ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «React.js» ծրագրավորման դասընթացներ

Դասընթացի նպատակը

«Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցը համաֆինանսավորմամբ իրականացնում է 200 մասնակցի համար նախատեսված սկսնակ (150 մասնակից) և միջին (50 մասնակից) մակարդակների «React.JS» ծրագրավորման դասընթացներ), որը հնարավորություն կտա.

Սկսնակ մակարդակի ուսանողներին՝

  • ստեղծել ժամանակակից պահանջներին և ստանդարտներին համապատասխանող դինամիկ և ինտերակտիվ React SPA հավելվածներ (single page application) և վեբ կայքեր
  • կիրառել JavaScript-ի ամենահայտնի գրադարաններից մեկի՝ Redux.js-ի հնարավորությունները React-ում
  • աշխատել RESTful API-երի հետ
  • ծանոթանալ կայքերի նախագծման և պատրաստման ժամանակ կիրառվող գործիքակազմին (git, github, npm, Webpack, Babel) և ճիշտ կիրառել դրանք
  • ծանոթանալ domain/hosting հասկացություններին և կարողանալ իրենց պրոյեկտները տեղադրել hosting-ում։

Միջին մակարդակի ուսանողներն՝

  • ստեղծել ժամանակակից պահանջներին և ստանդարտներին համապատասխանող դինամիկ և ինտերակտիվ React SPA հավելվածներ (single page application) և վեբ կայքեր
  • կիրառել JavaScript-ի ամենահայտնի գրադարաններից մեկի՝ Redux.js-ի հնարավորությունները React-ում
  • աշխատել RESTful API-երի հետ
  • ծանոթանալ կայքերի նախագծման և պատրաստման ժամանակ կիրառվող գործիքակազմին (git, github, npm, Webpack, Babel) և ճիշտ կիրառել դրանք
  • ծանոթանալ domain/hosting հասկացություններին և կարողանալ իրենց պրոյեկտները տեղադրել hosting-ում
  • ավելի խորացնել իրենց Redux.js-ի գիտելիքներն ու հմտությունները՝ կիրառելով տարբեր middleware-ներ
  • աշխատելով իրական պրոյեկտի վրա, նախագծել և կազմակերպել կայքի օգտատերերի համար Authorization-ի և Authentication-ի հնարավորություններ՝ օգտագործելով ոչ միայն Firebase տեխնոլոգիան, այլև ինքնուրույն ստեղծելով JWT Authorization-ով աշխատող համակարգեր։

ինչ պետք է իմանալ

Սայենս հաբ ՍՊԸ-ն ՏՏ ոլորտում գործող կազմակերպություն է, որը գրանցվել է 2019թ․, ՀՀ կառավարությունից (ԲՏԱՆ) ստանալով ՏՏ ոլորտի համար սահմանված արտոնությունների իրավունք։ Նրա կողմից հիմնադրված «Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցը իր գործունեությունը սկսել է 2019թ․ հունիսին՝ cs50x Armenia (Հարվարդի համալսարանում դասավանդվող cs50-ի նմանատիպը. հղում) ծրագրով, որն իրականացվեց Երևանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում։ Ծրագրին մասնակցելու հայտով դիմածների թիվը մոտ 1500 էր: Ծրագիրը ողջունվեց նաև Հարվարդի համալսարանի ներկայացուցչի, ինչպես նաև Հարվարդի, Ստենֆորդի, Յեյլի համալսարաններում #cs50harvard հանրահայտ դասընթացի հեղինակ, համաշխարհային կրթական համբավ ունեցող Դեվիդ Մելոնի կողմից (հղում): Դրան հաջորդեց և մինչ այժմ հաջողությամբ ընթանում է տարաշերտ կրթական գործընթաց, միտված՝ ՏՏ/ծրագրավորման ոլորտի կարիքներին և պահանջներին համաչափ որակյալ մասնագետներ պատրաստելուն։ Առհասարակ Bitschool-ի գաղափարը միտված էր հանրության շրջանում ծրագրավորման՝ բարդ ու դժվարահասանելի ոլորտներից մեկը լինելու կարծրատիպի կոտրմանը (#Ծրագրավորումը բոբո չէ)։ Bitschool-ը հիմնադրվեց որպես տարածաշրջանում ծրագրավորման և բիզնեսի յուրահատուկ դպրոց, որը միջազգային ստանդարտներին համապատասխան իր մեթոդաբանությամբ ու արժեքային համակարգով կքաջալերի տարբեր սերունդներին յուրացնելու ոլորտը։

Bitschool-ի առաքելությունն է խթանել դպրոցականների համակողմանի զարգացվածությունը, կրթել բարձրակարգ մասնագետների և Հայաստանը դարձնել աշխարհում առաջատար ստարտափ երկիր՝ պատրաստելով երազող, գործող և անսահմանափակ մտածողությամբ ստարտափ սերունդ (#StartupGeneration)։

