«Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային ծրագիր

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին ընձեռել հնարավորություն հավելյալ անձնակազմ ներգրավելու, իսկ սկսնակ մասնագետներին, ովքեր ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նախնական գիտելիքներ և հմտություններ ընձեռել հնարավորություն գործնական պրակտիկա ձեռք բերել բարձր տեխնոլոգիական ոլորտում:

2021 թվականին մեկնարկած «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային ծրագրի շրջանակներում 90 փորձնակի հնարավորություն է ընձեռվել անցնել գործնական պրակտիկա 9 առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններում՝ Instigate Mobile, Web Projects, gHost Services, LABZ AI, EPAM Systems, DataArt, The Gurus, Codics, Fimetech։

2022 թվականին՝ ծրագրի ավարտից հետո, 66 փորձնակի հետ կնքվել է մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, առնվազն 150,000 ՀՀ դրամ աշխատավարձով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը):