ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Armenian Code Academy-ն համաֆինանսավորմամբ իրականացնում է React.JS ծրագրավորման լեզվի II մակարդակի դասընթաց

Դասընթացի նպատակը

Armenian Code Academy-ն համաֆինանսավորմամբ իրականացնում է 300 մասնակցի համար նախատեսված 3 ամիս տևողությամբ «React.JS II մակարդակի դասընթաց»:

Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կունենան անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնք պահանջվում են սկսնակ ֆրոնտենդ ծրագրավորողից, այդ թվում՝

  • կկարողանան ստեղծել վեբ կայքեր՝ օգտագործելով HTML/CSS/DOM տեխնոլոգիաները
  • կկարողանան ապահովել վեբ կայքերի accessibility-ն՝ օգտագործելով HTML5ի հնարավորությունները
  • ձեռք կբերեն SEO օպտիմալ HTML կոդ՝ օգտագործելով սեմանտիկ տեգեր/մետաթեգեր
  • կկարողանան ստեղծել responsive վեբ կայքեր տարբեր չափսերի սարքերի համար
  • խորությամբ կհասկանան ասինխրոնությունը JavaScript-ում և այլ լեզուների հետ տարբերությունները
  • օգտագործելով Fetch API-ը կկատարեն network request-ներ և կարտապատկերեն ստացած տվյալները
  • կկարողանան օգտագործել ՕՕՊ ճարտարապետությունը կիրառական նախագծի շրջանակներում
  • ձեռք կբերեն chrome devtools գործիքակազմի հետ աշխատելու հմտություններ (վիզուալ թեստավորում, debugging)
  • կկարողանան օգտագործել JSX syntax extension-ը
  • ձեռք կբերեն reusable կոմպոնենտներ նախագծելու հմտություններ
  • կկարողանան կիրառել CSS-ը React JS ֆրեյմվորքում
  • կունենան բավարար գիտելիքներ ինքնակրթվելու և գիտելիքները խորացնելու համար:

ինչ պետք է իմանալ

Armenian Code Academy-ն (ACA) կրթական հաստատություն է, որն առաջարկում է ինտենսիվ դասընթացներ, սեմինարներ և պրակտիկայի հնարավորություններ ՏՏ ոլորտի ամենապահանջված նորարարական մասնագիտացումներով։ Armenian Code Academy-ին նախագծում է ուսումնական ծրագրեր թե՛ ոլորտի սկսնակների, թե՛արդեն փորձառու մասնագետների համար, ովքեր ցանկանում են վերապրոֆիլավորվել կամ խորացնել գիտելիքները:

Ունենալով կրթական ծրագրերի իրականացման մեծ փորձ և համագործակցելով նվիրյալ դասախոսների հետ՝ ACA-ը պատրաստում է առաջատար մասնագետներ, ովքեր աշխատանքի են հրավիրվում հայաստանյան և արտասահմանյան լավագույն ՏՏ կազմակերպությունների կողմից։

Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
  • կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
  • ուսանողներ
  • ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
  • յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար JavaScript լեզվի հիմնային գիտելիքների և բազային անգլերենի իմացությունը պարտադիր է:

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստում ներառված կլինեն ծրագրավորման հիմունքներին վերաբերող տեսական թեստային հարցեր և ծրագրավորման խնդիրներ, որոնք դիմորդները պետք է լուծեն JavaScript լեզվով։ 60% և բարձր արդյունք ցուցաբերած մասնակիցների հետ կանցկացվեն անհատական առցանց ինտերվյուներ, ինչի ընթացքում կգնահատվեն մասնակցի տեխնիկական գիտելիքները, տրամաբանությունը և մոտիվացիան:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև)

Դասընթացի արժեքը – 162,000 ՀՀ դրամ

Դասընթացի վճարումը փուլային է և ունի հետևյալ տեսքը։

Երևան

Մարզեր և Արցախի Հանրապետություն

Կանխավճար՝ 35% (56,700 ՀՀ Դրամ)

II ամիս՝ 28,350 ՀՀ դրամ

III ամիս՝ 28,350 ՀՀ դրամ


Կանխավճար՝ 30% (48,600 ՀՀ Դրամ)

II ամիս՝ 24,300ՀՀ դրամ

III ամիս՝ 24,300ՀՀ դրամ


Օրինակ` ուսանողը գրանցված է Շիրակի մարզում, այս պարագայում նա վճարում է 48,600 դրամ՝ որպես կանխավճար, և 24,300-ական դրամ դասընթացի երկրորդ և երրորդ ամիսների սկզբում (ընդհանուր 97,200 Հհ դրամ)։ 80% առաջադիմություն գրանցելու դեպքում, նա կստանա 64,800 դրամ փոխհատուցում, այսինքն դասընթացի համար կվճարի 32,400 դրամ

React JS ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 4 անգամ (ընդհանուր 52 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ):

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից․

  • տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 50%
  • գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 50%

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված ZOOM հարթակի ծրագրային ապահովման միջոցով:

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հաջորդական 4 տնային հանձնարարություններ չկատարելու դեպքում։

Ուսումնական ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված տեսական և գործնական գիտելիքները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • գերազանցության սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի` 85% և ավելի միավորի դեպքում)
  • ավարտական սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի՝ 50%-84% միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (ամփոփիչ գնահատական՝ 49%-ից ցածր միավորի դեպքում)

Ավարտական քննության արդյունքում 75% և ավել միավոր հավաքած ուսանողներին ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններում հնարավոր թափուր աշխատատեղերի համար:

Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել թեստի փորձնական տարբերակը, որի միջոցով կարող եք ծանոթանալ խնդիրների տեսակներին և բարդությանը։

Հանձնել փորձնական թեստ՝ հղում

*Տեղեկացնում ենք, որ փորձնական թեստը գիտելիքների ստուգման համար է, իսկ դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

«React.JS II մակարդակի (Intermediate) դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով

*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացը իրականացնող կազմակերպությունը:

50%-ից ցածր արդյունք
30%
40%
Երևան
Մարզեր և ԱՀ
51%-75% արդյունք
50%
60%
Երևան
Մարզեր և ԱՀ
76%-ից բարձր արդյունք
70%
80%
Երևան
Մարզեր և ԱՀ

մասնակիցների քանակ

300
Միջին

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 16:00

դասավանդողներ

Վրեժ Հովհաննիսյան

Վրեժ Հովհաննիսյան

Chief Technology Officer

Արամ Մարգարյան

Արամ Մարգարյան

Senior Software Engineer

Էլմիրա Ավագյան

Էլմիրա Ավագյան

Software Engineer

Համիկ Համբարձումյան

Համիկ Համբարձումյան

Lead of CRM front end team