ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «React.js» ծրագրավորման դասընթացներ

Դասընթացի նպատակը

«Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցը համաֆինանսավորմամբ իրականացնում է 200 մասնակցի համար նախատեսված սկսնակ (150 մասնակից) և միջին (50 մասնակից) մակարդակների «React.JS» ծրագրավորման դասընթացներ), որը հնարավորություն կտա.

Սկսնակ մակարդակի ուսանողներին՝

  • ստեղծել ժամանակակից պահանջներին և ստանդարտներին համապատասխանող դինամիկ և ինտերակտիվ React SPA հավելվածներ (single page application) և վեբ կայքեր
  • կիրառել JavaScript-ի ամենահայտնի գրադարաններից մեկի՝ Redux.js-ի հնարավորությունները React-ում
  • աշխատել RESTful API-երի հետ
  • ծանոթանալ կայքերի նախագծման և պատրաստման ժամանակ կիրառվող գործիքակազմին (git, github, npm, Webpack, Babel) և ճիշտ կիրառել դրանք
  • ծանոթանալ domain/hosting հասկացություններին և կարողանալ իրենց պրոյեկտները տեղադրել hosting-ում

Միջին մակարդակի ուսանողներն՝

  • ստեղծել ժամանակակից պահանջներին և ստանդարտներին համապատասխանող դինամիկ և ինտերակտիվ React SPA հավելվածներ (single page application) և վեբ կայքեր
  • կիրառել JavaScript-ի ամենահայտնի գրադարաններից մեկի՝ Redux.js-ի հնարավորությունները React-ում
  • աշխատել RESTful API-երի հետ
  • ծանոթանալ կայքերի նախագծման և պատրաստման ժամանակ կիրառվող գործիքակազմին (git, github, npm, Webpack, Babel) և ճիշտ կիրառել դրանք
  • ծանոթանալ domain/hosting հասկացություններին և կարողանալ իրենց պրոյեկտները տեղադրել hosting-ում
  • ավելի խորացնել իրենց Redux.js-ի գիտելիքներն ու հմտությունները՝ կիրառելով տարբեր middleware-ներ
  • աշխատելով իրական պրոյեկտի վրա, նախագծել և կազմակերպել կայքի օգտատերերի համար Authorization-ի և Authentication-ի հնարավորություններ՝ օգտագործելով ոչ միայն Firebase տեխնոլոգիան, այլև ինքնուրույն ստեղծելով JWT Authorization-ով աշխատող համակարգեր


ինչ պետք է իմանալ

Սայենս հաբ ՍՊԸ-ն ՏՏ ոլորտում գործող կազմակերպություն է, որը գրանցվել է 2019թ․, ՀՀ կառավարությունից (ԲՏԱՆ) ստանալով ՏՏ ոլորտի համար սահմանված արտոնությունների իրավունք։ Նրա կողմից հիմնադրված «Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցը իր գործունեությունը սկսել է 2019թ․ հունիսին՝ cs50x Armenia (Հարվարդի համալսարանում դասավանդվող cs50-ի նմանատիպը. հղում) ծրագրով, որն իրականացվեց Երևանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում։ Ծրագրին մասնակցելու հայտով դիմածների թիվը մոտ 1500 էր: Ծրագիրը ողջունվեց նաև Հարվարդի համալսարանի ներկայացուցչի, ինչպես նաև Հարվարդի, Ստենֆորդի, Յեյլի համալսարաններում #cs50harvard հանրահայտ դասընթացի հեղինակ, համաշխարհային կրթական համբավ ունեցող Դեվիդ Մելոնի կողմից (հղում): Դրան հաջորդեց և մինչ այժմ հաջողությամբ ընթանում է տարաշերտ կրթական գործընթաց, միտված՝ ՏՏ/ծրագրավորման ոլորտի կարիքներին և պահանջներին համաչափ որակյալ մասնագետներ պատրաստելուն։ Առհասարակ Bitschool-ի գաղափարը միտված էր հանրության շրջանում ծրագրավորման՝ բարդ ու դժվարահասանելի ոլորտներից մեկը լինելու կարծրատիպի կոտրմանը (#Ծրագրավորումը բոբո չէ)։ Bitschool-ը հիմնադրվեց որպես տարածաշրջանում ծրագրավորման և բիզնեսի յուրահատուկ դպրոց, որը միջազգային ստանդարտներին համապատասխան իր մեթոդաբանությամբ ու արժեքային համակարգով կքաջալերի տարբեր սերունդներին յուրացնելու ոլորտը։

Bitschool-ի առաքելությունն է խթանել դպրոցականների համակողմանի զարգացվածությունը, կրթել բարձրակարգ մասնագետների և Հայաստանը դարձնել աշխարհում առաջատար ստարտափ երկիր՝ պատրաստելով երազող, գործող և անսահմանափակ մտածողությամբ ստարտափ սերունդ (#StartupGeneration)։

Bitschool-ի համագործակցային դաշտը, ոլորտները․

  • Preezma (web programming courses, company’s website design and maintenance, cs50x Armenia – Համակարգչային գիտությունների և ծրագրավորման դասընթաց, որը Հայաստանում կազմակերպվեց առաջին անգամ)
  • Achigo creative digital company (marketing, pr, video production, web design courses)
  • Երևանի քաղաքապետարան՝ Երևանի հանրակրթական դպրոցներում Bitschool-ի bitschool_small (հղում) և bitschool_high (հղում)` 9-15 տարեկան դպրոցականների համար նախատեսված կրթական ծրագրերի ներդրում, Bitschool-ի մասնաճյուղերի հիմնադրման գործընթաց (կորոնավիրուսի պատճառով՝ դադար) Կենտրոն համայնքի դպրոցներում
  • Հայ-ռուսական Սլավոնական համալսարան (cs50x Armenia ծրագիր)
  • ՀՀ Կառավարություն․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն («React.JS» դասընթացների անցկացման դրամաշնորհային ծրագիր)։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • Մաթեմատիկական առնվազն նվազագույն գիտելիքներ
  • Տրամաբանական ունակություններ
  • Համակարգչից օգտվելու տարրական հմտություններ
  • ՏՏ/ծրագրավորման ոլորտում մասնագիտացում (տվյալ դեպքում՝ front-end web developer-ի) ձեռք բերելու մեծ ցանկություն, բարձր մոտիվացիա
  • Անգլերեն լեզվի նվազագույն իմացություն
  • Ինքնակրթվելու, սովորելու մեծ ցանկություն

Բացի նշվածներից, դիմորդը պետք է հավելյալ բավարարի հետևյալ պահանջներին.

Սկսնակի դեպքում

  • HTML&CSS ծրագրավորման տեխնոլոգիաների բավարար իմացություն
  • JavaScript ծրագրավորման լեզվի իմացության որոշակի մակարդակ (անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն կարճատև վարպետաց դասեր)։

Միջինի դեպքում

  • HTML & CSS ծրագրավորման տեխնոլոգիաների միջին կամ բարձր մակարդակի իմացություն։
  • JavaScript ծրագրավորման լեզվի իմացության միջին կամ բարձր մակարդակ։

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Թեստը երկլեզու է՝ հայերեն, անգլերեն:

Դիմորդների նախնական գնահատումն իրականացվելու է առցանց թեստի միջոցով։ Ընդունելության առցանց թեստը սկսնակների մակարդակի համար բաղկացած կլինի 30 հարցից (7 հարց՝ HTML & CSS-ից, 13՝ JavaSript-ից, 3-ը՝ մաթեմատիկայից, 7-ը՝ տրամաբանությունից), իսկ միջին մակարդակի համար՝ 40 հարցից (8 հարց՝ HTML & CSS-ից, 17՝ JavaSript-ից, 5-ը՝ մաթեմատիկայից, 10-ը՝ տրամաբանությունից)։ Թեստերի արդյունքում նախապատվությունը կտրվեն առնվազն 60% հավաքած դիմորդներին՝ ավելի շատ բանիմաց և մոտիվացված մարդկանց հավաքագրման, նրանց՝ ավելի քիչ վճարման հնարավորություն տալու նպատակով:

*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից (սանդղակը տե՛ս այստեղ)

Քննության արդյունքների հիման վրա կսահմանվի դասընթացի վճարի այն մասը, որը պետք է կատարի դասընթացի մասնակիցը։

Դասընթացի արժեք

  • Սկսնակ մակարդակ - 107,500 հազար դրամ (62ժամ/10.3 շաբաթ/2.4 ամիս)
  • Միջին մակարդակ - 138,500 հազար դրամ (80ժամ/13.3 շաբաթ/3.1 ամիս)

Օրինակ՝ «React.JS» սկսնակ մակարդակի դասընթացի մասնակցության քննությունից ունեք 76%-ից բարձր արդյունք և

  • եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի 80%-ը (86,000 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (21,500 ՀՀ դրամ) կվճարեք Դուք
  • եթե Դուք մարզից եք, Ձեր դասընթացի 90%-ը (96,750 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 10%-ը (10,750 ՀՀ դրամ) կվճարեք Դուք

«React.js» ծրագրավորման դասընթացը իրականացվելու է․ սկսնակների ծրագրի համար, շաբաթական 3 անգամ, ընդհանուր 31 դաս՝ յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ, դասընթացն ընդհանուր կտևի 2.4 ամիս, իսկ միջին մակարդակի ծրագրի համար՝ նույնպես շաբաթական 3 անգամ, ընդհանուր՝ 40 դաս՝ յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 3.1 ամիս: Խմբերը կազմված են լինելու մինչև 25 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից (թեմատիկ մանամասները՝ ուսումնական ծրագրում)։

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Zoom ծրագրային ապահովման միջոցով:

Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու է classmarker համակարգը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի Bitschool-ի ակադեմիական ազնվության կանոնակարգի նորմերը սահմանված քանակով խախտելու դեպքում։

Ակադեմիական ազնվություն


Դասընթացի ակադեմիական ազնվության փիլիսոփայությունը լավագույնս սահմանվում է որպես «եղի՛ր ողջամիտ»: Դասընթացը ցույց է տալիս, որ խմբի ընկերների և այլոց հետ փոխհարաբերությունները կարող են նպաստել դասընթացի նյութի յուրացմանը: Այնուամենայնիվ կա սահմանագիծ՝ մեկ ուրիշին օգնելու և նրան աշխատանքը տրամադրելու միջև: Սույն քաղաքականությունը բնութագրում է այդ սահմանագծի երկու կողմն էլ:
Դասընթացին առնչվող Ձեր բոլոր աշխատանքների էությունը պետք է լինի այն, որ դրանք լինեն Ձեր սեփականը: Համագործակցությունը գործնական խնդիրների լուծման ժամանակ չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ դուք կարող եք խնդրել խմբի ընկերներին և այլոց օգնության համար, եթե այդ օգնությունը չի հանգեցնում նրան, որ նա Ձեր փոխարեն կատարում է Ձեր աշխատանքը: Ընդհանուր առմամբ, օգնության խնդրանքով, դուք կարող եք ցույց տալ ձեր կոդը ուրիշներին, բայց դուք չեք կարող դիտել նրանցը, քանի դեռ դուք և նրանք հարգում եք այս քաղաքականության սահմանափակումները: Դասընթացի թեստավորումների ժամանակ համագործակցությունն ընդհանրապես չի թույլատրվում: Համագործակցությունը դասընթացի ավարտական նախագծի շրջանակներում թույլատրվում է այնքան, որքան նախատեսված է դրա պահանջներով:

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 60% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

Սկսնակ և միջին մակարդակի համար

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 60% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության դրական արդյունքի՝ 60%-ից ցածր միավորի դեպքում)

Ակնկալվող կրթական վերջնարդյունքները

Սկսնակ մակարդակի համար.

Դասընթացի ավարտին մասնակիցները.

