ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «Web (HTML/CSS)» ծրագրավորման դասընթացներ

Դասընթացի նպատակը

Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամը համաֆինանսավորմամբ իրականացնում է 250 մասնակցի համար նախատեսված երկամսյա սկսնակ (150 մասնակից) և միջին (100 մասնակից) մակարդակների «Web (HTML/CSS)» ծրագրավորման դասընթացներ, որը հնարավորություն կտա

Սկսնակ մակարդակի ուսանողներին՝

  • Ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և բավարար հիմք վեբ ծրագրավորման գիտելիքները խորացնելու համար,
  • Սովորել HTML5-ի և CSS3-ի հիմունքները,
  • Ծանոթանալ JavaScript-ի հիմունքներին
  • Մշակել կայքերի էջեր որոշակի ֆունկցիոնալությամբ։

Միջին մակարդակի ուսանողներին՝

  • Իրականացնել կամայական բարդության ստատիկ վեբ կայքի նախագծում (верстка);
  • Սովորել օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման հասկացությունները JavaScript լեզվով;
  • Ստեղծել ամբողջովին ֆունկցիոնալ վեբ կայքեր և desktop հավելվածներ։

ինչ պետք է իմանալ

Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամն (Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան) առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրեր, որոնց միջոցով մասնակիցը կարող է սովորել ծրագրավորում և ձեռք բերել ծրագրավորման գործնական հմտություններ, խորացնել տարբեր ծրագրավորման լեզուների և տեխնոլոգիաների գիտելիքները։ Կենտրոնը օգնում է սովորողներին ձեռք բերել նաև փափուկ հմտություններ, իսկ լավ առաջադիմություն ցուցաբերածներին ուղղորդել տարբեր ՏՏ կազմակերպություններ՝ հարցազրույցների մասնակցելու համար։

Կենտրոնը առաջարկում է նորարար և արդյունավետ մոտեցում, թե ինչպես զարգացնել տեխնիկական և փափուկ /soft/ հմտություններ տեխնոլոգիական ոլորտում և մուտք գործել ՏՏ աշխատաշուկա՝ կամրջելով կրթությունը ՏՏ ընկերությունների հետ։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և ԱՀ քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք) ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • Ուսանողները
  • Կորոնավիրուսի (Covid-19) հետևանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) մասնակիցները
  • ԲՏ ոլորտի սկսնակները
  • ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
  • Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

Սկսնակ մակարդակի դեպքում՝

  • մաթեմատիկայի դպրոցական ծրագրի բավարար իմացություն և տրամաբանական մտածողություն;
  • համակարգչային գրագիտություն

Միջին մակարդակի դեպքում

  • վեբ ծրագրավորման հիմունքների գործնական գիտելիքներ։

Դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններ՝

  • համակարգիչ
  • արագ ինտերներ կապ
  • միկրոֆոն
  • տեսախցիկ (վերջինս ցանկալի է ունենալ, սակայն ոչ պարտադիր)։

Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։

Սկսնակ մակարդակ

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին։ Թեստը ստուգում է դիմորդի գիտելիքները մաթեմատիկայի դպրոցական ծրագրից։

Միջին մակարդակ

Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին։ Թեստը ստուգում է դիմորդի ունեցած գիտելիքները վեբ ծրագրավորման հիմունքներից։

*Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով, կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության ընթացակարգում առավելագույնս բարձր միավորներ հավաքած դիմորդներին:

Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից (սանդղակը տե՛ս այստեղ)

Քննության արդյունքների հիման վրա կսահմանվի դասընթացի վճարի այն մասը, որը պետք է կատարի դասընթացի մասնակիցը։ Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է դասընթացի մեկնարկից առաջ կատարի վճարումը։

Դասընթացի վճար

  • Սկսնակ – 46,800 ՀՀ դրամ
  • Միջին – 98,400 ՀՀ դրամ

Օրինակ՝ «Web (HTML/CSS)» սկսնակ մակարդակի դասընթացի մասնակցության քննությունից ունեք 76%-ից բարձր արդյունք և

  • եթե Դուք Երևանից եք, Ձեր դասընթացի 80%-ը (37,440 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 20%-ը (9,360 ՀՀ դրամ) կվճարեք Դուք։
  • եթե Դուք մարզից եք, Ձեր դասընթացի 90%-ը (42,120 ՀՀ դրամ) կվճարի ԲՏԱ նախարարությունը, իսկ 10%-ը (4,680 ՀՀ դրամ) կվճարի մասնակիցը։

«Web (HTML/CSS)» ծրագրավորման սկսնակ մակարդակի դասընթացը իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 12 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու մինչև 15 ուսանողից։

Սկսնակ մակարդակի դասընթացը բաղկացած է 24 ժամից՝ տեսական և գործնական մասերից

  • Տեսական մասում նախատեսվում է 11.5 ժամ։
  • Գործնական մասում նախատեսվում է 12.5 ժամ։

«Web (HTML/CSS)» ծրագրավորման միջին մակարդակի դասընթացը իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 24 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու մինչև 15 ուսանողից։

