ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Business Development Group»-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «Quality Engineering» ծրագրավորման դասընթացներ

Դասընթացի նպատակը

«Business Development Group»-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է 200 մասնակցի համար նախատեսված մեկ ու կես ամիս տևողությամբ սկսնակ (150 մասնակից) և եռամսյա միջին (50 մասնակից) մակարդակների «Quality Engineering» ծրագրավորման դասընթացներ, որը հնարավորություն կտա․

Սկսնակ մակարդակի ուսանողներին՝

  • ձեռք բերել հիմնարար գիտելիքներ թեստավորման, դրա մեթոդների, գործիքների և գործընթացների վերաբերյալ
  • սովորել թեստավորման տեսական կոնցեպտները և գործնական աշխատանքի մոտեցումները
  • տիրապետել թեստավորման ստատիկ ու դինամիկ տեխնիկաներին
  • սովորել AGILE մեթոդաբանություն, SCRUM/Kanban Framework
  • սովորել Branch Management – Git/Github

    Միջին մակարդակի ուսանողներին՝
  • խորացնել գիտելիքները թեստավորման վերաբերյալ
  • ձեռք բերել գիտելիքներ Python լեզվի վերաբերյալ
  • սովորել Selenium Framework-ը, դրա գործիքներն ու գործընթացները
  • տիրապետել Automation QA-ին

ինչ պետք է իմանալ

«Business Development Group»-ն իր գործունեությունն է ծավալում՝ սկսած 2009 թվականից, և այդ պահից սկսած իր ներդրումն ունի կրթության ոլորտում՝ մարդկանց առավել ուժեղ ու մրցունակ դարձնելով աշխատաշուկայում։ Կազմակերպությունը անց է կացնում մասնագիտական դասընթացներ ուսանողների, աշխատակիցների և գործատուների համար՝ ամրապնդելով նրանց գիտելիքները և ապահովելով նոր հմտություններ։

Ընկերության գոյության ընթացքում անց է կացրել ավելի քան 400 դասընթաց ծրագրավորման, մենեջմենթի, մարդկային ռեսուրսների, մարքեթինգի, դիզայնի և այլ ոլորտներում։

Դասընթացները հաջողությամբ ավարտում և առաջատար ընկերություններում աշխատանքի են անցնում տարեկան միջինում 2400 ուսանող։

Գործունեության ընթացքում դասընթացները հիմնականում անց են կացրել առկա ուսուցման տարբերակով՝ հատուկ դասընթացների համար ստեղծված, կահավորված և տեխնիկապես հագեցած լսարաններում։

Այդուհանդերձ, ունեցել են դասընթացներ, թրեյնինգներ, որոնք եղել են առցանց կամ հիբրիդային տարբերակով՝ հեռավար և առկա։

Նոր կորոնավիրուսի նետած մարտահրավերն ընդունելով՝ շարունակել են բնականոն դասընթացները հեռավար տարբերակով՝ կիրառելով բազմաթիվ հարթակներ, փորձելով տարբեր մոտեցումներ և մեթոդաբանություն։

Հիմա, երբ ունեն ավելի քան երկու ամսվա ինտենսիվ փորձ, վստահորեն կարող են ասել, որ հաջողում են նաև հեռավար ուսուցման մեջ, քանի որ դասընթացներն անց են կացնում նույն հաճախականությամբ, ինչ առաջ էր, ունեն ուսանողների ավելի լայն աշխարհագրություն և նրանց բարձր գոհունակություն, ինչը փաստում է իրենց հաջողության մասին։

Տարիների գործունեության ընթացքում ձեռք են բերել բազմաթիվ գործընկերային կապեր ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում։ Համագործակցությունները տարբեր ոլորտների հետ են և տարբեր ուղղությամբ՝ ներառելով ինչպես աշխատակիցների վերապատրաստում, այնպես էլ ընկերությունների առաջատար մասնագետների ներգրավում որպես դասախոս։

Դասընթացների ավարտից հետո 3 ամսվա ընթացքում աշխատանքի է անցնում շրջանավարտների միջինում 32%-ը, իսկ դասընթացին հաջորդող 6 ամիսների ընթացքում՝ հասնում 38%-ի։ Նշենք նաև, որ կազմակերպությունում դասընթացների են մասնակցում գործող մասնագետներ՝ վերաորակավորվելու, գիտելիքները խորացնելու և նմանօրինակ այլ նպատակներով, ովքեր իրենց առաջ չեն դնում աշխատանք գտնելու խնդիր։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և ԱՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

Սկսնակ մակարդակի դեպքում`

  • Անգլերենի բազային գիտելիքներ
  • Մաթեմատիկական բազային գիտելիքներ
  • Համակարգչից օգտվելու հմտություններ
  • Համացանցով աշխատելու հմտություններ
  • Զարգացած տրամաբանություն

Միջին մակարդակի դեպքում

  • բազային գիտելիքներ թեստավորման մասին
  • անգլերենի միջին մակարդակի իմացություն

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Սկսնակ մակարդակ

Դիմորդների նախնական գնահատումն իրականացվելու է առցանց թեստի միջոցով։ Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 15 հարցից (հայերեն և անգլերեն լեզուներով 7 մաթեմատիկական և 8 տրամաբանական հարցեր)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր միավոր հավաքած ուսանողներին։

Միջին մակարդակ

Դիմորդների նախնական գնահատումն իրականացվելու է առցանց թեստի միջոցով։ Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 15 հարցից (հայերեն և անգլերեն լեզուներով տրամաբանական հարցեր, թեստավորման բազային գիտելիքների վերաբերյալ հարցեր): Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր միավոր հավաքած ուսանողներին։

*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից (սանդղակը տե՛ս այստեղ)

Դասընթացի վճար

  • Սկսնակ 63.000 ՀՀ դրամ
  • Միջին 159.000 ՀՀ դրամ

Օրինակ՝ «Quality Engineering» սկսնակ մակարդակի դասընթացի մասնակցության քննությունից ունեք 76%-ից բարձր արդյունք և

  • եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի 80%-ը (50,400 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (12,600 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։
  • եթե Դուք մարզից եք, Ձեր դասընթացի 90%-ը (56,700 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 10%-ը (6,300 ՀՀ դրամ) կվճարի մասնակիցը։

«Quality Engineering» ծրագրավորման դասընթացը իրականացվելու է շաբաթական 2 անգամ ( յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու 15-20 ուսանողից։

Սկսնակ մակարդակի դասընթացը բաղկացած է 13 դասից՝ տեսական և գործնական մասերից, նախագծերի իրականացումից։

  • Գործնական մասում ուսանողները կծանոթանան թեստավորման հիմունքներին, թեստավորմանը ծրագրավորման Life Cycle - ի ընթացքում, կսովորեն թեստավորման ստատիկ և դինամիկ տեխնիկաները, կուսումնասիրեն Agile մեթոդաբանությունը, SCRUM/Kanban միջավայրերը, կսովորեն Branch Management, API and Performance testing։
  • Գործնական մասում ուսանողները կթեստավորեն web form, կհայտնեն bug-երի մասին, կնախագծեն դրական և բացասական փորձարկման դեպքերը վեբ հավելվածի համար, կկատարեն դեսքթոփ հավելվածի ստատիկ review, կիրականացնեն SQL թեստավորում SQLight-ում, Asana կառավարման գործիքով առաջադրանքներ կկատարեն Agile մեթոդաբանությամբ։ Ստեղծելու են նաև repository/branch, master branch-ի համար Pull/push/commit են կատարելու։
  • Նախագծերի վրա աշխատանքը ենթադրում է հատուկ դասընթացի համար գրված հետևյալ ծրագրերի թեստավորում՝ ակնոցների բազայի admin և ոչ admin կոնֆիգուրացիաներով, թրեյնինգ կուրսերի փնտրում, ավելացում, ջնջում։ Ծրագրերն ունեն bug-երով և առանց bug-երի տարբերակներ՝ նախատեսված իրական թեստավորում և վերաթեստավորում իրականացնելու համար։


Միջին մակարդակի դասընթացը բաղկացած է 25 դասից՝ տեսական և գործնական մասերից, նախագծերի իրականացումից։

  • Տեսական մասում ներկայացվելու են Manual-ից Automation QA անցումը, դրա առավելությունները, ինչպես նաև Python, Visual Studio Code environment-ը, փոփոխական և ստանդարտ տվյալների տիպերը։ Ուսանողներն աշխատելու են ֆունկցիաների և ֆայլերի հետ, ուսումնասիրելու են Object Oriented Programming։ Սովորելու են նաև Database Access և Regular Expression, JSON/XML, իմանալու են Web/desktop/mobile հավելվածների կառուցվածքը, Environment Setup-ը։ Սովորելու են նաև Selenium, PyTest Framework, Automation Test Report, Cross Browser Testing-Selenium Grid, Git/GitHub։
  • Գործնական մասում ուսանողները թեստավորելու են “Training Center” նախագիծը, որը նախատեսում է նոր ուսումնական կենտրոնի որոնում և ավելացում։ Նրանք նաև ստեղծելու են py ֆայլը և որոշակի գործողություններ կատարեն։ Կատարելու են վարժություններ ստանդարտ տիպի տվյալների հետ, ապա գրելու են python ծրագիր decision-making վարժություններով, Python Collections-ով, որը կարգավորելու է տվյալների բազայի կապը SQLight-ին, select/update/insert է անելու տվյալը SQLight-ում python-ի միջոցով։ Թեստավորելու են հավելվածները և ճանաչելու են DOM (Document Object Model)-ի տարրերը։ Ստեղծելու են սցենար python+selenium-ով տրված սցենարով, փորձնական թեստեր PyTest Framework-ով։ Ստեղծվելու են միջավայրեր թեստային օրինակներով հետևյալի համար՝ bdg.am, automationpractice.com:
  • Նախագծերի իրականացումը ենթադրում է հետևյալ կայքերի ավտոմատացում՝ bdg.am, automationpractice.com, learn.letskodeit.com։

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով:

Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու են Typeform և Google Forms համակարգը, որոնք թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի դասընթացից առաջին 2 դասից անընդմեջ բացակայության և ընդհանուր դասընթացի 50%-ից պակաս ներկայության դեպքում, ինչպես նաև արտագրության, խարդախության, արդյունքները կեղծելու դեպքում։

Ծրագրի սկսնակ մակարդակի մասնակիցները մանրամասն կծանոթանան թեստավորման հիմունքներին, տեսական կոնցեպտներին ու գործնական աշխատանքի մոտեցումներին, կտիրապետեն թեստավորման ստատիկ և դինամիկ տեխնիկաներին։

Ծրագրի միջին մակարդակի մասնակիցները կխորացնեն գիտելիքները թեստավորման վերաբերյալ, կսովորեն Python լեզու, Selenium Framework, դրանց գործիքներն ու գործընթացները, կտիրապետեն Automation QA-ին։

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև՝

սկսնակ մակարդակ
միջին մակարդակ

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • գերազանցության սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 80% և ավելի միավորի դեպքում)
  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 50% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 50%-ից ցածր միավորի դեպքում)

Լավագույն արդյունքներ ցուցաբերած (80% և ավելի արդյունքներ) ուսանողներին ընկերության կողմից տրվելու է վարձավճարի 10%-ի չափով գումարի ետվերադարձ։

  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Հանձնել առցանց թեստ․ ստորև հղումներով կարող եք հանձնել փորձնական թեստ՝
    սկսնակ մակարդակ
    միջին մակարդակ
  • Ընդունելության թեստից ստացած միավորների հիման վրա կանցկացվի մրցույթ և առավելագույն միավորներ ստացած դիմորդների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացները իրականցվելու են համաֆինանսավորմաբ։ «Quality Engineering» դասընթացին մասնակցելու համար անցկացվելու են ընդունելության քննություններ, որի արդյունքում պետությունը կֆինանսավորի ուսանողների կրթությունը հետևյալ սանդղակով

50%-ից ցածր արդյունք
10%
30%
Երևան
Մարզեր
51%-75% արդյունք
40%
60%
Երևան
Մարզեր
76%-ից բարձր արդյունք
80%
90%
Երևան
Մարզեր

մասնակիցների քանակ

150
Սկսնակ
50
Միջին
200
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

դասավանդողներ

Նելլի Կրտյան

Նելլի Կրտյան

Senior Quality Assurance Engineer

Աննա Հարությունովա

Աննա Հարությունովա

QA Engineer

Վարդան Խալաթյան

Վարդան Խալաթյան

Quality Controler, QA trainer

Ալմաստ Ամիրյան

Ալմաստ Ամիրյան

Quality Assurance Engineer

Մարիա Մանուկյան

Մարիա Մանուկյան

QA Engineer

Սերգեյ Թանթուշյան

Սերգեյ Թանթուշյան

AUA պրոֆեսոր

Մկրտիչ Հովհաննիսյան

Մկրտիչ Հովհաննիսյան

Assurance engineer, python developer