16.609 0
Դիմորդ
0
Ուսանող
0
Շրջանավարտ
7
Դասընթաց
0
Դասաժամ
6
Ուսումնական հաստատություն
29 29
Ուսուցիչ

Դասընթացներ

Հաճախ տրվող հարցեր

հաճախ տրվող հարցեր

Դասընթացները կմեկնարկեն կազմակերպությունների կողմից մասնակիցների հավաքագրումը իրականացնելուց հետո:

Դասընթացներին կարող են մասնակցել՝

  • ԲՏ ոլորտի աշխատող մասնագետները,
  • Արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
  • Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:

Դասընթացները իրականացվելու են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 10-ը։

Դրամաշնորհային մրցույթի շրջանակում յուրաքանչյուր կազմակերպության կողմից իրականացվող դասընթացների արժեքներին կարող եք ծանոթանալ հետաքրքրող դասընթացի համապատասխան բաժնում: Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ, ինչը նշանակում է, որ պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը: Համաֆինանսավորման չափը կկազմի՝ Երևանում 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%։

*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացը իրականացնող կազմակերպությունը:

  • Հավաստիանալ, որ Դուք հանդիսանում եք ծրագրի շահառու։
  • Լրացնել գրանցման առցանց թերթիկը։
  • Հանձնել առցանց թեստ։
  • Համապատասխան կազմակերպությունից կապ կհաստատեն Ձեզ հետ, և թեստի դրական արդյունքի դեպքում հնարավորություն կունենաք մասնակցելու դասընթացին:

Յուրաքանչյուր դասընթաց իրականացնող կազմակերպության կողմից սահմանված է ժամանակացույց: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետաքրքրող դասընթացի համապատասխան բաժնում:

Թեստավորման հաղթահարման շեմը սահմանվում է դասընթացը իրականացնող կազմակերպության կողմից:

Մասնակիցները արդյունքների մասին կտեղեկանան էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։

Միաժամանակ մի քանի դասընթացների մասնակցելու հնարավորության որևէ սահմանափակում չկա։ Դիմորդն իր ընտրությամբ կարող է դիմել ցանկացած դասընթացի:

Դասընթացի ավարտին կանցկացվի քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները և հմտությունները:

Քննության ավարտին մասնակիցներին կտրամադրվի սերտիֆիկատ:

Դասընթացները վարելու են ոլորտի փորձառու մասնագետներ։ Ցանկը կարող եք տեսնել յուրաքանչյուր դասընթացի համապատասխան բաժնում։

Յուրաքանչյուր դասընթացի էջի վերջում գրված է դասընթացը կազմակերպող կազմակերպության կոնտակտային տվյալները:

Անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

  1. Ստուգեք Ձեր էլ ֊փոստի «Spam» թղթապանակը :
  2. Կապ հաստատեք դասընթացի կազմակերպիչների հետ:
  3. Ուղարկեք Ձեր հարցը eduprojects@hti.am էլ հասցեին:

դե ինչ, ուզու՞մ ես դառնալ
տեխնոլոգիական աշխարհի մի մասնիկը

Դիմի՛ր հիմա