Ինչ պետք է իմանալ
Ծրագրին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն տեխնոլոգիական ոլորտի բազային գիտելիքներ և կանցնեն կազմակերպության կողմից հաստատված ընդունելության ընթացակարգը ու կհամապատասխանեն կազմակերպության ընտրության չափանիշներին:
Այո, հնարավոր է դիմել, սակայն պրակտիկան անց է կացվելու , այն ընկերությունում որտեղ կհաղթահարեք ընդունելության ընթացակարգը և կստանաք գործնական պրակտիկայի առաջարկ:
Ընդունելությունը իրականացվելու է յուրաքանչյուր կազմակերպության կողմից մշակված ընդունելության մեխանիզմի հիման վրա (թեստ, հարցազրույց և այլն):
Այն բոլոր անձինք, ովքեր կհաղթահարեն գործնական պրակտիկա կազմակերպող կազմակերպության կողմից հաստատված ընդունելության ընթացակարգը ու կհամապատասխանեն կազմակերպության ընտրության չափանիշներին՝ կընտրվեն կազմակերպության կողմից որպես փորձնակ:
Յուրաքանչյուր փորձնակի համար գործնական պրակտիկայի ընդհանուր տևողությունը սահմանվում է 6 ամիս, եթե փորձնակը հաղթահարում է միջանկյալ գնահատման փուլը։ Միջանկյալ գնահատման փուլը չհաղթահարած փորձնակի գործնական պրակտիկայի տևողությունը կկազմի 3 ամիս։
Այո: Վերջնական գնահատման արդյունքում փորձնակը կստանա կամ ամբողջական դրույքով աշխատանքի առաջարկություն, կամ գիտելիքներին համապատասխան ծրագրի ավարտական վկայագիր:
Այն կազմակերոպությունը, որտեղ որ փորձնակը կընդունվի գործնական պրակտիկայի, կկնքվի փորձնակի հետ փորձնակի (intern) պայմանագիր և ամեն ամիս կիրականացնի վճարումը՝ 98,000 ՀՀ դրամի չափով ներառյալ հարկերը
Այո, հնարավոր է հիմնավորելու պարագայում։