Java/Spring ծրագրավորման դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում BDG ընկերության կողմից անցկացվող «Java/Spring fr.» ծրագրավորման դասընթացների 30 մասնակիցների փետրվարի 4-ին հանձնվել են ավարտական և մասնակցության հավաստագրեր: Նրանցից մի քանիսն արդեն հնարավորություն են ստացել աշխատել կամ փորձաշրջան անցնել այլ ընկերություններում: Առցանց դասընթացներին մասնակցել են 46 դիմորդ երեք խմբերում՝ մեկ սկսնակ և երկու միջին մակարդակներում:

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը ողջունել է դասընթացի մասնակիցներին, շնորհավորել նրանց ավարտելու և տեխնոլոգիական ոլորտ մուտք գործելու կապակցությամբ: Վիկտորիա Պողոսյանի խոսքով, լավ մասնագետների առկայությունը հնարավորություն կտա ոլորտը զարգացնել և այն որակապես նոր մակարդակի հասցնել Հայաստանում: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «BDG» ընկերության աշխատակազմին դասընթացը լավագույնս անցկացնելու և հետագայում մասնակիցներին աշխատանքի անցնելու ուղղությամբ աջակցելու համար:

Դասընթացի մասնակից Հրաչյա Խաչատրյանը արդեն մոտ մեկ ամիս է անցել է աշխատանքի: Նրա խոսքով, ուսումնական գործընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տվել գտնել աշխատանք հենց տեխնոլոգիական ոլորտում:

«BDG» ընկերությունը համաֆինանսավորմամբ իրականացրել է «Java/Spring fr.» ծրագրավորման դասընթացներ՝ նախատեսված սկսնակ (160 մասնակից) և միջին (50 մասնակից) մակարդակների համար:

Ծրագրի սկսնակ մակարդակի մասնակիցները մանրամասն ծանոթացել են համակարգչային գիտությունների հիմունքներին, Java ծրագրավորման լեզվին, OOP-ին, Java Generics-ին, կոնվենցիաների և փաթեթների անվանմանը, ստատիկ և վերջնական բանալի բառերին, Java Collection Framework-ին և ալգորիթմներին, Lambda արտահայտություններին։

Ծրագրի միջին մակարդակի մասնակիցները մանրամասն ծանոթացել են Java-ի խորքային հնարավորություններին, թեմաներին ու գործընթացներին (Threads and Processes) Java-ում, շաբլոններին և դրանց հետ աշխատանքին, տվյալների բազաներին, SQL-ին, Maven գործիքին և JDBC դրայվերին, Spring Framework-ին ամբողջությամբ։

Դասընթացի ավարտին անցկացվել է առցանց քննություն/թեստ, որի արդյունքում ստուգվել են ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները:

1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20