Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և Արցախի քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը:
Դասընթացները նախատեսվում են իրականացնել մինչև սույն տարվա դեկտեմբեր ամիսը, որոնց կարող եք դիմել նշված ժամանակահատվածում՝ ցանկացած օր։
Դրամաշնորհային մրցույթի շրջանակում արդեն իսկ հաստատվել են իրականացնող համապատասխան կազմակերպության կողմից դասընթացների արժեքները: Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ, ինչը նշանակում է որ պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության քննության արդյունքներից (յուրաքանչյուր դասընթացի էջում ներկայացված է համապատասխան սանդղակը):
Դասընթացներին մասնակցելու նախապատվությունը տրվում է 16 (ՀՀ մարզեր և Արցախի Հանրապետություն) և 18 (Երևան) տարին լրացած ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և Արցախի քաղաքացիներին։
Այնուամենայնիվ, վերը նշված տարիքային խմբին չհամապատասխանելու դեպքում ներկայացված հայտերը կհավաքագրվի համակարգում և թիրախային խմբերի համալրումից հետո՝ տվյալ հայտը ևս կդիտարկվի։
- Հավաստիանալ, որ Դուք հանդիսանում եք ծրագրի շահառու։
- Լրացնել գրանցման առցանց թերթիկը։
- Հանձնել առցանց թեստ։
- Համապատասխան կազմակերպությունից կապ կհաստատեն Ձեզ հետ, և թեստի դրական արդյունքի դեպքում հնարավորություն կունենաք մասնակցելու դասընթացին (փորձնական թեստը տես համապատասխան բաժնում):
Յուրաքանչյուր դասընթաց իրականացնող կազմակերպություն ունի իր կողմից սահմանված ժամանակացույց: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետաքրքրող դասընթացի համապատասխան բաժնում:
Թեստավորման համար չկա սահմանված շեմ, սակայն նախապատվությունը տրվելու է 60% և ավելի միավոր ստացած մասնակցին (60%-ից ցածր ստացած դիմորդների թեկնածությունները ևս կդիտարկվեն):
Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության գործընթացում առավելագույն միավորներ հավաքած դիմորդներին:
Մասնակիցները արդյունքների մասին կտեղեկանան էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։
Միաժամանակ մի քանի դասընթացների մասնակցելու հնարավորության որևէ սահմանափակում չկա։ Դիմորդն իր ընտրությամբ կարող է դիմել ցանկացած դասընթացի:
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները և հմտությունները։ Քննության ավարտին բարձր արդյունքով ավարտած մասնակիցներին կտրամադրվի ավարտական վկայական, իսկ սահմանված շեմից ցածր միավոր ստացած դիմորդներին կտրամադրվի մասնակցության տեղեկանք:
Դասընթացները վարելու են ոլորտի փորձառու մասնագետներ։ Ցանկը կարող եք տեսնել յուրաքանչյուր դասընթացի համապատասխան բաժնում։
Յուրաքանչյուր դասընթացի էջի վերջում գրված է դասընթացը կազմակերպող կազմակերպության կոնտակտային տվյալները:
Անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝
- Ստուգեք Ձեր էլ ֊փոստի «Spam» թղթապանակը :
- Կապ հաստատեք դասընթացի կազմակերպիչների հետ:
- Ուղարկեք Ձեր հարցը edu@hti.am էլ հասցեին: