Դասընթացի նպատակը
Business Development Group-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է 170 մասնակիցների համար նախատեսված «UI/UX ուղղության II մակարդակի (Intermediate)» դասընթաց, որը հնարավորություն կտա ուսանողներին՝
- ստանալ UI-ի (User Interface, Օգտատիրոջ ինթերֆեյս) և UX-ի (User Experience, Օգտատիրոջ փորձ) վերաբերյալ գիտելիքներ
- ծանոթանալ Design Thinking-ի մեթոդաբանությանը
- սովորել ըմբռնել պրոդուկտի տեսլականը UX մասնագետի տեսանկյունից
- աշխատել Design Thinking-ի փուլերի և պրոցեսների հետ
- սովորել մշակել UX Strategy, ուսումնասիրել օգտատերերին և user testing-ներ իրականացնել, կառուցել User Journey և User Flow maps
- ծանոթանալ Android և iOS օպերացիոն համակարգերի և դրանց համար UI/UX դիզայն անելու առանձնահատկություններին
Դասընթացի ավարտին ուսանողներն ունենալու են UX Design-ի և UI Design-ի խորացված գիտելիքներ, կատարված առաջադրանքներ՝ mobile կամ web պրոյեկտներ։
ինչ պետք է իմանալ
Դասընթացն անց է կացնում Business Development Group ընկերությունը, որը հիմնադրվել է 2009 թվականին և 11 տարուց ավելի է՝ ապահովում է մասնագիտական կրթություն բազմաթիվ ուղղություններով՝ ունենալով մեծ ներդրում Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում։
Ընկերությունն անց է կացնում դասընթացներ ինչպես ուսանողների, այնպես էլ գործող մասնագետների համար՝ օգնելով նրանց զարգացնել գիտելիքները և կուտակել նոր հմտություններ ու փորձ։
Ընկերությունն ունի դասընթացներ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով՝ տալով կրթություն ուսանողներին ինչպես մայրաքաղաքից, ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից, այնպես էլ արտերկրից։
Business Development Group ընկերությունն անց է կացրել ավելի քան 550 դասընթացներ հետևյալ ուղղություններով՝ ծրագրավորում, մարքեթինգ, ֆինանսներ, մենեջմենթ, մարդկային ռեսուրսներ, փափուկ հմտություններ:
Տարեկան այստեղ սովորում են միջինում 3000 ուսանող, որոնցից 30%-ը՝ միջինում 800-900 ուսանող, աշխատանքի է անցնում դասընթացի ավարտին հաջորդող 6 ամիսների ընթացքում:
Տարիների գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել բազմաթիվ գործընկերային կապեր ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում։
Ընկերությունն արդեն ունի դրամաշնորհների իրականացման փորձ՝ 2020 թվականին իրականացվել է երեք ուղղությամբ դասընթացներ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ։
Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը)
- կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցներ
- ուսանողներ
- ԲՏ ոլորտի սկսնակներ և աշխատող մասնագետներ
- յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
- անգլերենի միջին մակարդակի իմացություն
- Adobe XD, Wireframe tools, Sitemap գործիքներ
- պորտֆոլիո և նվազագույնը 1 նախագծի առկայություն (Behance և Dribbble հղումներով)
Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։
Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 15 հարցից, որոնք ստուգելու են մասնագիտական բազային գիտելիքները։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին*:
* Բարձր մրցակցության և մասնակիցների սահմանափակ լինելու պայմաններում՝ դիմորդների գիտելիքների գնահատման համար անց է կացվելու հարցազրույց, որը թույլ է տալու լրացուցիչ ստուգել դիմորդների հմտությունները։
Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքներից (սանդղակը տե՛ս ստորև)
Դասընթացի վճար՝ 120․000 ՀՀ դրամ
Ընտրության փուլն անցնելուց հետո մասնակիցը վճարում է դասընթացի արժեքի 50%-ը (60,000)՝ անկախ ընդունելության քննության արդյունքից։ Դասընթացի ավարտական քննությունը հանձնելուց հետո կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ։
Օրինակ, դասընթացի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը կազմել է 80%, ապա
- Եթե Դուք Երևանից եք, դասընթացի 70%-ը (84․000 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 30%-ը (36․000 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։ Դասընթացի ավարտին Business Development Group ընկերությունը կվերադարձնի Ձեզ 30,000 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի 24, 000 ՀՀ դրամ։
- Եթե Դուք մարզից եք կամ Արցախի Հանրապետությունից, Ձեր դասընթացի համաֆինանսավորման չափը կկազմի 80%-ը (96․000 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (24․000 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։ Դասընթացի ավարտին Business Development Group ընկերությունը կվերադարձնի Ձեզ 36,000 ՀՀ դրամ, այսպիսով Ձեր կողմից վճարվող ուսման վարձը կկազմի 24, 000 ՀՀ դրամ։
«UI/UX II մակարդակ» դասընթացն իրականացվելու է շաբաթական 2 անգամ (ընդհանուր 21 դաս՝ յուրաքանչյուրը 2,5 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է մինչև 20 ուսանողից։
Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից՝
- տեսական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 51.8%
- գործնական մասը կկազմի ընդհանուր դասընթացի 48.2%
Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Zoom հարթակի ծրագրային ապահովման միջոցով:
Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է Testportal հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։
Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում։
- Երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով կամ առանց զգուշացումների տնային աշխատանք չկատարող ուսանողները
- Երեք դաս անընդմեջ անհարգելի պատճառով կամ առանց զգուշացումների բացակայող ուսանողները
Դասընթացի մասնակիցներ հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու
- Design Thinking-ի մեթոդաբանություն
- UX Strategy, UX Research, User Testings
- User Journey vs User Flow
- UX հոգեբանություն
- Website wireframe, Mobile application wireframe, UX tools
- UI mockup և UI style
- Դիզայնի լեզուներ
- Գույների թեորիա
- Աշխատանք կոնտենտի հետ
- Android, iOS և Web
- Ադապտիվ դիզայն
- Desktop, tablet, mobile էկրանների ստեղծում
- Անիմացիաներ
- UI KIt
- HTML, CSS, JS բազային գիտելիքներ, React js. library և Angular.js framework
- Ռեզյումեի և պորտֆոլիոյի ստեղծում
Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ/նախագիծ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։
Ուսանողի վերջնական գնահատականը ձևավորվում է երեք բաղադրիչների հիման վրա՝ դասապրոցեսի ակտիվություն (20%), տնային հանձնարարությունների կատարում (30%), ավարտական քննություն (50%)։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝
- գերազանցության սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի 85% և ավելի միավորի դեպքում)
- ավարտական սերտիֆիկատ (ամփոփիչ գնահատականի 50-84% միավորի դեպքում)
- մասնակցության տեղեկանք (ամփոփիչ գնահատականի 49% և ցածր միավորի դեպքում)
Ավարտական քննության արդյունքում 85% և ավել միավոր հավաքած ուսանողների ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններում հնարավոր թափուր աշխատատեղերի համար:
Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել թեստի փորձնական տարբերակը, որի միջոցով կարող եք ծանոթանալ խնդիրների տեսակներին և բարդությանը։
Հանձնել փորձնական թեստ՝ հղում
*Տեղեկացնում ենք, որ փորձնական թեստը գիտելիքների ստուգման համար է, իսկ դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով
Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ
«UI/UX ուղղության II մակարդակի (Intermediate) դասընթացը» իրականացվելու է համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կորոշվի հետևյալ սանդղակով
*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացն իրականացնող կազմակերպությունը:
մասնակիցների քանակ
Ընթացակարգ

Լրացնել գրանցման թերթիկը

Հանձնել առցանց թեստ

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ
Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը:
Դիմի՛ր հիմա
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 19:00