Սկսնակ մակարդակի դասընթացը բաղկացած է 48 ժամից՝ տեսական և գործնական մասերից

  • Տեսական մասում նախատեսվում է 22 ժամ։
  • Գործնական մասում նախատեսվում է 26 ժամ։

Սկսնակ մակարդակի դասընթացի ավարտին մասնակիցը կկարողանա մշակել կայքերի էջեր որոշակի ֆունկցիոնալությամբ։ Իսկ միջին մակարդակի դասընթացի ավարտին մասնակիցը կկարողանա ստեղծել ամբողջովին ֆունկցիոնալ վեբ կայքեր և desktop հավելվածներ։

Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով: Դասախոսի և դասընթացի մյուս մասնակիցների հետ ամենօրյա հաղորդակցության համար կօգտագործվի slack հարթակը։ Տնային առաջադրանքների համար կօգտագործվի github հարթակը։

Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի հետևյալ պայմանների դեպքում։

  • 3 անընդմեջ բացակայության դեպքում Դուք կհեռացվեք դասընթացից և Ձեր վճարած գումարը հետ չի վերադարձվելու։
  • Դասընթացի 50% և ավել բացակայությունների դեպքում Դուք չեք ստանա ոչ մի վկայական և զրկված կլինեք հաջորդ փուլին մասնակցելու հնարավորությունից։

Ծրագրի սկսնակ մակարդակի մասնակիցները մանրամասն կծանոթանան

  • ցանցային տեխնոլոգիաների աշխատանքի հիմնական սկզբունքներին;
  • վեբ ծրագրավորման հիմնական բաղադրիչ մասերին;
  • HTML5-ի հիմնական թեգերին;
  • CSS3-ի հիմնական հասկացողություններին;
  • JavaScript ծրագրավորման լեզվի հիմունքներին։

Ծրագրի միջին մակարդակի մասնակիցները մանրամասն կծանոթանան

  • HTML5-ի թեգերին, այդ թվում՝ <video>, <audio>-ին, նկարչության և տեղորոշման հնարավորություններին HTML5-ում;
  • CSS-ի անիմացիաներին
  • Bootstrap-ին;
  • Ցիկլերի, օբյեկտներ և զանգվածների և ֆունկցիաների ներածությանը;
  • DOM-ի և BOM-ի գաղափարներին;
  • Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման գաղափարին JavaScript-ում։

Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ.

սկսնակ մակարդակ
միջին մակարդակ


Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։

Ի հավելումն թեստի արդյունքների՝ գրանցվելու է նաև դասերի մասնակցության ցուցանիշը՝ «օնլայն հաճախելիությունը»։ Մասնավորապես, 50% ավել բացակայություն ունեցող մասնակիցները հնարավորություն չեն ունենա հանձնել ավարտական թեստը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

Սկսնակ մակարդակի դասընթացի դեպքում

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 65% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 65%-ից ցածր միավորի դեպքում)

Միջին մակարդակի դասընթացի դեպքում

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 65% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 65%-ից ցածր միավորի դեպքում)
  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Հանձնել առցանց թեստ․ ստորև հղումներով կարող եք հանձնել փորձնական թեստ՝

սկսնակ մակարդակ

միջին մակարդակ

  • Ընդունելության թեստից ստացած միավորների հիման վրա կանցկացվի մրցույթ և առավելագույն միավորներ ստացած դիմորդների հետ կապ կհաստատվի և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացները իրականցվելու են համաֆինանսավորմաբ։ «Web (HTML/CSS)» դասընթացին մասնակցելու համար անցկացվելու են ընդունելության քննություններ, որի արդյունքում պետությունը կֆինանսավորի ուսանողների կրթությունը հետևյալ սանդղակով

50%-ից ցածր արդյունք
10%
30%
Երևան
Մարզեր
51%-75% արդյունք
40%
60%
Երևան
Մարզեր
76%-ից բարձր արդյունք
80%
90%
Երևան
Մարզեր

մասնակիցների քանակ

150
Սկսնակ
100
Միջին
250
Ընդհանուր

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար
լրացրե՛ք ստորև ներկայացված առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 16:00

դասավանդողներ

Հայկ Գրիգորյան

Հայկ Գրիգորյան

Software Developer

Հովհաննես Բաբայան

Հովհաննես Բաբայան

Senior React.JS developer

Նարեկ Մամիկոնյան

Նարեկ Մամիկոնյան

Senior Software Engineer

Վահագն Խառատյան

Վահագն Խառատյան

Web programming and Networking Trainer

Զոյա Բեզոյան

Զոյա Բեզոյան

Back End Developer

Աիդա Զաքարյան

Աիդա Զաքարյան

Full Stack Web Developer

Հռիփսիմե Մուրադյան

Հռիփսիմե Մուրադյան

freelance programmer, lecturer

Նոնա Կարապետյան

Նոնա Կարապետյան

Junior programmer

Վահրամ Թութխալյան

Վահրամ Թութխալյան

Senior programmer