  • կկարողանան ստեղծել ժամանակակից պահանջներին և ստանդարտներին համապատասխանող դինամիկ և ինտերակտիվ React SPA հավելվածներ (single page application) և վեբ կայքեր
  • կկարողանան կիրառել JavaScript-ի ամենահայտնի գրադարաններից մեկի՝ Redux.js-ի հնարավորությունները
  • կկարողանան աշխատել RESTful API-երի հետ
  • կծանոթանան կայքերի նախագծման և պատրաստման ժամանակ կիրառվող գործիքակազմին (git, github, npm, Webpack, Babel) և ճիշտ կկիրառեն դրանք
  • կծանոթանան domain/hosting հասկացություններին և կկարողանան իրենց պրոյեկտները տեղադրել hosting-ում

Միջին մակարդակի համար.

Դասընթացի ավարտին մասնակիցները.

  • ավելի կխորացնեն իրենց Redux.js-ի գիտելիքներն ու հմտությունները
  • կկարողանան կիրառել տարբեր middleware-ներ
  • աշխատելով իրական պրոյեկտի վրա, կկարողանան նախագծել և կազմակերպել կայքի օգտատերերի համար Authorization-ի և Authentication-ի հնարավորություններ՝ օգտագործելով ոչ միայն Firebase տեխնոլոգիան, այլև ինքնուրույն ստեղծելով JWT Authorization-ով աշխատող համակարգեր։

Լավագույն արդյունքներ ցուցաբերած 3-5 քանակի ուսանողներին հնարավորություն կտրվի փորձաշրջան անցնել գործընկեր ընկերություններում։

Ծրագրի մասնակիցները մանրամասն կծանոթանան և կյուրացնեն հետևյալ թեմաները.

Սկսնակ մակարդակ

  • Getting Started
  • Understanding the Base Features & Syntax
  • Working with Lists and Conditionals
  • Styling React components
  • Debugging React Apps
  • Diving Deeper into Components & React Internals
  • Reaching out to the Web
  • Multi-Page-Feeling in a Single-Page-App Routing
  • Forms and Form Validation
  • React Hooks
  • Redux
  • Deploying the App to the Web
  • Final Project


Միջին մակարդակ

  • Getting Started
  • Understanding the Base Features & Syntax
  • Working with Lists and Conditionals
  • Styling React components
  • Debugging React Apps
  • Diving Deeper into Components & React Internals
  • Reaching out to the Web
  • Multi-Page-Feeling in a Single-Page-App Routing
  • Forms and Form Validation
  • React Hooks
  • Redux
  • Deploying the App to the Web
  • Redux Advanced
  • Using Authentication to our project
  • Final Project

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝

սկսնակ մակարդակ

միջին մակարդակ

  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Հանձնել առցանց թեստ

ստորև հղումներով կարող եք հանձնել փորձնական թեստ՝

սկսնակ մակարդակ

միջին մակարդակ

  • Ընդունելության թեստից ստացած միավորների հիման վրա կանցկացվի մրցույթ և առավելագույն միավորներ ստացած դիմորդների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացները իրականցվելու են համաֆինանսավորմամբ։ «React.JS» դասընթացին մասնակցելու համար անցկացվելու են ընդունելության քննություններ, որի արդյունքում պետությունը կֆինանսավորի ուսանողների կրթությունը հետևյալ սանդղակով

50%-ից ցածր արդյունք
10%
30%
Երևան
Մարզեր
51%-75% արդյունք
40%
60%
Երևան
Մարզեր
76%-ից բարձր արդյունք
80%
90%
Երևան
Մարզեր

մասնակիցների քանակ

150
Սկսնակ
50
Միջին
200
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԼՐԱՑՐԵ՛Ք ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿԸ

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 18:00

դասավանդողներ

Անդրանիկ Քեշիշյան

Անդրանիկ Քեշիշյան

Senior Full-Stack JavaScript Engineer

Մասիս Կարապետյան

Մասիս Կարապետյան

Full Stack Software Engineer

Փեյման Գազվինի

Փեյման Գազվինի

React Native Engineer

Սամվել Տեր-Խաչատրյան

Սամվել Տեր-Խաչատրյան

Full-stack JavaScript Developer

Խաչիկ Ավագյան

Խաչիկ Ավագյան

Full-Stack Software Engineer

Էդուարդ Հայրապետյան

Էդուարդ Հայրապետյան

Full Stack Developer