16.609 5,459
Դիմորդ
1,606
Ուսանող
453
Շրջանավարտ
16
Դասընթաց
9087
Դասաժամ
8
Ուսումնական հաստատություն
126 126
Ուսուցիչ

Դասընթացներ

Հաճախ տրվող հարցեր

հաճախ տրվող հարցեր

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և Արցախի քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը:

Դասընթացները նախատեսվում են իրականացնել մինչև սույն տարվա դեկտեմբեր ամիսը։

Դրամաշնորհային մրցույթի շրջանակում արդեն իսկ հաստատվել են իրականացնող համապատասխան կազմակերպության կողմից դասընթացների արժեքները: Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ, ինչը նշանակում է որ պետությունը կֆինանսավորի շրջանավարտներին դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորը: Համաֆինանսավորման չափը կկազմի՝ Երևանում 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%։

*Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության կարգը դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի դասընթացը իրականացնող կազմակերպությունը:

Դասընթացներին կարող են մասնակցել 16 (ՀՀ մարզեր և Արցախի Հանրապետություն) և 18 (Երևան) տարին լրացած ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող ՀՀ և Արցախի քաղաքացիներին։

Այնուամենայնիվ, վերը նշված տարիքային խմբին չհամապատասխանելու դեպքում ներկայացված հայտերը կհավաքագրվի համակարգում և թիրախային խմբերի համալրումից հետո՝ տվյալ հայտը ևս կդիտարկվի։

  • Հավաստիանալ, որ Դուք հանդիսանում եք ծրագրի շահառու։
  • Լրացնել գրանցման առցանց թերթիկը։
  • Հանձնել առցանց թեստ։
  • Համապատասխան կազմակերպությունից կապ կհաստատեն Ձեզ հետ, և թեստի դրական արդյունքի դեպքում հնարավորություն կունենաք մասնակցելու դասընթացին (փորձնական թեստը տես համապատասխան բաժնում):

Յուրաքանչյուր դասընթաց իրականացնող կազմակերպություն ունի իր կողմից սահմանված ժամանակացույց: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետաքրքրող դասընթացի համապատասխան բաժնում:

Թեստավորման համար չկա սահմանված շեմ, սակայն նախապատվությունը տրվելու է 60% և ավելի միավոր ստացած մասնակցին (60%-ից ցածր ստացած դիմորդների թեկնածությունները ևս կդիտարկվեն):

Տեղեկացնում ենք, որ դասընթացի մասնակիցների քանակի սահամանափակ լինելու պատճառով կարող է առաջանալ մրցակցություն, որի արդյունքում նախապատվությունը կտրվի ընդունելության գործընթացում առավելագույն միավորներ հավաքած դիմորդներին:

Մասնակիցները արդյունքների մասին կտեղեկանան էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։

Միաժամանակ մի քանի դասընթացների մասնակցելու հնարավորության որևէ սահմանափակում չկա։ Դիմորդն իր ընտրությամբ կարող է դիմել ցանկացած դասընթացի:

Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները և հմտությունները: Քննության ավարտին բարձր արդյունքով ավարտած մասնակիցներին կտրամադրվի գերազանցության սերտիֆիկատ (ամփոփ գնահատականի` 85% և ավելի միավորի դեպքում), ավարտական սերտիֆիկատ (ամփոփ գնահատականի՝ 50%-84% միավորի դեպքում), իսկ սահմանված շեմից ցածր միավոր ստացած դիմորդներին մասնակցության տեղեկանք (ամփոփ գնահատական՝ 49%-ից ցածր միավորի դեպքում)

Դասընթացները վարելու են ոլորտի փորձառու մասնագետներ։ Ցանկը կարող եք տեսնել յուրաքանչյուր դասընթացի համապատասխան բաժնում։

Յուրաքանչյուր դասընթացի էջի վերջում գրված է դասընթացը կազմակերպող կազմակերպության կոնտակտային տվյալները:

Անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

  1. Ստուգեք Ձեր էլ ֊փոստի «Spam» թղթապանակը :
  2. Կապ հաստատեք դասընթացի կազմակերպիչների հետ:
  3. Ուղարկեք Ձեր հարցը edu@hti.am էլ հասցեին:

դե ինչ, ուզու՞մ ես դառնալ
տեխնոլոգիական աշխարհի մի մասնիկը

Դիմի՛ր հիմա