Սկսնակների համար նախատեսված «Վեբ ծրագրավորման» դասընթացն արդեն ավարտել են 110 մասնակիցներ, որոնցից 70-ը ՀՀ մարզերից և Արցախից են։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացի մասնակիցները դեկտեմբերի 22-ին ստացան իրենց հավաստագրեր:
Նրանցից շատերը շարունակում են իրենց ուսումնառությունը և մասնակցում են միջին մակարդակի դասընթացներին։