Դասընթացի նպատակը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը իրականացնում է 500 մասնակցի համար նախատեսված 10 թեմաներով սկսնակների ուսուցում և միջին մակարդակի վերապատրաստման դասընթացներ», որը հնարավորություն կտա`
- Զարգացնել ոլորտի արդեն մասնագիտացում ունեցող մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ապահովել առաջխաղացում կարիերայում:
- Ոլորտի սկսնակներին ձեռք բերել նոր մասնագիտացում և անցնել աշխատանքի լավագույն ՏՏ կազմակերպություններում:
Դասընթացի արժեքը – 240,000 ՀՀ դրամ է։
Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ։ Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը` ֆինանսավորումը տրամադրվում է ըստ Կազմակերպության կողմից ներկայացված դասընթացի արժեքի, սակայն ոչ ավել, քան 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 1 մասնակցի համար:
Դասընթացի արժեքի մնացած մասը կփոխհատուցի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊ ընկերությունը:
ինչ պետք է իմանալ
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական և թրեյնինգային կազմակերպությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Թվային մարքեթինգ (Սկսնակ և Միջին մակարդակ)» թեմայով ոլորտ մուտք գործելու և վերապատրաստման դասընթացներ։
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- ԲՏ ոլորտի աշխատող մասնագետները,
- Արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
- Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
- Մաթեմատիկայի բազային գիտելիքներ
- Անգլերենի իմացություն (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)
- Վերլուծական մտածողություն
- Տրամաբանություն
- ՏՏ ոլորտի բազային գիտելիքներ
- Կրթվելու, զարգանալու, նորը սովորելու ձգտում
Դասընթացի արժեքը – 240,000 ՀՀ դրամ է։
Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ։ Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը` ֆինանսավորումը տրամադրվում է ըստ Կազմակերպության կողմից ներկայացված դասընթացի արժեքի, սակայն ոչ ավել, քան 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 1 մասնակցի համար:
Դասընթացի արժեքի մնացած մասը կփոխհատուցի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊ ընկերությունը:
Դասընթացներն իրականացվելու են շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 18-24 ժամ՝ յուրաքանչյուր դասը 2-3 ժամ տևողությամբ):
Խումբը կազմված է լինելու է առավելագույնը 25 ուսանողից։
Դասընթացներն իրականացվելու են և՛ առկա (offline) և՛ հեռավար (online) եղանակներով։
Ուսումնական ծրագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՝ այստեղ:
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան՝
- սերտիֆիկացված նոր մասնագիտացում՝ նոր կամ խորացված գիտելիքներով;
- նոր հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, տիրապետելով շուկայի առանձնահատկություններին և նրբություններին;
- բարելավված գիտելիքներ, շարունակելով շուկայում հանդես գալ որպես բարձրակարգ ու պահանջված մասնագետներ;
- դասընթացի ավարտից ոչ ավել քան մեկ ամսվա ընթացքում, դասընթացներին որպես անհատ հանդես եկած մասնակիցներին աջակցություն կտրամադրվի համապատասխան աշխատանք գտնելու հարցում:
Բացի դասընթացին մասնակցությունից, բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին կմասնակցեն 2-4 ժամ տևողությամբ softskill-երի զարգացման դասընթացի: Դասընթացի հիմնական նպատակը մասնակիցներին՝ ժամանակի կառավարման, որոշումների կայացման, ներկայացման, հաղորդակցման և բանակցային հմտությունների փոխանցումն է:
Պետության կողմից վճարվող դասընթացի գումարի չափ
Դասընթացի արժեքը – 240,000 ՀՀ դրամ է։
Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ։ Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը` ֆինանսավորումը տրամադրվում է ըստ Կազմակերպության կողմից ներկայացված դասընթացի արժեքի, սակայն ոչ ավել, քան 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 1 մասնակցի համար:
Դասընթացի արժեքի մնացած մասը կփոխհատուցի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊ ընկերությունը:
մասնակիցների քանակ
Ընթացակարգ
Լրացնել գրանցման թերթիկը
Հանձնել առցանց թեստ
Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ
Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առցանց գրանցման թերթիկը
Դիմի՛ր հիմա
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԵՐԿ-ՈՒՐԲ | 10:00 - 18:00
դասավանդողներ
Ռուզաննա Ավետիսյան
Prelaunch Armenia Chief Marketing Officer (CMO)