Դասընթացներ
- - Quality Assurance Automation (Սկսնակ և Միջին մակարդակ)
- - QA Manual (Սկսնակ և Միջին մակարդակ)
- - Պրոդուկտի կառավարում (Սկսնակ և Միջին մակարդակ)
- - ՏՏ վաճառքներ (Սկսնակ և Միջին մակարդակ)
- - ՏՏ նախագծերի կառավարում (Սկսնակ և Միջին մակարդակ)
- - Տվյալների վերլուծություն (Սկսնակ և Միջին մակարդակ)
- - Թվային մարքեթինգ (Սկսնակ և Միջին մակարդակ)
- - DevOps (Սկսնակ և Միջին մակարդակ)
- - Linux (Սկսնակ և Միջին մակարդակ)
- - Network Administration (Սկսնակ և Միջին մակարդակ)
Հաճախ տրվող հարցեր
Դասընթացները կմեկնարկեն մասնակիցների հավաքագրման ավարտից առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Դասընթացներին կարող են մասնակցել՝
- ԲՏ ոլորտի աշխատող մասնագետներ,
- ՀՀ-ում և Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար:
- Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին: Ծրագիրը իրականացվելու է մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը:
Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Ֆինանսավորումը տրամադրվում է ըստ Կազմակերպության կողմից ներկայացված դասընթացի արժեքի, սակայն ոչ ավել, քան 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ 1 մասնակցի համար:
Դասընթացի արժեքի և նշված գումարի տարբերությունը վճարում է ուսանողը, բացառությամբ՝
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների մասնակիցների, ում համար դասընթացները կլինեն անվճար: Վերոնշյալ գումարի տարբերությունն այս դեպքում ուսանողի փոխարեն հատուցում է կրթական կազմակերպությունը:
- Հավաստիանալ, որ Դուք հանդիսանում եք ծրագրի շահառու։
- Լրացնել գրանցման առցանց թերթիկը։
- Հանձնել առցանց թեստ։
- Համապատասխան կազմակերպությունից կապ կհաստատեն Ձեզ հետ, և թեստի դրական արդյունքի դեպքում հնարավորություն կունենաք մասնակցելու դասընթացին:
Յուրաքանչյուր դասընթաց իրականացնող կազմակերպության կողմից սահմանված է ժամանակացույց: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետաքրքրող դասընթացի համապատասխան բաժնում:
Թեստավորման հաղթահարման շեմը սահմանվում է դասընթացը իրականացնող կազմակերպության կողմից:
Մասնակիցները արդյունքների մասին կտեղեկանան էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։
Միաժամանակ մի քանի դասընթացների մասնակցելու հնարավորության որևէ սահմանափակում չկա։ Դիմորդն իր ընտրությամբ կարող է դիմել ցանկացած դասընթացի:
Դասընթացի ավարտին կանցկացվի քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները և հմտությունները:
Քննության ավարտին մասնակիցներին կտրամադրվի սերտիֆիկատ:
Դասընթացները վարելու են ոլորտի փորձառու մասնագետներ։ Ցանկը կարող եք տեսնել յուրաքանչյուր դասընթացի համապատասխան բաժնում։
Յուրաքանչյուր դասընթացի էջի վերջում գրված է դասընթացը կազմակերպող կազմակերպության կոնտակտային տվյալները:
Անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝
- Ստուգեք Ձեր էլ ֊փոստի «Spam» թղթապանակը :
- Կապ հաստատեք դասընթացի կազմակերպիչների հետ:
- Ուղարկեք Ձեր հարցը eduprojects@hti.am էլ հասցեին:
դե ինչ, ուզու՞մ ես դառնալ
տեխնոլոգիական աշխարհի մի մասնիկը