Bitschool-ի համագործակցային դաշտը, ոլորտները․

  • Preezma (web programming courses, company’s website design and maintenance, cs50x Armenia – Համակարգչային գիտությունների և ծրագրավորման դասընթաց, որը Հայաստանում կազմակերպվեց առաջին անգամ)
  • Achigo creative digital company (marketing, pr, video production, web design courses)
  • Երևանի քաղաքապետարան՝ Երևանի հանրակրթական դպրոցներում Bitschool-ի bitschool_small (հղում) և bitschool_high (հղում)` 9-15 տարեկան դպրոցականների համար նախատեսված կրթական ծրագրերի ներդրում, Bitschool-ի մասնաճյուղերի հիմնադրման գործընթաց (կորոնավիրուսի պատճառով՝ դադար) Կենտրոն համայնքի դպրոցներում
  • Հայ-ռուսական Սլավոնական համալսարան (cs50x Armenia ծրագիր)
  • ՀՀ Կառավարություն․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն («React.JS» դասընթացների անցկացման դրամաշնորհային ծրագիր)։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և ԱՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • Մաթեմատիկական առնվազն նվազագույն գիտելիքներ
  • Տրամաբանական ունակություններ
  • Համակարգչից օգտվելու տարրական հմտություններ
  • ՏՏ/ծրագրավորման ոլորտում մասնագիտացում (տվյալ դեպքում՝ front-end web developer-ի) ձեռք բերելու մեծ ցանկություն, բարձր մոտիվացիա
  • Անգլերեն լեզվի նվազագույն իմացություն
  • Ինքնակրթվելու, սովորելու մեծ ցանկություն

Բացի նշվածներից, դիմորդը պետք է հավելյալ բավարարի հետևյալ պահանջներին.

Սկսնակի դեպքում

  • HTML&CSS ծրագրավորման տեխնոլոգիաների բավարար իմացություն
  • JavaScript ծրագրավորման լեզվի իմացության որոշակի մակարդակ (անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն կարճատև վարպետաց դասեր)։

Միջինի դեպքում

  • HTML & CSS ծրագրավորման տեխնոլոգիաների միջին կամ բարձր մակարդակի իմացություն։
  • JavaScript ծրագրավորման լեզվի իմացության միջին կամ բարձր մակարդակ։

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Թեստը երկլեզու է՝ հայերեն, անգլերեն:

Դիմորդների նախնական գնահատումն իրականացվելու է առցանց թեստի միջոցով։ Ընդունելության առցանց թեստը սկսնակների մակարդակի համար բաղկացած կլինի 30 հարցից (7 հարց՝ HTML & CSS-ից, 13՝ JavaSript-ից, 3-ը՝ մաթեմատիկայից, 7-ը՝ տրամաբանությունից), իսկ միջին մակարդակի համար՝ 40 հարցից (8 հարց՝ HTML & CSS-ից, 17՝ JavaSript-ից, 5-ը՝ մաթեմատիկայից, 10-ը՝ տրամաբանությունից)։ Թեստերի արդյունքում նախապատվությունը կտրվեն առվազն 60% հավաքած դիմորդներին՝ ավելի շատ բանիմաց և մոտիվացված մարդկանց հավաքագրման, նրանց՝ ավելի քիչ վճարման հնարավորություն տալու նպատակով:

*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից (սանդղակը տե՛ս այստեղ

Քննության արդյունքների հիման վրա կսահմանվի դասընթացի վճարի այն մասը, որը պետք է կատարի դասընթացի մասնակիցը։ Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է դասընթացի մեկնարկից առաջ կատարի վճարումը։

Դասընթացի արժեք

Սկսնակ մակարդակ - 107,500 հազար դրամ (62ժամ/10.3 շաբաթ/2.4 ամիս)

Միջին մակարդակ - 138,500 հազար դրամ (80ժամ/13.3 շաբաթ/3.1 ամիս)

Օրինակ՝ «React.JS» սկսնակ մակարդակի դասընթացի մասնակցության քննությունից ունեք 76%-ից բարձր արդյունք և

  • եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի 80%-ը (86,000 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (21,500 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։
  • եթե Դուք մարզից եք, Ձեր դասընթացի 90%-ը (96,750 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 10%-ը (10,750 ՀՀ դրամ) կվճարի մասնակիցը։

«React.js» ծրագրավորման դասընթացը իրականացվելու է․ սկսնակների ծրագրի համար, շաբաթական 3 անգամ, ընդհանուր 31 դաս՝ յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ, դասընթացն ընդհանուր կտևի 2.4 ամիս, իսկ միջին մակարդակի ծրագրի համար՝ նույնպես շաբաթական 3 անգամ, ընդհանուր՝ 40 դաս՝ յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 3.1 ամիս: Խմբերը կազմված են լինելու մինչև 25 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից (թեմատիկ մանամասները՝ ուսումնական ծրագրում)։

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Zoom ծրագրային ապահովման միջոցով:

Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու է classmarker համակարգը (https://www.classmarker.com/#tests), որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի Bitschool-ի ակադեմիական ազնվության կանոնակարգի նորմերը սահմանված քանակով խախտելու դեպքում։

Ծրագրի մասնակիցները մանրամասն կծանոթանան և կյուրացնեն հետևյալ թեմաները.

