«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ իրականացրած «ՏՏ նախագծերի կառավարում» դասընթացի մասնակիցները դեռ ուսումը չավարտած գրանցում են հաջողություններ ՏՏ ոլորտում, ինչն, անշուշտ, անգնահատելի ձեռքբերում է։
Ներկայացնում ենք Արմինե Օլեյանի ամենահամարձակ որոշման ամենահետաքրքիր պատմությունը: Մասնակից, ով դասընթացի առաջին իսկ օրերից աչքի ընկավ իր աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ։
"Արդեն 10 տարի աշխատում եմ հեռուստատեսային ոլորտում։ Լրագրող եմ, սցենարի հեղինակ։ Աշխատանքային մեկ տասնամյակի ընթացքում տարբեր ոլորտներ եմ լուսաբանել, գլխավորապես կրթություն, մշակույթ, առողջապահություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Մասնավորապես վերջին ոլորտի նորությունները միշտ իմ ուշադրության կենտրոնում են եղել։ Հենց նախարարության ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացի հայտարարությունը տեսա, մտածեցի, որ դա ինձ կօգնի ավելի շատ լավ իմանալ տեխնոլոգիական ոլորտի մասին եւ ավելի հեշտ հասկանալ պրոցեսներն ու ավելի մատչելի փոխանցել ինֆորմացիան լսարանին։ Բայց այնպես ստացվեց, որ պարզ հետաքրությունը IT Project management-ով վերաճեց ավելի լուրջ մի բանի։ Դասերից հետո ամեն լսած նոր տերմինը որոնում էի ու փորձում էի լրացուցիչ տեղեկատվություն ստանալ։ Պարզվեց' IT ոլորտը լրագրությունից պակաս չի հետաքրքրում ինձ։ Եվ հենց ճիշտ ժամանակին ստացա աշխատանքի առաջարկություն, որի արդյունքում ես իմ կյանքի ամենանակտրուկ որոշումներից մեկը կայացրեցի՝ թողնել այն մասնագիտությունը, որտեղ 10 տարվա աշխատանքային փորձ ունեմ եւ սկսել աշխատել մի ուղղությամբ, որտեղ ամեն ինչ պետք էր սկսել զրոյից։
Նոր ոլորտում առաջին քայլերն են դեռ, ժամանակը շատ կարճ է հասկանալու համար, թե որքանով էր կայացրածս որոշումը ճիշտ, բայց ինձ համար արդեն իսկ պարզ է' սա նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալու հրաշալի հնարավորություն էր։"
Արմինե Օլեյանը ընդունվել է աշխատանքի SoftConstruct ընկերությունում, որպես Agile Coach:
Շնորհավորում և մաղթում ենք նորանոր հաջողություններ։