ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «The Gurus» ընկերությունը անվճար իրականացնում է «SAS BASE» ծրագրավորման դասընթացներ

Դասընթացի նպատակը

«The Gurus» ընկերությունը անվճար իրականացնում է 90 մասնակցի համար նախատեսված երկամսյա «SAS BASE» ծրագրավորման դասընթաց, որը հնարավորություն կտա․

Սովորել «SAS Base» ծրագրավորման հիմունքներ, որի միջոցով դուք ձեռք կբերեք հմտություններ վիճակագրական վերլուծությունների իրականացման ոլորտում։ Հատկանշական է, նաև որ Fortune 500-ի թոփ 100 կազմակերպություններից 91-ը օգտագործում է «SAS»։

ինչ պետք է իմանալ

«Դը Գուրուս» ՍՊԸ-ն հանդիսանում է տարածաշրջանում ամենամեծ և ամենափորձառու SAS ծրագրավորողների խումբ ունեցող ընկերություն։ Կազմակերպությունը SAS programming, Data management և Biostatistics-ի ծառայություններ է մատուցում աշխարհահռչակ դեղագործական կազմակերպությունների և ժամանակ առ ժամանակ իր թիմը համալրում է ընկերության մասնագետների կողմից իրականացվող թրեյնինգների միջոցով։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և ԱՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ

  • Անգլերենի B1/B2 մակարդակ (C1/C2 մակարդակի իմացությունը կդիտվի որպես առավելություն )
  • Մաթեմատիկական գիտելիքներ (վիճակագրական գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն)

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 12 հարցից (հայերեն և անգլերեն լեզուներով 6 մաթեմատիկական և 6 տրամաբանական հարցեր)։ Թեստի անցողիկ միավորը Երևանում գրանցված մասնակիցների համար կլինի 20 և ավելի, իսկ մարզերի և Արցախի Հանրապետության դեպքում 15 և ավելի միավորը: Թեսթը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի հարցազրույց որի արդյունքում կընտրվեն դասընթացի մասնակիցները։

*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:

SAS Base դասընթացը բացարձակապես անվճար է :

«SAS Base» ծրագրավորման դասընթացը իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 20 դաս՝ յուրաքանչյուրը 1 ժամ 20 րոպե տևողությամբ): Խումբը կազմված է լինելու մինչև 40 ուսանողից։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից (այլ տարբերակով իրականացվելու դեպքում ներկայացնել համապատասխան ձևով)։

  • Տեսական մասում ներկայացվելու են «SAS Base» ծրագրավորման հիմունքները, որոնց միջոցով մասնակիցները ընդհանուր պատկերացում կկազմեն ծրագրի մասին, տեսական գիտելիքներ կստանան ծրագրով աշխատելու վերաբերյալ։
  • Գործնական մասում` ձեռք բերված տեսական գիտելիքների հիման վրա մասնակիցներին պարբերաբար տրվելու են հանձնարարություններ և խնդիրներ, գիտելիքների գնահատման նպատակով («SAS Base» ծրագրավորման առցանց հարթակում)։

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով:

Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու է առցանց (online) “Zoom”, “www.ejudge.ru” և այլ համակարգեր, որոնք թույլ են տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում՝

  • Դասընթացներին հեռախոսով մասնակցելու դեպքում
  • 2 և ավելի անգամ հանձնարարությունը չկատարելու դեպքում
  • 2 և ավել բացակայության դեպքում
  • Մասնակցի մասին դասընթացավարի 3 և ավել բացասական կարծիքի (feedback) դեպքում

Ծրագրի մասնակիցները մանրամասն կծանոթանան՝ SAS Base ծրագրավորման այն գործիքներին որոնք օգնում են իրականացնել ճշգրիտ վիճակագրություն տվյալների վերլուծությունների, տեսակավորման, դասակարգման միջոցով։

Ուսումնական ծրագրին, “SAS Base” ծրագրի նկարագրությանը և հաճախ տրվող հարցերի պատասխաններին (Օր՝ «Ինչո՞ւ ընտրել «SAS Base», «Որտե՞ղ է օգտագործվում «SAS Base»») կարող եք առավել մանրամասն ծանոթանալ այստեղ

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 80% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • ավարտական սերտիֆիկատ «Դը Գուրուս» ՍՊԸ կողմից (քննության դրական արդյունքի՝ 80% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 50%-ից 80% միավորի դեպքում)

Բարձր արդյունքներ ցուցաբերած մինչև 5 (յուրաքանչյուր խմբից) ուսանողների փորձառնության հնարավորություն կտրվի «Դը Գուրուս» կազմակերպությունում (վճարովի հիմունքներով)։ Փորձառնության ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողները կընդունվեն աշխատանքի։

  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Հանձնել առցանց թեստ
  • Դրական արդյունքի դեպքում կապ կհաստատվի մասնակցի հետ և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ

մասնակիցների քանակ

90
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

դասավանդողներ

Վահե Մարտիրոսյան

Վահե Մարտիրոսյան

Head of SAS department

Էրիկ Թորոսյան

Էրիկ Թորոսյան

SAS programmer

Նաիրի Ալիխանյան

Նաիրի Ալիխանյան

SAS programmer

Հրաչ Գևորգյան

Հրաչ Գևորգյան

SAS programmer

Տիգրան Ալիխանյան

Տիգրան Ալիխանյան

SAS programmer

Նարեկ Թորոսյան

Նարեկ Թորոսյան

SAS programmer

Արթուր Մազմանյան

Արթուր Մազմանյան

SAS programmer

Արթուր Սարգսյան

Արթուր Սարգսյան

SAS programmer

Հասմիկ Մեսրոպյան

Հասմիկ Մեսրոպյան

SAS programmer

Արմեն Քթոյան

Արմեն Քթոյան

Head of Chair of Statistics of ASUE