Սկսնակ մակարդակ

  • Getting Started
  • Understanding the Base Features & Syntax
  • Working with Lists and Conditionals
  • Styling React components
  • Debugging React Apps
  • Diving Deeper into Components & React Internals
  • Reaching out to the Web
  • Multi-Page-Feeling in a Single-Page-App Routing
  • Forms and Form Validation
  • React Hooks
  • Redux
  • Deploying the App to the Web
  • Final Project

Միջին մակարդակ

  • Getting Started
  • Understanding the Base Features & Syntax
  • Working with Lists and Conditionals
  • Styling React components
  • Debugging React Apps
  • Diving Deeper into Components & React Internals
  • Reaching out to the Web
  • Multi-Page-Feeling in a Single-Page-App Routing
  • Forms and Form Validation
  • React Hooks
  • Redux
  • Deploying the App to the Web
  • Redux Advanced
  • Using Authentication to our project
  • Final Project

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝

Սկսնակ մակարդակ

Միջին մակարդակ

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 60% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

Սկսնակ և միջին մակարդակի համար

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 60% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության դրական արդյունքի՝ 60%-ից ցածր միավորի դեպքում):
  • կկարողանան ստեղծել ժամանակակից պահանջներին և ստանդարտներին համապատասխանող դինամիկ և ինտերակտիվ React SPA հավելվածներ (single page application) և վեբ կայքեր
  • կկարողանան կիրառել JavaScript-ի ամենահայտնի գրադարաններից մեկի՝ Redux.js-ի հնարավորությունները
  • կկարողանան աշխատել RESTful API-երի հետ
  • կծանոթանան կայքերի նախագծման և պատրաստման ժամանակ կիրառվող գործիքակազմին (git, github, npm, Webpack, Babel) և ճիշտ կկիրառեն դրանք
  • կծանոթանան domain/hosting հասկացություններին և կկարողանան իրենց պրոյեկտները տեղադրել hosting-ում։

Ակնկալվող կրթական վերջնարդյունքները

Սկսնակ մակարդակի համար.

Դասընթացի ավարտին մասնակիցները.

Միջին մակարդակի համար.

Դասընթացի ավարտին մասնակիցները.

  • ավելի կխորացնեն իրենց Redux.js-ի գիտելիքներն ու հմտությունները
  • կկարողանան կիրառել տարբեր middleware-ներ
  • աշխատելով իրական պրոյեկտի վրա, կկարողանան նախագծել և կազմակերպել կայքի օգտատերերի համար Authorization-ի և Authentication-ի հնարավորություններ՝ օգտագործելով ոչ միայն Firebase տեխնոլոգիան, այլև ինքնուրույն ստեղծելով JWT Authorization-ով աշխատող համակարգեր։

Լավագույն արդյունքներ ցուցաբերած 3-5 քանակի ուսանողներին հնարավորություն կտրվի փորձաշրջան անցնել գործընկեր ընկերություններում։

  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Հանձնել առցանց թեստ․ ստորև հղումներով կարող եք հանձնել փորձնական թեստ՝
    սկսնակ մակարդակ
    միջին մակարդակ
  • Ընդունելության թեստից ստացած միավորների հիման վրա կանցկացվի մրցույթ և առավելագույն միավորներ ստացած դիմորդների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացները իրականցվելու են համաֆինանսավորմաբ։ «React.JS» դասընթացին մասնակցելու համար անցկացվելու են ընդունելության քննություններ, որի արդյունքում պետությունը կֆինանսավորի ուսանողների կրթությունը հետևյալ սանդղակով

50%-ից ցածր արդյունք
10 %
30 %
Երևան
Մարզեր
51%-75% արդյունք
40 %
60 %
Երևան
Մարզեր
76%-ից բարձր արդյունք
80 %
90 %
Երևան
Մարզեր

մասնակիցների քանակ

150
Սկսնակ
50
Միջին
200
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը։

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 16:00

դասավանդողներ

Անդրանիկ Քեշիշյան

Անդրանիկ Քեշիշյան

Senior Full-Stack JavaScript Engineer

Էդուարդ Հայրապետյան

Էդուարդ Հայրապետյան

Full Stack Developer

Մասիս Կարապետյան

Մասիս Կարապետյան

Full Stack Software Engineer

Փեյման Գազվինի

Փեյման Գազվինի

React Native Engineer

Սամվել Տեր-Խաչատրյան

Սամվել Տեր-Խաչատրյան

Full-Stack JavaScript Software Engineer

Խաչիկ Ավագյան

Խաչիկ Ավագյան

Full-Stack Software Engineer

Դիանա Խերանյան

Դիանա Խերանյան

Frontend Engineer

Սոկրատ Պողոսյան

Սոկրատ Պողոսյան

JavaScript Developer

Աշոտ Հեբոյան

Աշոտ Հեբոյան

Frontend Web Developer