլերենի A2 կամ ավելի բարձր մակարդակի իմացություն
  • մաթեմատիկայի բազային գիտելիքներ
  • համակարգչային բազային գիտելիքներ
  • կազմակեպչական հմտություններ
  • հաղորդակցման հմտություններ

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 15 հարցից (հայերեն և անգլերեն լեզուների, մաթեմատիկա ընդհանուր զարգացվածության և ՏՏ ոլորտին ծանոթ լինելու վերաբերյալ և տրամաբանական հարցեր)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև)

Դասընթացի արժեքը – 98, 000 ՀՀ դրամ

Ընդունելության փուլը բարեհաջող հաղթահարած մասնակիցը վճարում է դասընթացի արժեքի 50%-ը (49.000 ՀՀ դրամ)՝ անկախ ընդունելության թեստի արդյունքից։ Դասընթացի ավարտական քննությունը հանձնելուց հետո կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ։

Օրինակ՝ եթե ավարտական քննության արդյունքում ընդունելության և ավարտական քննությունների միջին միավորը 76% և ավել է, ապա

• եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը պետության կողմից կկազմի 70% (68.600 ՀՀ դրամ)։ Դասընթացի ավարտից հետո Quick Start ընկերությունը կվերադարձնի Ձեզ 19.600 ՀՀ դրամ, արդյունքում Դուք կվճարեք դասընթացի արժեքի միայն 30%ը՝ 29.400 ՀՀ դրամ։
• եթե Դուք մարզից եք կամ Արցախի Հանրապետությունից, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը պետության կողմից կկազմի 80% (78.400 ՀՀ դրամ)։ Դասընթացի ավարտից հետո Quick Start ընկերությունը կվերադարձնի Ձեզ 29.400 ՀՀ դրամ, արդյունքում Դուք կվճարեք դասընթացի արժեքի միայն 20%-ը՝ 19.600 դրամ։

«Նախագծերի կառավարման (Project management» դասընթացն իրականացվելու է շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 18 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու միջինում 22 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից՝

  • տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 45.13%
  • գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 54.86%

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված ZOOM հարթակի ծրագրային ապահովման միջոցով:

Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է TUTOR հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում՝

  • նվազագույնը 5 բացակայության դեպքում
  • տնային աշխատանքները չկատարելու դեպքում
  • թիմային աշխատանքներում չներգրավվելու դեպքում

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու հետևյալ թեմաներին՝

  • Նախագծի սահմանում, Նախագծերի կառավարման սահմանում, Projects/ Programs/ portfolios
  • Նախագծի Շրջանակի Կառավարում
  • Նախագծի Ժամանակացույցի Կառավարում
  • Նախագծի Ծախսերի Կառավարում
  • Նախագծի Որակի Կառավարում
  • Նախագծի Ռեսուրսների Կառավարում
  • Նախագծի Ռիսկի Կառավարում
  • Նախագծի Հաղորդակցություն և Շահառուների Կառավարում
  • Նախագծի Գնումների Կառավարում
  • Նախագծի Ինտեգրման Կառավարում
  • Նախագծի շրջանակի մոնիթորինգ և վերահսկողություն
  • Agile Նախագծի Կառավարում
  • Agile Manifesto, Արժեքներ և սկզբունքներ
  • Հայտնի Agile մեթոդաբանություններ/Scrum, Kanban, Xp/
  • Scrum Դերեր, արարողություններ, արտեֆակտներ
  • Ծայրահեղ Ծրագրավորում (Extreme Programing)
  • Kanban ներածություն
  • Ծանոթացում Jira գործիքին

Կմշակեն և կպլանավորեն սեփական նախագծերը

Կմասնակցեն պլանավորման, դերային խաղերին

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • գերազանցության սերտիֆիկատ (ամփոփ գնահատականի 85% և ավելի միավորի դեպքում)
  • ավարտական սերտիֆիկատ (ամփոփ գնահատականի 50-84% միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (ամփոփ գնահատականի 49% և ցածր միավորի դեպքում)

Ավարտական քննության արդյունքում 75% և ավել միավոր հավաքած ուսանողներին ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններում հնարավոր թափուր աշխատատեղերի համար:

Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել թեստի փորձնական տարբերակը, որի միջոցով կարող եք ծանոթանալ խնդիրների տեսակներին և բարդությանը։

Հանձնել փորձնական թեստ՝ հղում:

*Տեղեկացնում ենք, որ փորձնական թեստը գիտելիքների ստուգման համար է, իսկ դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

«Նախագծերի կառավարում (Project management) դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով

50%-ից ցածր արդյունք
30 %
40 %
Երևան
Մարզեր և ԱՀ
51%-75% արդյունք
50 %
60 %
Երևան
Մարզեր և ԱՀ
76%-ից բարձր արդյունք
70 %
80 %
Երևան
Մարզեր և ԱՀ

մասնակիցների քանակ

120
Միջին

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը։

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 16:00

դասավանդողներ

Եպրաքսիա Հովհաննիսյան

Եպրաքսիա Հովհաննիսյան

Project Manager

Հրայր Մովսիսյան

Հրայր Մովսիսյան

Agile Coaching Team Lead

Լուսինե Տերտերյան

Լուսինե Տերտերյան

Project Manager

Լաուրա Ամբարդարյան

Լաուրա Ամբարդարյան

IT Program Manager