ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ SAS BASE ծրագրավորման անվճար դասընթացի 4 մասնակիցներ աշխատանքային պայմանագրեր ստորագրեցին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում ավարտվել է «SAS BASE» ծրագրավորման անվճար դասընթացի առաջին խմբի ուսումնական գործընթացը: Գրանցված 21 մասնակիցներից քննությունը հանձնել են 10֊ը, նրանցից 4֊ը աշխատանքի առաջարկ են ստացել կազմակերպիչ՝ «Դը Գուրուս» (The Gurus) ընկերությունում, մի քանիսն էլ ուսումնասիրում են առաջարկներ այլ ընկերություններից: