ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «ԲԻ ԷՍ ՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոն» ՍՊ ընկերությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակի «ՏՏ վաճառքներ (Սկսնակ և Միջին մակարդակ)» դասընթացը


Դասընթացի նպատակը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը իրականացնում է 500 մասնակցի համար նախատեսված 10 թեմաներով սկսնակների ուսուցում և միջին մակարդակի վերապատրաստման դասընթացներ», որը հնարավորություն կտա`

  • Զարգացնել ոլորտի արդեն մասնագիտացում ունեցող մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ապահովել առաջխաղացում կարիերայում:
  • Ոլորտի սկսնակներին ձեռք բերել նոր մասնագիտացում և անցնել աշխատանքի լավագույն ՏՏ կազմակերպություններում:

Դասընթացի արժեքը 240,000 ՀՀ դրամ է։

Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ։ Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը` ֆինանսավորումը տրամադրվում է ըստ Կազմակերպության կողմից ներկայացված դասընթացի արժեքի, սակայն ոչ ավել, քան 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 1 մասնակցի համար:

Դասընթացի արժեքի մնացած մասը կփոխհատուցի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊ ընկերությունը:

ինչ պետք է իմանալ

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական և թրեյնինգային կազմակերպությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «ՏՏ վաճառքներ (Սկսնակ և Միջին մակարդակ)» թեմայով ոլորտ մուտք գործելու և վերապատրաստման դասընթացներ։

www.bsc.am

Ծրագրի թիրախային խմբերն են՝

  • ԲՏ ոլորտի աշխատող մասնագետները,
  • Արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
  • Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝

  • Մաթեմատիկայի բազային գիտելիքներ
  • Անգլերենի իմացություն (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)
  • Վերլուծական մտածողություն
  • Տրամաբանություն
  • ՏՏ ոլորտի բազային գիտելիքներ
  • Կրթվելու, զարգանալու, նորը սովորելու ձգտում


Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը` ֆինանսավորումը տրամադրվում է ըստ Կազմակերպության կողմից ներկայացված դասընթացի արժեքի, սակայն ոչ ավել, քան 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 1 մասնակցի համար:

Դասընթացի արժեքի և նշված գումարի տարբերությունը վճարում է ուսանողը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների մասնակիցների, ում համար դասընթացները կլինեն անվճար: Վերոնշյալ գումարի տարբերությունն այս դեպքում ուսանողի փոխարեն հատուցում է կրթական կազմակերպությունը:

Դասընթացի արժեքը – 240,000 ՀՀ դրամ է։

* Ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊ ընկերությունը:

Դասընթացներն իրականացվելու են շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 18-24 ժամ՝ յուրաքանչյուր դասը 2-3 ժամ տևողությամբ):

Խումբը կազմված է լինելու է առավելագույնը 25 ուսանողից։

Դասընթացներն իրականացվելու են և՛ առկա (offline) և՛ հեռավար (online) եղանակներով։

Ուսումնական ծրագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՝ այստեղ:

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։

Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան՝

  • սերտիֆիկացված նոր մասնագիտացում՝ նոր կամ խորացված գիտելիքներով;
  • նոր հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, տիրապետելով շուկայի առանձնահատկություններին և նրբություններին;
  • բարելավված գիտելիքներ, շարունակելով շուկայում հանդես գալ որպես բարձրակարգ ու պահանջված մասնագետներ;
  • դասընթացի ավարտից ոչ ավել քան մեկ ամսվա ընթացքում, դասընթացներին որպես անհատ հանդես եկած մասնակիցներին աջակցություն կտրամադրվի համապատասխան աշխատանք գտնելու հարցում:

Բացի դասընթացին մասնակցությունից, բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին կմասնակցեն 2-4 ժամ տևողությամբ softskill-երի զարգացման դասընթացի: Դասընթացի հիմնական նպատակը մասնակիցներին՝ ժամանակի կառավարման, որոշումների կայացման, ներկայացման, հաղորդակցման և բանակցային հմտությունների փոխանցումն է:

Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ

Դասընթացի արժեքը 240,000 ՀՀ դրամ է։

Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ։ Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը` ֆինանսավորումը տրամադրվում է ըստ Կազմակերպության կողմից ներկայացված դասընթացի արժեքի, սակայն ոչ ավել, քան 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 1 մասնակցի համար:

Դասընթացի արժեքի մնացած մասը կփոխհատուցի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊ ընկերությունը:

Ընթացակարգ

1

Լրացնել գրանցման թերթիկը

2

Հանձնել առցանց թեստ

3

Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ

Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը

Դիմի՛ր հիմա

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 18:00

դասավանդողներ

Էրիկ Խաչատրյան

Էրիկ Խաչատրյան

Հիմնադրել և կառավարում է Rooqet ընկերությունը: 5+ տարիների փորձառությամբ Վաճառքի մասնագետ: