ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀԱՊՀ-ն համաֆինանսավորմամբ իրականացնում է «Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթաց»

Դասընթացի նպատակը

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» (ՀԱՊՀ) համաֆինանսավորմամբ իրականացնում է 200 մասնակցի համար նախատեսված «Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (beginner) դասընթաց», որը հնարավորություն կտա՝

  • սովորել Python լեզվով օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում, տվյալների բազաների հետ աշխատանք և տվյալների վերլուծություն
  • ուսումնասիրել օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման սկզբունքները, առանձնահատկությունները, Python լեզվում դրա իրականացման միջոցները առարկայական տիրույթի տվյալների բազան մոդելավորելու, UML դիագրամաներ կազմելու հիմունքները, UML դիագրամաների հիման վրա ծրագրերի մշակման սկզբունքները
  • ծանոթանալու տվյալների զանգվածների մշակման NumPy գրադարանին, JSON և XML տվյալների մշակման միջոցներին, API-երի հետ աշխատանքի սկզբունքներին, տվյալների բազաների ստեղծման հիմունքներին, MySQL ռելյացիոն և MongoDb NoSQL տվյալների բազաների համակարգերի հետ աշխատանքի սկզբունքերին
  • ծանոթանալ որոնման և կարգավորման ալգորիթմներին, տվյալների կառուցվածքների collections և collections.abc գրադարանային մոդուլներին, ինչպես նաև Pandas ու Matplotlib գրադարանի նշանակությանն ու կիրառությանը
  • գործնական աշխատանքների ընթացքում կիրառվել նախագծային ուսուցման մեթոդներ, իրականացնել թիմային նախագծեր, որոնք ստուգվում և քննարկում են իրական աշխատանքային համատեքստին մոտ գործիքակազմերով (Առադրանքների պլանավորում, Sprint Backlog, Trello պլատֆորմ, Slack, Git)
  • ● ներառել իրական API-ների հետ փոխգործակցող ծրագրերի մշակում, առարկայական տիրույթի տվյալների բազայի մոդելավորւմ, օբյեկտ-կողմնորոշված կոդի մշակում, տվյալների բազայի մշակում, տվյալների վերլուծություն

ինչ պետք է իմանալ

ՀԱՊՀ-ն տարիներ շարունակ հաջողությամբ իրականացնում է բարձր տեխնոլոգիական (ԲՏ) ոլորտի մասնագետների պատրաստման առաքելությունը, հանդի¬սա¬նա¬լով ԲՏ ընկերություններին մասնագետներ մատակարարող դարբնոց։ ՀԱՊՀ տարեկան 1800 -ից ավել շրջանավարտների հզոր բանակի գերակշռող մեծամասնությունը գալիս է համալրելու ԲՏ աշխատաշուկայի օրեցօր աճող պահանջարկը։ Դա է վկայում այն փաստը, որ Պոլիտեխնիկի շրջանավարտները մեծամասնություն են կազմում ԲՏ կազմակերպությունների աշխատակիցների շարքում, ինչին նպաստում է նաև այդ կազմակերպությունների հետ ունեցած ՀԱՊՀ-ի փոխշահավետ համագործակցության ամենամեծ փորձը ՀՀ-ում։

«Python» ծրագրավորման լեզվի դասընթացը մեքենայական ուսուցման և արհեստական բանականության բաժինների հետ ներառված է նաև ՀԱՊՀ դասախոսների վերապատրաստման դասընթացների ցանկում։ ՀԱՊՀ-ի մասնագետները մշակել են Python լեզվի կիրառման յուրահատուկ դասընթաց, որում ներառված են բարձրագույն մաթեմատիկայի համապատասխան բաժինները և Python ծրագրավորման լեզուն։

Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
  • Ուսանողներ
  • ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
  • Յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • Python լեզվի առանձնահատկությունները և կիրառության բնագավառները
  • Python լեզվի պարզագույն օպերատորները
  • ճյուղավորված և ցիկլային ալգորիթմներով խնդիրների լուծումներ
  • Python լեզվի պայմանական, ցիկլային օպերատորները և դրանց կիրառության առանձնահատկությունները
  • Python լեզվում տվյալների կառուցվածքների իրականացման միջոցները (ցուցակ, բազմություն, կորտեժ և այլն)
  • Python լեզվում ֆունկցիան որպես ծրագրային միավոր, դրա տեսակները և ֆունկցիոնալ ծրագրավորման առանձնահատկությունները
  • մոդուլների և փաթեթների նշանակությունը և դրանց մշակման առանձնահատկությունները
  • Python լեզվով ֆայլային համակարգի հետ փոխգործակցության միջոցները
  • կանոնավոր արտահայտությունների նշանակությունը և դրանց իրագործումը Python լեզվում
  • բացառությունների նշանակությունը և իրականացման միջոցները

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 18 հարցից։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև)

Դասընթացի արժեքը – 158 000 ՀՀ դրամ

* Ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

«Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթաց»-ն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 54 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է միջինում 25 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից՝

  • տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 67%
  • գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 33%

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Microsoft Teams համակարգի միջոցով։

Որպես լրացուցիչ գործիքներ՝ տեսակոնֆերանսի ռեժիմում դասընթացների կազմակերպման համար որոշակի դեպքերում կարող են կիրառվել նաև Google Meet, Zoom, Jitsi համակարգերը։

Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է ՀԱՊՀ-ում մշակված iUniversity հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։ Որպես լրացուցիչ միջոց կարող է կիրառվել նաև արտոնագրված Microsoft Teams համակարգը։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում՝

  • Իրականացված դասընթացների 1/3 բացակայելու դեպքում
  • Միջանկյալ թեստավորման բացասական արդյունքի դեպքում (առաջարկված հարցերի 30 տոկոսից պակաս)
  • Համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում

Դասընթացի մասնակիցներ հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու՝

Դասընթացի բովանդակությունը՝

  • օբյեկտ-կողմնորշված ծրագրավորման մեթոդաբանություն
  • ժառանգում (Inheritance)
  • պոլիմորֆիզմ և վերացարկում (աբստրակցիա)
  • զանգվածների մշակման մեթոդներ- NumPy գրադարան
  • JSON և XML տվյալների մշակում
  • որոնման և կարգավորման (sorting) ալգորիթմներ
  • տվյալների կառուցվածքների (data structure) իրականացումը Python լեզվում
  • Python և MySQl ռելյացիոն տվալների բազա
  • Python և MongoDb NoSQL տվյալների բազա
  • SciKit Learn մեքենայական ուսուցման գրադարան
  • Python տվյալների ընթերցում,վերլուծություն, վիզուալիզացիա

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • գերազանցության սերտիֆիկատ (ամփոփ գնահատականի 85% և ավելի միավորի դեպքում);
  • ավարտական սերտիֆիկատ (ամփոփ գնահատականի 50-84% միավորի դեպքում);
  • մասնակցության տեղեկանք (ամփոփ գնահատականի 49% և ցածր միավորի դեպքում)։

Ավարտական քննության արդյունքում 80% և ավել միավոր հավաքած ուսանողներին ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններում հնարավոր թափուր աշխատատեղերի համար:

Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել թեստի փորձնական տարբերակը, որի միջոցով կարող եք ծանոթանալ խնդիրների տեսակներին և բարդությանը։

Հանձնել փորձնական թեստ՝ հղում

*Տեղեկացնում ենք, որ փորձնական թեստը գիտելիքների ստուգման համար է, իսկ դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

«Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (beginner) դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով:

*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:

50%-ից ցածր արդյունք
30%
40%
Երևան
Մարզեր և ԱՀ
51%-75% արդյունք
50%
60%
Երևան
Մարզեր և ԱՀ
76%-ից բարձր արդյունք
70%
80%
Երևան
Մարզեր և ԱՀ

մասնակիցների քանակ

200
Միջին

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 18:00


դասավանդողներ

Վարազդատ Ավետիսյան

Վարազդատ Ավետիսյան

Chief Technology Officer

Շահեն Գասպարյան

Շահեն Գասպարյան

Lecturer

Եղիսաբեթ Ալավերդյան

Եղիսաբեթ Ալավերդյան

Head of Systems Integration Department

Քրիստինե Համբարձումյան

Քրիստինե Համբարձումյան

Lecture of Information Security and Software Development Department