ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթաց

Դասընթացի նպատակը

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է 300 մասնակցի համար նախատեսված «Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացը, որը հնարավորություն կտա՝

  • Զարգացնել տեղեկատվական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների ձեռներեցության հմտությունները Հայաստանում։
  • Ձեռք բերել բավարար հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես տեխնոլոգիական ձեռներեց և/կամ զբաղեցնելու ղեկավար հաստիք ՏՏ ընկերությունում։
  • Տիրապետել կառավարման հիմնական սկզբունքներին։
  • Տիրապետել տեխնոլոգիական ձեռներեցության շուկայի և բիզնես մոդելավորման տարրերին:

ինչ պետք է իմանալ

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական և թրեյնինգային կազմակերպությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացը

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • ԲՏ ոլորտի աշխատող մասնագետները,
  • Արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
  • Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • Մաթեմատիկայի բազային գիտելիքներ,
  • Անգլերենի իմացություն (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ),
  • Վերլուծական մտածողություն,
  • ՏՏ ոլորտի բազային գիտելիքներ,
  • Կրթվելու, զարգանալու, նորը սովորելու ձգտում:

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի հայերեն և անգլերեն լեզուներով 10 հարցերից, որոնք կազմված են մաթեմատիկական և տրամաբանական գիտելիքների, ընդհանուր զարգացվածության և ՏՏ ոլորտի վերաբեյալ հարցերից։ Նախապատվությունը տրվելու է 50%-ից բարձր միավորներ հավաքած մասնակիցներին:

Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը:

Կախված դիմորդների ավարտական քննության արդյունքներից և բնակության վայրից՝ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը
մասնակիցներին լրացուցիչ զեղչ կտրամադրի, պետության կողմից վարձավճարի չֆինանսավորվող մասի 75-85%-ի չափով:

Դասընթացի արժեքը – 350,000 ՀՀ դրամ

Արցախյան պատերազմների մասնակիցները, անցնելով դասընթացի ընդունելության կարգը և հաղթահարելով ընդունելության սահմանված շեմը՝ հնարավորություն կունենան անվճար մասնակցել դասընթացին:

Վճարման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:


«Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացն իրականացվելու է շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 30 ժամ՝ յուրաքանչյուրը 2-3 ժամ տևողությամբ):

Խումբը կազմված է լինելու է առավելագույնը 25 ուսանողից։

Դասընթացները իրականացվելու են անցանց (offline) եղանակով՝ որոշ դեպքերում առցանց տարբերակի համադրմամբ, որն իրենից ներկայացնում է իրական ժամանակում ինտերակտիվ դասապրոցեսի անցկացում բոլոր ուսանողների (շահառուների) միաժամանակ մասնակցությամբ:

Մասնակիցներին կտրամադրվի խորհրդատվություն և պրակտիկա՝ կախված վերջիններիս կարիքներից։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի դասընթացից հետևյալ պայմանների դեպքում՝

  • Դասընթացին 50%-ից պակաս մասնակցության դեպքում,
  • Հանձնարարությունները պարբերաբար չկատարելու դեպքում,
  • Այլ մասնակիցների աշխատանքներից ուղղակիորեն օգտվելու և արտագրելու դեպքում:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու՝

  • Տեխնոլոգիական ձեռներեցության շուկայի հասկացողությունը,
  • Առաջնորդումը և կառավարումը տեխնոլոգիական ոլորտում,
  • Բիզնես մոդելավորումը տեխնոլոգիական դարաշրջանում,
  • Շուկայի սեգմենտավորում,
  • Մարքեթինգ,
  • Տեխնոլոգիական ձեռներեցության շուկայի մրցակցային հետազոտություն,
  • Ֆինանսական գրագիտություն և ռիսկերի կառավարում,
  • Ֆոնդահայթայթում և ձեռնարկության ֆինանսավորում,
  • Թեստավորում և նախատիպերի ստեղծում,
  • Pitching/ներկայացման հմտություններ։

Դասընթացի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան նյութեր, գրքերի հղումներ, օգտակար հոդվածներ:

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի սերտիֆիկատ:

Բացի դասընթացին մասնակցությունից, բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին կմասնակցեն 4 ժամ տևողությամբ softskill-երի զարգացման դասընթացի: Դասընթացի հիմնական նպատակը մասնակիցներին՝ ժամանակի կառավարման, որոշումների կայացման, ներկայացման, հաղորդակցման և բանակցյաին հմտությունների փոխանցումն է:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

«Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացը իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (սանդղակը տե՛ս ստորև)`

*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:

[0;50] արդյունք
30%
40%
Երևան
Մարզեր և ԱՀ
(50;76) արդյունք
50%
60%
Երևան
Մարզեր և ԱՀ
[76;100] արդյունք
70%
80%
Երևան
Մարզեր և ԱՀ

մասնակիցների քանակ

300
Միջին

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը։

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 17:00

դասավանդողներ

Սամվել Գևորգյան

Սամվել Գևորգյան

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն

Ամալյա Եղոյան

Ամալյա Եղոյան

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն

Գայանե Առաքելյան

Գայանե Առաքելյան

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ՍՊԸ հիմնադիր, գործադիր տնօրեն

Ռուբեն Օսիպյան

Ռուբեն Օսիպյան

Ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST), «Հիմնարկ» ընկերության համահիմնադիր և տնօրեն

Ամալյա Թումասյան

Ամալյա Թումասյան

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ Բիզնես Ծրագրի ղեկավար

Հասմիկ Մարտիրոսյան

Հասմիկ Մարտիրոսյան

Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզի գործառնական գծով տնօրեն

Միշա Պողոսյան

Միշա Պողոսյան

ԲԱԼ ԼԱԲ հիմնադիր տնօրեն