16.609 3,290
Դիմորդ
500
Ուսանող
0
Շրջանավարտ
10
Դասընթաց
0
Դասաժամ
3
Ուսումնական հաստատություն
12 12
Ուսուցիչ

Դասընթացներ

Հաճախ տրվող հարցեր

հաճախ տրվող հարցեր

Դասընթացները կմեկնարկեն մասնակիցների հավաքագրման ավարտից առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Դասընթացներին կարող են մասնակցել՝

  • ԲՏ ոլորտի աշխատող մասնագետներ,
    • ՀՀ-ում և Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար:
    • Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին: Ծրագիրը իրականացվելու է մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը:

Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Ֆինանսավորումը տրամադրվում է ըստ Կազմակերպության կողմից ներկայացված դասընթացի արժեքի, սակայն ոչ ավել, քան 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 1 մասնակցի համար:

Դասընթացի արժեքի և նշված գումարի տարբերությունը վճարում է ուսանողը, բացառությամբ՝

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների մասնակիցների, ում համար դասընթացները կլինեն անվճար: Վերոնշյալ գումարի տարբերությունն այս դեպքում ուսանողի փոխարեն հատուցում է կրթական կազմակերպությունը:

  • Հավաստիանալ, որ Դուք հանդիսանում եք ծրագրի շահառու։
  • Լրացնել գրանցման առցանց թերթիկը։
  • Հանձնել առցանց թեստ։
  • Համապատասխան կազմակերպությունից կապ կհաստատեն Ձեզ հետ, և թեստի դրական արդյունքի դեպքում հնարավորություն կունենաք մասնակցելու դասընթացին:

Յուրաքանչյուր դասընթաց իրականացնող կազմակերպության կողմից սահմանված է ժամանակացույց: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետաքրքրող դասընթացի համապատասխան բաժնում:

Թեստավորման հաղթահարման շեմը սահմանվում է դասընթացը իրականացնող կազմակերպության կողմից:

Մասնակիցները արդյունքների մասին կտեղեկանան էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։

Միաժամանակ մի քանի դասընթացների մասնակցելու հնարավորության որևէ սահմանափակում չկա։ Դիմորդն իր ընտրությամբ կարող է դիմել ցանկացած դասընթացի:

Դասընթացի ավարտին կանցկացվի քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները և հմտությունները:

Քննության ավարտին մասնակիցներին կտրամադրվի սերտիֆիկատ:

Դասընթացները վարելու են ոլորտի փորձառու մասնագետներ։ Ցանկը կարող եք տեսնել յուրաքանչյուր դասընթացի համապատասխան բաժնում։

Յուրաքանչյուր դասընթացի էջի վերջում գրված է դասընթացը կազմակերպող կազմակերպության կոնտակտային տվյալները:

Անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

  1. Ստուգեք Ձեր էլ ֊փոստի «Spam» թղթապանակը :
  2. Կապ հաստատեք դասընթացի կազմակերպիչների հետ:
  3. Ուղարկեք Ձեր հարցը eduprojects@hti.am էլ հասցեին:

դե ինչ, ուզու՞մ ես դառնալ
տեխնոլոգիական աշխարհի մի մասնիկը

Դիմի՛ր հիմա