ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Business Development Group»-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Quality Assurance II մակարդակի (Automation) դասընթաց»

Դասընթացի նպատակը

«Business Development Group»-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է 250 մասնակցի համար նախատեսված «Quality Assurance II մակարդակի (Automation) դասընթաց»։

Դասընթացի նպատակն է՝

  • տալ գիտելիքներ Python ծրագրավորման լեզվի վերաբերյալ
  • սովորեցնել աշխատել փոփոխականների և ստանդարտ տվյալների տիպերի հետ
  • օգնել խորացնել գիտելիքները թեստավորման վերաբերյալ
  • սովորեցնել Selenium Framework-ը, դրա գործիքներն ու գործընթացները
  • սովորեցնել Object Oriented Programming-ի նրբությունները, ստանալ Database Access
  • սովորեցնել աշխատել Regular Expression, JSON/XML-ի հետ
  • սովորեցնել աշխատել WebDriver-ի և WebElement-ի հետ
  • օգնել ստեղծել իրական նախագծի Framework
  • օգնել աշխատել որպես Junior մասնագետ/մասնակցել Internship-ների

ինչ պետք է իմանալ

Դասընթացն անց է կացնում Business Development Group ընկերությունը, որը հիմնադրվել է 2009 թվականին և 11 տարուց ավելի է՝ ապահովում է մասնագիտական կրթություն բազմաթիվ ուղղություններով՝ ունենալով մեծ ներդրում Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում։

Ընկերությունն անց է կացնում դասընթացներ ինչպես ուսանողների, այնպես էլ գործող մասնագետների համար՝ օգնելով նրանց զարգացնել գիտելիքները և կուտակել նոր հմտություններ ու փորձ։

Ընկերությունն ունի դասընթացներ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով՝ տալով կրթություն ուսանողներին ինչպես մայրաքաղաքից, ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից, այնպես էլ արտերկրից։

Business Development Group ընկերությունն անց է կացրել ավելի քան 550 դասընթացներ հետևյալ ուղղություններով՝ ծրագրավորում, մարքեթինգ, ֆինանսներ, մենեջմենթ, մարդկային ռեսուրսներ, փափուկ հմտություններ։

Տարեկան այստեղ սովորում են միջինում 3000 ուսանող, որոնցից 30%-ը՝ միջինում 800-900 ուսանող, աշխատանքի է անցնում դասընթացի ավարտին հաջորդող 6 ամիսների ընթացքում:

Տարիների գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել բազմաթիվ գործընկերային կապեր ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում։

Ընկերությունն արդեն ունի դրամաշնորհների իրականացման փորձ՝ 2020 թվականին իրականացվել է երեք ուղղությամբ դասընթացներ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ։

Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
  • կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
  • ուսանողներ
  • ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
  • յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • բազային գիտելիքներ թեստավորման մասին
  • անգլերենի միջին մակարդակի իմացություն

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 15 հարցից, որոնք ստուգելու են մասնագիտական բազային գիտելիքները։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին*:

* Բարձր մրցակցության և մասնակիցների սահմանափակ լինելու պայմաններում՝ դիմորդների գիտելիքների գնահատման համար անց է կացվելու հարցազրույց, որը թույլ է տալու լրացուցիչ ստուգել դիմորդների հմտությունները։

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև

Դասընթացի վճար - 159․000 ՀՀ դրամ

Ընտրության փուլն անցնելուց հետո մասնակիցը վճարում է դասընթացի արժեքի 50%-ը (79,500)՝ անկախ ընդունելության քննության արդյունքից։ Դասընթացի ավարտական քննությունը հանձնելուց հետո կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ։

Օրինակ, եթե ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի արդյունքում մասնակիցը ցուցաբերել է 76% -ից բարձր արդյունք և

  • Եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի 70%-ը (111,300 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 30%-ը (47,700 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։ Դասընթացի ավարտին Business Development Group ընկերությունը կվերադարձնի Ձեզ 31,800 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի 47,700 ՀՀ դրամ։
  • Եթե Դուք մարզից եք կամ Արցախի Հանրապետությունից, դասընթացի 80%-ը (127,200 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (31,800 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։ Դասընթացի ավարտին Business Development Group ընկերությունը կվերադարձնի Ձեզ 47,700 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի 31,800 ՀՀ դրամ։

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 15 հարցից, որոնք ստուգելու են մասնագիտական բազային գիտելիքները։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին*:

* Բարձր մրցակցության և մասնակիցների սահմանափակ լինելու պայմաններում՝ դիմորդների գիտելիքների գնահատման համար անց է կացվելու հարցազրույց, որը թույլ է տալու լրացուցիչ ստուգել դիմորդների հմտությունները։

«Quality Assurance(Automation)» ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 2 անգամ (ընդհանուր 26 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է մինչև 20 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից`

  • տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 26%
  • գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 74%

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Zoom հարթակի ծրագրային ապահովման միջոցով:

Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է Testportal հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում`

  • Երեք դաս անընդմեջ անհարգելի պատճառով կամ առանց զգուշացումների բացակայությունների դեպքում
  • երեք անգամ անընդմեջ տնային աշխատանք չկատարելու դեպքում

Դասընթացի մասնակիցներ հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու

  • Transition from Manual to Automation
  • Introduction to Python, Visual Studio Code environment setup
  • Variables and standard data types
  • Decision-making statements and loops
  • Python Collections
  • Object Oriented Programming
  • Database Access
  • Regular Expression, JSON/XML
  • Web/desktop/mobile application structures
  • Selenium WebDriver and Locators/ 2
  • Selenium WebElement and Page Object Model
  • Selenium Commands
  • Cross Browser Testing-Selenium Grid
  • Branch Management - Git/GitHub

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։

Ուսանողի վերջնական գնահատականը ձևավորվում է երեք բաղադրիչների հիման վրա՝ դասապրոցեսի ակտիվություն (20%), տնային հանձնարարությունների կատարում (30%), ավարտական քննություն (50%)։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • գերազանցության սերտիֆիկատ (միջին գնահատականի` 85% և ավելի միավորի դեպքում)
  • ավարտական սերտիֆիկատ (միջին գնահատականի՝ 50%-85% միավորի դեպքում
  • մասնակցության տեղեկանք (միջին գնահատականի՝ 50%-ից ցածր միավորի դեպքում)

Ավարտական քննության արդյունքում 85% և ավել միավոր հավաքած ուսանողների ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններում հնարավոր թափուր աշխատատեղերի համար:

Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել թեստի փորձնական տարբերակը, որի միջոցով կարող եք ծանոթանալ խնդիրների տեսակներին և բարդությանը։

Հանձնել փորձնական թեստ՝ հղում:

*Տեղեկացնում ենք, որ փորձնական թեստը գիտելիքների ստուգման համար է, իսկ դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

«Quality Assurance II մակարդակի (automation) դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով

*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:

50%-ից ցածր արդյունք
30%
40%
Երևան
Մարզեր և ԱՀ
51%-75% արդյունք
50%
60%
Երևան
Մարզեր և ԱՀ
76%-ից բարձր արդյունք
70%
80%
Երևան
Մարզեր և ԱՀ

մասնակիցների քանակ

250
Միջին

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 19:00

դասավանդողներ

Տիգրան Մանուկյան

Տիգրան Մանուկյան

Python Automation Engineer

Անի Չիլինգարյան

Անի Չիլինգարյան

Senior QA Engineer II

Դավիթ Ամիրխանյան

Դավիթ Ամիրխանյան

Quality Assurance Automation Engineer

Սաթինե Քալանթարյան

Սաթինե Քալանթարյան

Quality Assurance Engineer

Անուշ Լալազարյան

Անուշ Լալազարյան

Software Engineer

Մերի Էլչիյան

Մերի Էլչիյան

Senior Quality Assurance Engineer

Մկրտիչ Հովհաննիսյան

Մկրտիչ Հովհաննիսյան

Developer

Թամարա Հովհաննիսյան

Թամարա Հովհաննիսյան

QA Engineer

Մարիամ Խաչատրյան

Մարիամ Խաչատրյան

QA Lead

Դավիթ Զոհրաբյան

Դավիթ Զոհրաբյան

Quality Assurance Engineer

Լևոն Գրիգորյան

Լևոն Գրիգորյան

Quality Assurance Engineer

Մարիամ Հովեյան

Մարիամ Հովեյան

Senior Software Test Automation Engineer

Վարդան Մարիտրոսյան

Վարդան Մարիտրոսյան

Technical Software Engineer