Դասընթացի նպատակը
«Meettal»-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է 100 մասնակցի համար նախատեսված «Technical Recruitment» դասընթացներ, որը հնարավորություն կտա`
- ձեռք բերել բոլոր այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են տեխնիկական հավաքագրողի մասնագիտական ուղին սկսելու համար։
- արագ կողմնորոշվել ու կառավարել ահռելի քանակությամբ տեղեկատվությունը, ինչպես նաև այդ տեղեկատվության հոսքի մեջ գտնել պետքականը՝ ճիշտ որոշում կայացնելու համար։
- հասկանալ ծրագրավրային ապահովման հիմունքները և կարողանա ծրագրավորողների հետ նույն լեզվով խոսել։
- գրագետ վերլուծել/մեկնաբանել աշխատանքային նկարագրերի մասնագիտական ասպեկտը ծրագրավորողների համար
- գտնել համապատասխան թեկնածուներ և թեկնածուների հետ վստահելի հարաբերթյուններ ստեղծելու կարողություն
ինչ պետք է իմանալ
Meettal-ը առաջատար technical recruitment գործակալությունն է Հայաստանում:
Meettal կազմակերպությունը Հայաստանում իր գործունեությունը ծավալում է 2016 թվականի հունիսից։
Այս պահին կազմակերպությունում աշխատում են 10 տեխնիկական հավաքագրողներ (technical recruiter), ովքեր ունեն թե՛ Հայաստանյան, թե՛ միջազգային շուկայի փորձ։
Meettal-ի հավաքագրողները բազմիցս հաղթել են tech recruitment-ի միջազգային մրցույթներում։ 2018-ից 2020 թվականների ընթացքում բազմաթիվ մրցույթների և միջազգային կոնֆերանսների մասնակցելու շնորհիվ Meettal ընկերության հավաքագրողները դարձել են հայտնի ամբողջ աշխարհում։
Meettal֊ը հանդիսանում է նաև ITisArmenia նախագծի համահիմնադիրներից։ ITisArmenia-ի շրջանակներում հավաքագրողները աշխարհի տարբեր ծայրերից տաղանդների են ներգրավում և տեղափոխում Հայաստան:
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և ԱՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- Ուսանողները
- Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
- ԲՏ ոլորտի սկսնակները
- ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
- Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ.
- Անգլերենի իմացություն առնվազն Intermediate մակարդակի
- Մակերեսային պատկերացում ծրագրավորման մասին
- Մակերեսային տեղեկատվության որոնման հմտություններ
Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։
Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 13 հարցից (տեղեկատվություն որոնման ստուգող 10 հարց անգլերեն լեզվով և 3 բաց հարց նամակագրություն կազմելու անգլերեն լեզվով) և կարճ հարցազրույցից (մինչև 15 րոպե):
Ընդունվելու համար պետք է հավաքել միավորների 60%-ը և հաջող անցնել հարցազրույցը:
*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:
Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից (սանդղակը տե՛ս այստեղ):
Քննության արդյունքների հիման վրա կսահմանվի դասընթացի վճարի այն մասը, որը պետք է կատարի դասընթացի մասնակիցը։ Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է դասընթացի մեկնարկից առաջ կատարի վճարումը։
Դասընթացի ընդհանուր արժեք` ներառյալ պետության համաֆինանսավորումը կկազմի ՝ 50.000 ՀՀ դրամ
Օրինակ եթե դասընթացի մասնակցության քննությունից ունեք 76%-ից բարձր արդյունք և
- եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի 80%-ը (40,000 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (10,000 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։
- եթե Դուք մարզից եք, Ձեր դասընթացի 90%-ը (45,000 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 10%-ը (5 ,000 ՀՀ դրամ) կվճարի մասնակիցը։
«Technical Recruitment» դասընթացը իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 28 դաս՝ յուրաքանչյուրը 1-1,5 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է մինչև 30 ուսանողից։
Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից։
- Տեսական մասում 9 ժամ
- Գործնական մասում 18 ժամ
Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Google Meet ծրագրային ապահովման միջոցով:
Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու է Google Forms համակարգը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։
Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի դասերի 50%-ից ավելին բացակայելու դեպքում։
Ծրագրի մասնակիցները մանրամասն կծանոթանան՝
- ծրագրավորման հիմունքներին
- սորսինգի հինումքներին
- կուսումնասիրեն Հայակական աշխատաշուկան և հաղորդակցությունը մասնագետների հետ:
Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ.
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 60% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝
- ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 40% և ավելի միավորի դեպքում)
- մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 40%-ից ցածր միավորի դեպքում)
- Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
- Հանձնել առցանց թեստ՝
փորձնական թեստ - Ընդունելության թեստից ստացած միավորների հիման վրա կանցկացվի մրցույթ և առավելագույն միավորներ ստացած դիմորդների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ:
Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ
Դասընթացները իրականցվելու են համաֆինանսավորմաբ։ «Technical Recruitment» դասընթացին մասնակցելու համար անցկացվելու են ընդունելության քննություններ, որի արդյունքում պետությունը կֆինանսավորի ուսանողների կրթությունը հետևյալ սանդղակով
մասնակիցների քանակ
Ընթացակարգ

Լրացնել գրանցման թերթիկը

Հանձնել առցանց թեստ

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ
Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը։
Դիմի՛ր հիմա
լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը։
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 19:00